19:20 09.04.2019
Կումայրի պատմական միջուկի հուշարձան տների անձնագրավորման գործընթացը, որը սկսվել է 2016 թվականից, դեռ չի ավարտվել: Ալեքպոլի եզակի ճարտարապետությամբ շինությունների հաշվառումը, այնուհետ պահպանումը երկարատև գործընթաց է:
Անցած երեք տարիների ընթացքում մասնագիտական խումբը հայտնաբերել է այնպիսի կառույցներ, որոնք գույքագրման քարտեզներում ներառված չեն եղել: Վարպետաց փողոցի տներից մեկի բակում հին աղոթատեղի է հայտնաբերվել, որը, ըստ նախնական ուսումնասիրության` թվագրվում է 1900- ականների սկզբներին:
Կարմիր ու սև քարերի համադրությամբ կառուցված այս փոքրիկ պատը Սպարտակ Սահակյանն արդեն երկու տարի է՝ պոլիէթիլենային թաղանթով պաշտպանում է տեղումներից: Սեփական տան հարակից կառույցը տան նախկին տերերին ծառայել է որպես խորդանոց, որը լցված է եղել աղբով: Վերանորոգման ընթացքում նոր տանտերը բացահայտում է, որ կցակառույցը սովորական շինություն չէ:
Պատերի մեջ պահպանված են փայտե ձևավոր զարդանախշերով մի քանի հենասյուներ, որոնց վրա պատկերված գմբեթաձև նշանները հնում արել են սրբավայրերի տեղը ցույց տալու համար: Աղոթատեղին ունի կամարաձև հորինվածքով մուտք, որը կառուցված է ճարտարապետության եզակի էլեմենտներով, որոնք հանդիպում են հիմնականում Կարզախում:
«Կարմիր և սև տուֆերը իրար մեջ են ամրացված և լցված են ղայթան դարզով, որը Ալեքպոլին բնորոշ տեխնիկա է, երբ քարերի միջև եղած տարածքները լցվում են սպիտակ կրաշաղախով»,- նկարագրում է «Կումայրի» արգելոց թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնատար Ինգա Ավագյանը։
Պահպանված պատերի բարձրությունը մոտ 3 մետր է, մինչև յոթերորդ շարքը կառուցված է սրբատաշ սև քարով, հետո շարվածքի ու քարի որակը փոխվում է` ծածկված է երկշերտ կավակրային սվաղով. ենթադրվում է, որ աղոթատեղին ունեցել է նաև գմբեթ:
Պատերի մեջ կան նաև հատուկ փորվածքով չորս որմնախորշ-ընծայարաններ, որոնք օգտագործվել են նաև մոմ վառելու համար. հետքերը դա են վկայում: Խորշերից յուրաքանչյուրում տեղադրված է մեկական սրբատաշ քար, որոնց վրա եղած նրբաոճ քանդակները հանդիպում են նաև Ալեքպոլի պատմական այլ շինություններում:
Մասնագետների համար ամենահետաքրքիրն ու բացառիկը աղոթատեղիի մուտքի մոտ կառուցված բուխարին է, որից վեր է խոյանում սալաքարերով ու շաղախով կառուցված ծխնելույզը: Սա Գյումրիի պատմական միջուկում հայտնաբերված եզակի կառույց է:
«Կարմիր տուֆից հարդարված բուխարի է, որը վերնամասում զմռսված է, սկզբնական շրջանում օգտագործվել է որպես բուխարի, իսկ հետո սրբատեղիի գործառնական նշանակությունը փոխվել է։ Ղարաբաղի ճարտարապետությունում, Ամարասում ու Գանձասարում են հանդիպում նմանատիպ բուխարիներ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում պարզաբանում է Ինգա Ավագյանը։
Վարպետաց փողոցի այս տունը մասնագետներին հետաքրքրել է ոչ միայն հայտնաբերված աղոթատեղիով. այս տանն են նկարահանվել « Կտոր մը երկինք» ֆիլմի տեսարանները: Պահպանվել է տան մուտքի գամերով դուռը:
«Գամերով նշանավոր դուռն է` պատրաստված հնաոճ տեխնիկայով, գամերը գեղեցկացրել են դուռը, 21 գամ է օգտագործված»,- ասում է Ինգա Ավագյանը։
«Պատմություն է այս դուռը, բարեկամ, ընկեր, ծանոթ, որ գալիս են մեր տուն, ասում եմ` գիտե՞ք, որ այս դուռը ֆիլմի հայտնի դուռն է, պիտի մնա այնպես, ինչպես կա, հնություն է»,- հպարտությամբ ասում է Վարպետաց 99 հասցեի տան սեփականատեր Սպարտակ Սահակյանը։
Իսկ ֆիլմի տեսարաններից ծանոթ բակում շատ բան չի պահպանվել: Որտեղ նկարահանվել են ֆիլմի հիմնական դրվագները, հիմա շինություններ են կառուցված, քանդված է նաև Գյումրու ընդհանուր բակերին բնորոշ եռանկյունաձև կտրվածքով մեծ փայտե դարպասը:
Վարպետաց փողոցում գտնվող այս առանձնատունն արդեն անձնագրավորված է որպես պատմական հուշարձան, իսկ բացահայտված աղոթատեղիի համար «Կումայրի» արգելոց թանգարանի մասնագետները գրությամբ դիմել են մշակույթի նախարարությանը` հստակեցնելու կարգավիճակը:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...