15:25 09.04.2019
ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ազգային նախկին համակարգող Արամ Գաբրիելյանն այսօր Հայաստանի անտառային էկոհամակարգի խախտումների վերաբերյալ գործով հանրային բնապահպանական դատավարության ժամանակ ասել է, որ Հայաստանն իր անտառածածկի մասով նաև միջազգային պարտավորություններ ունի:
«2050 թվականին երկրի անտառապատվածությունը ներկայիս 11.2 տոկոսի փոխարեն հասցնել օպտիմալ 20.1 տասնորդական տոկոսի: Այդ ցուցանիշը ստացվել է բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքով ու ընդգրկված է կլիմայի փոփոխության՝ Հայաստանի առաջին հաղորդագրության մեջ: Բացի դրանից՝ հիմք է ծառայել ՀՀ անտառի ազգային ծրագիրը հաստատելու մասին Հայաստանի կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի որոշումը: Հաշվարկվել է, որ հանրապետության արդյունավետ անտառապատվածությունը կկազմի 20.1 տոկոս, դրա համար կպահանջվի անտառածածկ տարածքներն ընդլայնել շուրջ 266 ու կես հազար հեկտարով»,- ասել է Արամ Գաբրիելյանը:
Ըստ բանախոսի՝ ՀՀ ներկայացուցիչները նաև Աստանայում են պաշտոնապես հայտարարել, որ միջազգային պարտավորություն է ստանձնում ՀՀ անտառապատվածությունը մինչև 2030 թվականը ավելացնել 260 հազար հա-ով: Այդ պարտավորությունը հանդիպման վերջնական հաշվետվությունում ամրագրված է: Ամրագրված է նաև միջազգային փաստաթղթերում:
«Կլիմայափոփոխության մեղմման Հայաստանի հանձնառության կատարման ժամանակահատվածը 2015 թվականից մինչև 2050 թվականն է: Մեր տեղեկություններով` անտառապատման այդ հավակնոտ ծրագրի իրականացման ուղղությամբ գործողություններ չեն կատարվում»,- ասել է Գաբրիելյանը:
ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ազգային նախկին համակարգողն անդրադարձել է նաև, թե ինչ կանոնակարգեր են սահմանված անտառհատումների մասով:
«Մենք գիտենք, որ շատ հաճախ անտառը տնկվում է, բայց հետո չորանում է»,- հիշեցրել է Գաբրիելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
23:59 16.05.2025
Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել ենՄատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ժայռոտ հատվածներում ցանցապատման մակերեսը կազմում է՝ շուրջ 1563 քմ: Աշխատանքներն իրականացվել են ընթացիկ տարվա ծրագրով: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 16.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:53 16.05.2025
Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփումԱյս շաբաթ ուշադրությունն ուղղված էր դեպի Ստամբուլ՝ ռուս-ուկրաինական բանակցություններին։ Բանակցելու առաջարկը նախորդ շաբաթ արել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մինչ այս երկու երկրների միջև բանակցություններ տեղի էին ունեցել 2022 թվականի մարտին, դարձյալ Թուրքիայում, բայց կողմերը հաջողության չէին հասել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս օրերին բազմիցս ասել էր, որ անձամբ կգնա Ստամբուլ և կսպասի Պուտինին։ Ամերիկայի […] ...
23:46 16.05.2025
Երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններԿառուցումից ի վեր երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ մեր փոքրիկների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:41 16.05.2025
Ջերմոցային գազերի գլոբալ արտանետումներըՉնայած կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի բազմաթիվ խոստումներին, աշխարհում ջերմոցային գազերի արտանետումները շարունակել են աճել՝ 2023 թվականին հասնելով նոր ռեկորդային մակարդակի՝ 53 միլիարդ տոննա CO₂ համարժեք։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Աշխարհում ջերմոցային գազերի ամենամեծ արտանետողը Չինաստանն է, որը արտանետում է գլոբալ ՋԳ արտանետումների 30 տոկոսը։ Հաջորդում են ԱՄՆ-ն ու Հնդկաստանը։ Այս […] ...
23:38 16.05.2025
«Դինամո» մարզադահլիճում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ մայիսի 25-26-ը Դինամո մարզադահլիճում կկայանա «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը։ Վայրը՝ «Դինամո» մարզադահլիճ, սկիզբը՝ ժամը 11:00: Մուտքն ազատ է: «Եկե՛ք աջակցենք մեր մարզիկներին և տեսնենք՝ ո՞վ կտանի գավաթն այս տարի»,- նշվում է քաղաքապետարանի Ֆեյսբուքի գրառման մեջ: ...