13:24 10.04.2019
ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովում խաղադրույք կատարելու սրահների, խաղային ավտոմատների սահմանափակումների մասին նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը դեմ արտահայտվեց իր խմբակցության այլ պատգամավորների առաջարկած որոշ կարգավորումներին։ Խոսքը, մասնավորապես, նրա մասին է, որ արգելվելու են խաղասրահները (բացի Ծաղկաձորում, Ջերմուկում, Մեղրիում և Սևանում գործող սրահներից)։
Սարգսյանը վստահեցնում է, որ մոլի խաղացողների մեծ մասը, այսպես թե այնպես, համացանցում է իրականացնում խաղադրույքներ, և սրահների փակման դեպքում մյուսներն էլ ուղղակի կտեղափոխվեն համացանց։
«Օրինակ` զինծառայողները, բոլորը խաղում են օնլայնով, ոստիկանության ծառայողները խաղում են օնլայնով։ Օրինակ` սմենի ընթացքում, երբ խաղ է տեղի ունենում, ոստիկանության ծառայողը կամ զինծառայողը, բոլորը խաղում են օնլայնով։ Մենք սրա մասին չենք մտածում, աչք ենք փակել օնլայնի վրա, որն իսկականից չարիք է»,- ասաց Սարգսյանը։
Նա հակադարձեց իր կուսակից պատգամավոր Ալեն Սիմոնյանի խոսքերին, որ մարդիկ պարտվում են խաղադրույքներով ու արտագաղթում են պարտքերը չտալու համար։ Սարգսյանի խոսքերով՝ այդ ամենը տեղի է ունենում առցանց խաղադրույքներից հետո։
Պատգամավորը խոստացավ, որ դեմ է քվեարկելու հենց այն կետի պատճառով, որն արգելում է ամբողջ Հայաստանում խաղատների գործունեությունը` դրա հնարավորությունը տալով միայն նշված 4 քաղաքներին։
15:35 05.08.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...
15:20 05.08.2025
ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառըArca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...