17:20 10.04.2019
Ազգային ժողովի պատգամավորներից Արմեն Խաչատրյանը (նախկինում՝ ՃՈ պետի տեղակալ) օրենսդրական նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է ԱԱԾ-ից բացի, մարդկանց գաղտնալսելու հնարավորություն տալ նաև ոստիկանությանը։
Նրա ներկայացրած նախագծի հիմնավորումների մեջ մասնավորապես ասվում է, որ գաղտնալսում (նախագծում շրջանառվող տերմինով՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկում, ՀԽՎ) ներկայում կարող է իրականացնել միայն ԱԱԾ կազմում գործող մարմինը, և երբ ոստիկանությանը անհրաժեշտ է լինում գաղտնալսել որևէ խոսակցություն, նրանք ստիպված են լինում դիմել ԱԱԾ միջնորդությանը։
«… Քրեական օրենսգրքի շուրջ 80 տոկոսը կազմող հանցագործությունների բացահայտման նպատակով ոստիկանությանը վերապահված է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու իրավունք, որոնց անհետաձգելիությունից (հարմարադեպությունից) ու օպերատիվությունից շատ հաճախ կախված է հանցագործության բացահայտման հնարավորությունը»,- ասվում է հիմնավորման մեջ։
Նախագծի համաձայն՝ եթե ոստիկանությանը նույնպես տրվի այդպիսի հնարավորություն, ապա «կխնայվի ԱԱԾ-ին միջնորդությամբ դիմելու և տեխնիկական աջակցություն ստանալու ու կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը»:
Նախագիծը ներկայացվել է կառավարության հավանությանը, սակայն չի արժանացել դրան։ Գործադիրի վաղվա նիստի օրակարգի փաստաթղթերից պարզ է դառնում, որ կառավարությունը դեմ է հանդես գալու այս փոփոխությանը՝ մի քանի հիմնավորումով։ Մասնավորապես նշվում է, որ գաղտնալսումները միայն մեկ մարմնի վստահելը «ուղղված է ՀԽՎ իրականացնելիս հնարավոր չարաշահումներից, բացահայտումներից խուսափելուն` հաշվի առնելով, որ միջոցառման իրականացմամբ սահմանափակվում է անձի սահմանադրական կարևորագույն իրավունքներից մեկը՝ հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքը»։
Մերժման հիմնավորումներից ևս մեկը վերաբերում է ֆինանսական ծախսերին։ Կառավարության եզրակացության համաձայն՝ ԱԱԾ-ն գաղտնալսումներն իրականացնում է հեռահաղորդակցության օպերատորի հաշվին գնված ու նրա մոտ տեղադրված սարքավորումների միջոցով, իսկ ոստիկանությանը նման հնարավորություն տալը կնշանակի նույնպիսի սարքավորումների երկրորդ համալիրի գնումը, ինչը «կհանգեցնի պետական բյուջեի ծախսերի ավելացման, որի չափը հնարավոր չէ կանխատեսել՝ համապատասխան տեղեկատվության բացակայությամբ պայմանավորված»։
Մի քանի այլ հիմնավորումների ներկայացումից հետո կառավարության եզրակացության մեջ առաջարկվում է գործող օրենքի դրույթները թողնել անփոփոխ, այսինքն՝ ոստիկանությանը մարդկանց գաղտնալսելու առանձին հնարավորություն թույլ չտալ։ Սա էլ նշանակում է, որ կառավարության դիրքորոշման համաձայն՝ ոստիկանությունը շարունակելու է մարդկանց գաղտնալսելու պահանջ ունենալիս դիմել ԱԱԾ-ին ու նրանից ստանալ գաղտնալսման արդյունքները։
Կառավարության այս որոշումն ուղարկվելու է ԱԺ, որտեղ օրենքի նախագծի հետ քննարկվելու է նախ խորհրդարանի հանձնաժողովներում, ապա՝ լիագումար նիստում։
16:13 02.07.2025
Վրաերթի ենթարկված 8-ամյա տղան հիվանդանոցում մահացել է16:06 02.07.2025
ՌԴ արտադրության պաղպաղակի ներմուծման ժամանակավոր արգելք է սահմանվելՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ 2025թ. հուլիսի 2-ից ժամանակավորապես արգելվել է ՌԴ «Ֆաբրիկա Նաստոյաշչեգո Մորոժենոգո» ՍՊԸ-ի արտադրած «Էսկիմո պլոմբիր վանիլային շոկոլադասերուցքային ջնարկում» տեսակի պաղպաղակի 07․03․2025թ. արտադրության խմբաքանակի ներմուծումը Հայաստան (ապրանքանիշը՝ «Կորովկա», 100 գրամանոց, պիտանիության ժամկետը 18 ամիս): Որոշումը կայացվել է սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման հիման վրա։ Արգելքը վերաբերում է 2025 թվականի հուլիսի 2-ից հետո […] ...
15:54 02.07.2025
Վրաերթի ենթարկված 73-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՀունիսի 29-ին՝ ժամը 16․00-ի սահմաններում, Երևանի Վաղարշյան փողոցում «Կիա» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 73-ամյա Զաբելլա Զ.-ին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն։ ...
15:37 02.07.2025
Ռազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորածՌազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած։ Նրա գտնվելու մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը խնդրում է զանգահարել 1-02 կամ դիմել մոտակա բաժին։ ...
15:30 02.07.2025
Զախարովան կոչ է արել ռուսներին ճանապարհորդելիս հաշվի առնել Ադրբեջանում ստեղծված իրավիճակըՌուսաստանի քաղաքացիները, որոնք գտնվում են Ադրբեջանում կամ պլանավորում են այնտեղ ուղևորություն, պետք է հաշվի առնեն ստեղծված իրավիճակը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան: «Եվ նրանք, ովքեր մեզ հարցեր են տալիս այն մասին, թե արդյոք պետք է պլանավորեն իրենց ուղևորությունները, ինչ պետք է անեն, ինչպես պետք է գործեն այն պայմաններում, ինչ […] ...
15:21 02.07.2025
Իսպանիայում անոմալ շոգի պատճառով առաջացած հրդեհների հետևանքով երկու մարդ է մահացելԻսպանիայի հյուսիս-արևելքում անտառային հրդեհները խլել են երկու մարդու կյանք, չորեքշաբթի օրը հաղորդել է Associated Press-ը։ Հրդեհը տեղի է ունեցել Լեյդա նահանգում (Կատալոնիայի ինքնավար համայնք): Զոհերի թվի մասին X սոցիալական ցանցում հայտնել է Կատալոնիայի կառավարության նախագահ Սալվադոր Իլյան: Հրդեհների հետևանքով այրվել է 6,5 հազար հեկտար հողատարածք։ Ավելի վաղ Իսպանիայի, Պորտուգալիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Հունաստանի իշխանությունները զգուշացրել […] ...
15:03 02.07.2025
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությունըՀուլիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: ...