1 մլն դրամ Գյումրիում Քաղաքացու օրը նշելու համար․ կայացել է Գյումրու ավագանու հերթական նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+33.09 oC

1 մլն դրամ Գյումրիում Քաղաքացու օրը նշելու համար․ կայացել է Գյումրու ավագանու հերթական նիստը

00:27 13.04.2019

Երեկ՝ ապրիլի 12-ին, կայացել է Գյումրու ավագանու հերթական նիստը, օրակարգում ընդգրկված է եղել 21 հարց, որոնց մեծ մասը վերաբերել է քաղաքացիներին ու  համայնքապատկան կառույցներին դրամական միջոցների հատկացմանն ու աճուրդային կարգով հողերի օտարմանը։

Օրակարգային  հարցերի հերթականությունն ավագանու այսօրվա նիստում ավագանու անդամները խախտել էին: Կարևորներից կարևոր համարել էին Քաղաքացու օրը նշելու համար դրամական հատկացում կատարելու մասին նախագծի քննարկումը։ Զեկուցվող տասներեքերորդ հարցը դարձել էր առաջինը: Ավագանին միաձայն էր եղել, որ ապրիլի 27-ին՝  «Քաղաքացու օր» միջոցառման համար քաղաքային բյուջեից  հատկացվի 1 միլիոն դրամ։ Գումարներ չեն խնայվի նաև քաղաքում Ջազի միջազգային օրը նշելու համար, իսկ թե ինչքան՝ բարձր արտահայտվողներ չեղան:

Քաղաքային բյուջեից գումարներ տալու օրակարգային հարցերն այսքանը չէին, որպես օգնություն ու նվիրատվություններ էլ կային անհատներին ու կազմակերպություններին, որից հետո հարցերի հերթը հասավ կառուցապատումներին ու տարածքների օտարումներին: «Բարեկամության այգու» տարածքի  կառուցապատման թույլտվությունը ևս մրցութային կարգով է լինելու: «Լինսի, «Հանթսմանի»  և «Համահայկական» հիմնադրամների, ինչպես նաև Կարմիր Խաչի  միջոցներով 2000-2004 թվականներին կառուցված և դեռ չսեփականաշնորհված բնակարաններն ավագանին որոշեց որպես նվիրատվություն հանձնել տերերին:

447 -ն այն բնակարաններն են, որոնք քաղաքից բացակայելու կամ  տնակներից չհրաժարվելու պատճառով չեն սեփականաշնորհվել։ Բնակարանները որպես համայնքային սեփականություն հանձնվել են քաղաքապետարանին: 447 բնակարանատերերից 127-ի տնակները դեռ ապամոնտաժված չեն, ավելին՝ բնակարան ունեն, բայց տնակից չեն հրաժարվում:

«Հիմա նվիրատվություն ենք անում, ուրիշ բան չենք անում, իրենք էնտեղ բնակվում են, տնակն էլ փակ է, կամ վարձավճարով է տվել: Հիմա, ճիշտն ասած, շատ բարդ է  իրավիճակը տնակների, նույնը նաև Մուշ 2/2 թաղամասում է, շատ տներ կան, որոնց բնակիչները տնակներ էլ ունեն»,- ասել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
«Երևի  թե կառավարության մակարդակով որոշում է պետք, որ հրամայական կերպով պարտավորեցնի ընդունել սեփականությունը կամ հրաժարվել բնակարանից»,- առաջարկել է ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը:
Բնակարան ստացած, բայց տնակները չհանձնած ընտանիքներին պահանջներ անցած տարիներին էլ են եղել, դրանք կատարելու հարցում հետևողականություն չի  եղել: Սա այժմ խիստ է դրված ոչ հիմնական շինությունները հաշվառող աշխատանքային խմբի առջև: Ինչ փուլում են այդ աշխատանքները, ավագանու անդամներին  էլ էր հետաքրքրում, և ինչ տարբերակներ են քննարկվում ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների համար:
«Կացարաններում ապրողները բաժանվելու են մի քանի խմբերի, յուրաքանչյուր խմբի համար լուծումները տարբեր են լինելու: Ընտանիքներ, որոնք երբևէ չեն փոխհատուցվել որևէ բնակարանով՝ իրենց համար կարող է լինել սեփականության իրավունքով բնակարանների հատկացումը: Այդ բնակարանները կարող են լինել ԲԳՎ ծրագրով, պետությունը գնում և տալիս է, կամ ունեցած կիսակառույց շենքերն է կառուցում և տալիս»,- ասել է Լևոն Բարսեղյանը։
Իսկ բնակարան ստացած ու տարբեր պատճառներով էլի տնակներում ապրող ընտանիքների համար կառաջարկվի սոցիալական բնակարաններ կառուցելու  տարբերակը, որտեղ ընտանիքները կապրեն, կոմունալ վճարումները կկատարեն, բայց բնակարանները սեփականաշնորհելու և վաճառելու իրավունք չեն ունենա:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանը պնդում է, որ Թրամփի մաքսատուրքերից չի տուժի տեքստիլ արդյունաբերությունը

12:20 05.08.2025

Հնդկաստանը պնդում է, որ Թրամփի մաքսատուրքերից չի տուժի տեքստիլ արդյունաբերությունը

Հնդկաստանի տեքստիլ շուկան որևէ խնդրի չի բախվի ԱՄՆ-ի կողմից երկրի արտադրանքի վրա բարձր մաքսատուրքեր սահմանելուց հետո, հայտարարել է Հնդկաստանի առևտրականների համադաշնության նախագահ Չամպալալ Բոթրան: «Հնդիկ տեքստիլ առևտրականները այնքան ուժեղ են, որ կարող են իրենց շուկան ստեղծել աշխարհի ցանկացած վայրում», – ասել է նա ANI-ին:  Նրա խոսքով, չնայած Դոնալդ Թրամփի կողմից Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելուն, տեքստիլ […] ...

Ռուտտեն կոչ է անում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ֆինանսավորել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը

12:09 05.08.2025

Ռուտտեն կոչ է անում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ֆինանսավորել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել դաշնակիցներին հետևել Նիդերլանդների օրինակին և ֆինանսավորել ԱՄՆ-ում արտադրված զենքի մատակարարումն Ուկրաինային։ «Լավ է տեսնել, թե ինչպես է Նիդերլանդները նախաձեռնություն ցուցաբերում և հովանավորում Ուկրաինայի համար ԱՄՆ զենքի առաջին փաթեթը՝ ՆԱՏՕ-ի նախաձեռնության շրջանակներում։ Ես շուտով սպասում եմ նմանատիպ նշանակալի հայտարարությունների այլ դաշնակիցներից», – գրել է Ռյուտեն X սոցիալական ցանցում։ […] ...

SHANTNEWS

12:00 05.08.2025

SHANTNEWS

Ֆինլանդիայի նախագահը հիշեցրել է Ուկրաինայում Թրամփի կողմից սահմանված հրադադարի վերջնաժամկետի մոտենալը

11:51 05.08.2025

Ֆինլանդիայի նախագահը հիշեցրել է Ուկրաինայում Թրամփի կողմից սահմանված հրադադարի վերջնաժամկետի մոտենալը

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, նրանք քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և Ֆինլանդիայում սառցահատների կառուցումը։ «Նախագահ Թրամփի կողմից հրադադարի վերաբերյալ սահմանված վերջնաժամկետը մոտենում է։ Ֆինլանդիան աջակցում է անհապաղ հրադադարի հասնելու բոլոր ջանքերին», – երկուշաբթի օրը գրել է Ստաբը սոցիալական ցանցերում։ Խոսելով սառցահատների կառուցման մասին՝ նա նշել է, […] ...

Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել

11:40 05.08.2025

Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել

Երեքշաբթի օրը Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի (M) բռնկում, որն արդեն չորրորդն է օգոստոսի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Օգոստոսի 5-ին 4168 արևային բծերի խմբում (N04E03) գրանցվեց M1.2 ուժգնությամբ 30 րոպե տևողությամբ բռնկում», – հաղորդում է ինստիտուտը։ Գիտնականները նախկինում կանխատեսել էին խոշոր բռնկումների բարձր ռիսկեր օգոստոսի առաջին շաբաթավերջին: Երեքշաբթի […] ...

Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել էին գումար և հեռախոսը․ ավազակությունը բացահայտվել է

11:30 05.08.2025

Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել էին գումար և հեռախոսը․ ավազակությունը բացահայտվել է

Ավազակության վերաբերյալ հաղորդումը ստացվել էր դեռևս մայիսի 29-ին: Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել են գումար և հեռախոսը։ Մեկնել էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Տուժողից ընդունվել էր հաղորդում, և Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ` ավազակության հատկանիշներով։ Քրեական […] ...

BACK_TO_TOP