Ասանժի ձերբակալությունից հետո բոլորը մտահոգված են նրա՝ փողկապով կատվի ճակատագրով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+37.09 oC

Ասանժի ձերբակալությունից հետո բոլորը մտահոգված են նրա՝ փողկապով կատվի ճակատագրով

22:31 14.04.2019

Ջուլիան Ասանժի կատուն Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը մնացել է ընդամնեը 2 տարի, բայց այդ ընթացքում արդեն հասցրել է հայտնի դառնալ: Նա համացանցում օգտահաշիվ ուներ և շատ լուսանկարիչների սիրելին է դարձել: Դեպանատան մոտ կանգնած լուսանկարիչների մոտ կատուն հաճախ էր երևում, սակայն Ասանժին ձերբակալելուց ամիսներ առաջ կորել է, լուսանկարիչներն այդ ամիսների ընթացքում չեն նկատել կատվին:

Հիմա լրատվականները հետաքրքրված են կատվի ճակատագրով:

«Բոլորը մեզ զանգում են և կատվից են հարցնում: Դա ինչ որ մոլուցք է դարձե՞լ»,- BBC-ին հաղորդել են Էկվադորի դեսպանատան մամուլի ծառայությունից:

Համացանցի օգտատերերը նույնպես հետաքրքրված են, թե հիմա որտեղ է գտնվում Ասանժի հայտնի կատուն:

«Հենց իմացա, որ Ասանժին ձերբակալել են, միանգամից մտածեցի, թե կատուն ինչպես է, ուր է»,- Twitter-ի միկրոբլոգում գրել է օգտատերերից մեկը:

Կատուն Ասանժի հետ է 2016 թվականից: Հայտնում են, որ WikiLeaks-ի հիմնադրի երեխաներն են հորը նվիրել, որպեսզի նա բացարձակ միայնության մեջ չլինի: Սակայն ավելի վաղ տեղեկացրել են, որ կատուն պատահական է հայտնվել Ասանժի մոտ, և մամուլում տարածված այդ լուրն ուղղակի գեղեցիկ, բայց մտացածին պատմություն է:

Կատուն Twitter-ում միկրոբլոգ ունի  @EmbassyCat (դեսպանատան կատու) անունով: Հետագայում լրագրողներն իմացել են, որ կատվի անունը Ջեյմս է:

Կատուն իր փողկապների շնորհիվ արդեն ոճային հայտնի կատուների շարքին է սկսել դասվել: Դեսպանատան մոտ հերթապահող լրագրողները լուսանկարում էին և քննարկում կատվի փողկապները, քանի որ դրանց գույներն ամեն օր, ըստ Ասանժի տրամադրության ու գործերի հաջող կամ անհաջող ընթացքի, փոխվում էին:

Ջեյմսը հասցրել է նաև նկարվել Ասանժի մոտ այցելող հայտնի մարդկանց հետ։ Ասում են՝ կատուն վատ հայացքով էր նայում դեսպանատան մոտ կայանող ոստիկանական մեքենաներին և թռնում էր հեռուստացույցի էկրանին, երբ ցույց էին տալիս Դոնալդ Թրամփին ու Հիլարի Քլինթոնին դեբատների ժամանակ:

Ժամանակի ընթացքում Ասանժի կարգավիճակը չէր փոխվում, բայց կատուն գնալով ավելի հայտնի էր դառնում: WikiLeaks-ի խանութում կատվի նկարներով շապիկիներ սկսեցին վաճառել:

Սակայն անցած տարվա հոկտեմբերից դեսպանատանը հավանաբար հոգնել են կատվից ու սկսել են վատ վերաբերվել: Ավելին՝ այդ շրջանում Էկվադորի իշխանություններին սկսել էր անհանգստացնել այն, որ Ասանժը, փաստացի գտնվելով իր հարկի տակ, քննադատություններ էր հնչեցնում միջազգային քաղաքականության հետ կապված:

2018-ի հոկտեմբերին դեսպանատանը մի քանի ներքին հարցեր վերանայեցին ու Ասանժի ազատությունը սահմանափակեցին, ընդհուպ ցանկանում էին վերջինիս զրկել համացանցից: Այդ սահմանափակումների պատճառներից մեկը նաև հենց կատուն էր: Ասանժից պահանջեցին նաև հավաքել ու կարգուկանոն պահպանել իրեն տրամադրված սենյակում, ինչպես նաև հորդորեցին քաղաքական բովանդակության գրառումները սահմանափակել:

«Էկվադորի դեսպանատանը սպառնացել են նաև, որ կատվին կհանձնեն կենդանիների պահպանման կենտրոն: Այդ սպառնալիքը Ասանժին մտահոգել է և վերջինս իր փաստաբանին խնդրել է կատվին դեսպանատնից տեղափոխել անվտանգ վայր, և նրանք կրկին կտեսնվեն արդեն ազատության մեջ»,- գրել է Ջուլիան Ասանժի փաստաբան Հաննա Յոհանսոնը Twitter-ի իր միկրոբոլգում:

Հավանաբար կատվին դեսպանատնից տեղափոխել են դեսպանատան սահմանած նոր կարգուկանոնից առաջ: Էկվադորի դեսպանատնից տեղեկացրել են նաև, որ կատվին վերցրել են Ասանժի հարազատները, սակայն լրագրողները կարծում են, որ դա հավաստի ինֆորմացիա չէ: WikiLeaks-ի հիմնադրի ընտանիքի անդամների ու հարազատների մասին շատ քիչ ինֆորմացիա կա և առհասարակ լրագրողական հանրությունը չի կարող կապվել նրանց հետ: Հենց այս պատճառով կատվի վերջնական ճակատագրի մասին ոչ մի ինֆորմացիա չկա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

31-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

14:34 05.08.2025

31-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում օգոստոսի 1-ին Վանաձոր քաղաքի Չուխաջյան թաղամասում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Բազումի բաժին է տեղափոխվել 31-ամյա տղամարդ, որը հուլիսի 30-ից հետախուզման մեջ էր գտնվում ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող […] ...

Կալիֆոռնիայում խոշոր անտառային հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 1000 փրկարար

14:26 05.08.2025

Կալիֆոռնիայում խոշոր անտառային հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 1000 փրկարար

Կալիֆոռնիա նահանգում անտառային խոշոր հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 1000 փրկարար: Այս մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը: Հրդեհի մակերեսը այժմ կազմում է գրեթե 30 հազար հեկտար: Հրդեհը մոլեգնում է Լոս Պադրես ազգային պարկում՝ Սանտա Բարբարա և Սան Լուիս Օբիսպո շրջաններում: Վերջին տեղեկությունների համաձայն՝ երեք մարդ վիրավորվել է: Բնակիչներին տարհանում են տուժած տարածքներից: […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 5-10-ը

14:14 05.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 5-10-ը

Երևանում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: […] ...

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոս

14:07 05.08.2025

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոս

Օգոստոսի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․75% Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %: ...

ՔՏՀԱՏՄ-ը բենզագազալցակայաններում հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճ է արձանագրել

14:04 05.08.2025

ՔՏՀԱՏՄ-ը բենզագազալցակայաններում հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճ է արձանագրել

Հաշվի առնելով ՀՀ տարածքում վերջին օրերին արձանագրվող բարձր ջերմային ֆոնը, ինչպես նաև դրա հետևանքով հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հորդորում է գազալցակայաններ և բենզալցակայաններ շահագործողներին, դրանց պատասխանատուներին, ինչպես նաև քաղաքացիներին. ցուցաբերել առավելագույն զգոնություն և բարձր իրավագիտակցություն, խստագույնս վերահսկել բենզա և գազալցակայանների տարածքում հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը, […] ...

Ռուբիոն Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովումը

13:21 05.08.2025

Ռուբիոն Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովումը

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսը հայտնել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հետ: «Պետքարտուղարը և արտգործնախարար Բարոն վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ապահովելու, որ Իրանը երբեք չի մշակի կամ ձեռք չի բերի միջուկային զենք։ Նրանք նաև քննարկել են Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի հասնելու ջանքերը, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ավարտը, Ադրբեջանի և […] ...

BACK_TO_TOP