11:46 14.04.2019
Ապրիլի 13-14-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 79-րդ կմ-ին հարակից ճանապարհի աջակողմյան հատվածում այրվել է 1 հա խոտածածկույթ, Երևան-Իջևան ավտոճանապարհի 69-րդ կմ-ին հարակից՝ 400 քմ, Արագածոտնի մարզի Աղձք գյուղում՝ 4000 քմ և ջերմահարվել՝ 10 ծիրանենի, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Զ. Անդրանիկի փողոցում՝ 500 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 2 հա, Չերկասի փողոցում՝ 500 քմ, Շահումյան գյուղի գերեզմանատան մոտ՝ 1 հա, Փամբակ գյուղում՝ երկաթգծի մոտ՝ 2000 քմ, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ 4500 քմ, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի պետական համալսարանի մոտ՝ 300 քմ, Գեդեոն Միքայելյան փողոցում՝ 100 հակ անասնակեր, Ծաղկունք գյուղի անասնագոմերի մոտակայքում՝ մոտ 1500 հակ, Մարտունի քաղաքի ներքին գերեզմանատանը՝ 5000 քմ խոտածածկույթ, Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում՝ 3 հա, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Շիրակի փողոցի վերջնամասում՝ 300 քմ, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի հանդամասերից մեկում՝ 300 քմ, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում՝ 800 քմ, Այգեպար համայնքում՝ 12 հա, Արարատի մարզի Դիմիտրով գյուղի վերջնամասում գտնվող հողամասերում՝ մոտ 1 հա եղեգնուտ, մոտ 1000 քմ խոտածածկույթ և ջերմահարվել է 5 խնձորենի:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
15:35 05.08.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...
15:20 05.08.2025
ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառըArca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...