13:02 15.04.2019
10 տարուց ի վեր Փարիզի արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտի և Փարիզի Կաթոլիկ ինստիտուտի շրջանավարտ, «Israel Magazine»-ի թղթակից Հայիմ Իզեմանը մշտապես անդրադառնում է էթնիկ թեմաներին: Նա մասնավորապես հաճախ է գրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում Իսրայելի «ավանդույթների» մասին:
Օզմանը նաև Կնեսետին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Times of Israel»-ում վերջերս հրապարակված բաց նամակը նա հասցեագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այսկերպ Հայիմ Իզեմանն իր «լիակատար համերաշխության խոսքն է ուղղում հայ ժողովրդին՝ 1915 թվականի ապրիլի 24-ի կապակցությամբ»:
Նամակում մասնավորապես նշված է.
«Շալոմ: 1915 թվականի ապրիլի 24-ի հիշատակումից առաջ, որպես Ֆրանսիայի և Իսրայելի քաղաքացի, մեծ պատիվ ունեմ դիմելու Ձեզ: Այս նամակը ոչ մի այլ նպատակ չունի, քան իմ լիակատար համերաշխության խոսքը հայտնելը և պատմելը, որ Իսրայելի մեր ժողովուրդը՝ հնագույն հոգևոր ավանդույթներ ունեցող ազգը, կարծում է, որ հայերի պատմական հիշողությունը նաև մերն է:
Իմ խիղճը ցնցված է և հանգիստ չունի Հայոց ցեղասպանությամբ: Մեր քաղաքական լիդերների կողմից չճանաչելը այն ցեղասպանությունը, որը 1915 թվականին խլել է 1.5 միլիոն անմեղ կանանց, տղամարդկանց, երեխաների կյանք, հակասում է սիրո և սրտակցության մեր համընդհանուր տեսլականին: Ունենալով նման պատմություններ, երբ երկու ժողովուրդներն էլ պայքարել են նվաստացումների և մահվան դեմ, բնական կլիներ, եթե մենք առաջինը ճանաչեինք Հայոց ցեղասպանությունը: Մենք՝ հրեաներս, որոնց մեծ մասը տուժել է Հոլոքոստի պատճառով, պարտավոր ենք ուղղել այդ անարդարությունը և որքան հնարավոր է շուտ»:
Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում նա հույս է հայտնել, որ մի օր ՀՀ վարչապետին առիթ կունենան ընդունել Երուսաղեմում:
«Թող բարեկամության և համերաշխության թելերը միացնեն մեր երկու ժողովուրդներին»,- գրել է նա:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...