15:12 15.04.2019
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկում է «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Ըստ այնմ՝ նախատեսվում է փոփոխել կառավարության կառուցվածքը, որը ենթադրում է նախարարությունների թվի կրճատում:
Դրա արդյունքում մի շարք նախարարություններ կմիավորվի և կձևավորվի 12 նախարարություն, կվերացվի նաև առաջին փոխվարչապետի պաշտոնը: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրել է սպասվող փոփոխությունները և խոսել ենթադրվող կրճատումների մասին:
«Նախատեսվում է կրճատել փոխվարչապետների թիվը, հանել առաջին փոխվարչապետի պաշտոնը: Նախագծի փաթեթով նախատեսվում է կրճատել նախարարությունների թիվը, միաձուլել ԿԳ, մշակույթի, սպորտի նախարարությունները, բոլոր լիազորությունները պահպանվելու են, նախարարությունն իր լիազորությունները կատարելու է հավասարաչափ: Սփյուռքի նախարարությունը միավորվելու է վարչապետի աշխատակազմին՝ ստեղծելով Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտը: Դա չի ենթադրում Սփյուռքի հետ տարվող աշխատանքների կարգավիճակի իջեցում, այլ եռաստիճան կառավարման համակարգ է ձևավորվելու»,- ասաց Զեյնալյանը:
Նախարարությունների միավորման արդյունքում տասնյակ հաստիքներ կհանվեն, իսկ նոր ձևավորվող Սփյուռքի հանձնակատարի գրասենյակում կգործի միայն 20-25 հաստիք: ՀՀ արդարադատության նախարարը ներկայացրել է.
«Նախարարությունների վերակազմակերպման փուլում կրճատվող աշխատատեղերը վերաբերելու են քաղ և հայեցողական պաշտոններին, նախարարներին, տեղակալներին, օգնականներին, քաղծառայության ղեկավար պաշտոններից գլխավոր քարտուղարներին և նրանց տեղակալներին, մամուլի քարտուղարներին: Նշված հաստիքների թվային ցուցանիշը կազմում է մի քանի տասնյակ: Միաձուլվող նախարարություններն իրենց բոլոր հաստիքներով տեղափոխվում են նոր ստեղծվող նախարարություն՝ բացառությամբ նշված պաշտոնների: Մի քանի ամսվա ընթացքում նախատեսվում է օպտիմալացնել կրկնվող` աջակցող ստորաբաժանումների գործառույթները, որոնց թիվը կկրճատվի մի քանի հարյուրով:
Օպտիմալացումն իրականացվել է ոչ թե մեխանիկական ճանապարհով, այլ բոլորի համար ապահովելով հավասար մրցակցային պայմաններ: Միացվող պետական կառավարման մարմինների քաղծառայողները կվերանշանակվեն մինչև վերապատրաստումը զբաղեցրած պաշտոնին հավասարազոր կամ ավելի ցածր մարմնում, չհամաձայնվելու դեպքում կարող են գրանցվել կադրերի ռեզերվում»:
12:02 01.07.2025
Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետՀուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին և խնդիրներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները՝ տալով համապատասխան հանձնարարականներ։ ...
11:58 01.07.2025
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին. կան տուժածներՀունիսի 30-ին, ժամը 19:30-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «Opel» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...
11:56 01.07.2025
Հնդկաստանի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդՀնդկաստանի հարավային Թելանգանա նահանգում գտնվող դեղագործական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ, հայտնում է BBC-ն: Պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի աշխատանքային ժամերին Sigachi Industries-ի ստորաբաժանումներից մեկում, ինչի հետևանքով մի քանի վիրավոր կա և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ոստիկանությունը գործ է հարուցել ընկերության դեմ։Իշխանությունները հայտնել են, որ պայթյունի ժամանակ շենքում գտնվել […] ...
11:53 01.07.2025
Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերինՀունիսի 28-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Արարատի մարզից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, ինչպես նաև շինությունների տանիքների, գովազդային վահանակների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին՝ հետամուտ լինելով քամուց […] ...
11:53 01.07.2025
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը նորանշանակ ղեկավար ունիՀամաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավար է նշանակվել Ֆաբրիցիո Զարկոնեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են կառույցի երևանյան գրասենյակից, տեղեկացնելով, որ Զարկոնեն պաշտոնը ստանձնել է 2025 թ. հուլիսի 1-ից։Ֆաբրիցիո Զարկոնեն ծագումով իտալացի է, ունի ավելի քան երկու տասնամյակի փորձ զարգացման ոլորտում, այդ թվում՝ ղեկավար պաշտոններ Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Ենթասահարական Աֆրիկայում։ Նա կշարունակի […] ...