23:46 15.04.2019
Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն։ Միակ հավանական վարկածը՝ ներսում սկսված վերանորոգման աշխատանքներն են։
Le Monde թերթը գրել է, որ ուղղաթիռ չեն օգտագործում, քանի որ 1 ուղղաթիռը միանգամից 6 տ ջուր է լցնում, որի հետևանքով տաճարը կարող է ամբողջովին փլուզվել։
Հիշեցնենք, որ հրդեհի հետևանքով փլուզվել է տաճարի աշտարակի սրաձողը։ Հաղորդվում է նաև, որ փլուզվել է տաճարի ժամացույցը։ Տաճարի այցելուները տարհանվել են։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություն դեռ չի հաղորդվում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրշեջների աշխատանքին հետևում է Աստվածամոր տաճարի մոտից։ Մակրոնին ուղեկցում է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն, Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը և առաջին տիկին Բրիժիտ Մակրոնը։
Փարիզի Աստվածամոր տաճարը Փարիզի նշանավոր եկեղեցին է։ Այն տեղակայված է Սիտե կղզու արևելյան մասում։
Տաճարի կառուցումը սկսվել է 1163թ.։ Այն կառուցվում էր Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում, որն էլ իր հերթին ժամանակին կառուցվել էր հեթանոսական Յուպիտերին նվիրված տաճարի վրա։ Տաճարի կառուցման հիմնական աշխատանքներն ավարտվել են 1260 թվականին, չնայած հետագա դարերի ընթացքում այն շատ փոփոխություններ է կրել։
1790-ականներին՝ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, տաճարը պղծվել է, մի շարք սրբապատկերներ վնասվել են:
Տաճարի հեղինակությունը հատկապես մեծացել է 1831թ․-ին, երբ հրապարակվեց Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» նովելը։
1845թ․-ի սկզբին սկսվում է կառույցի մասշտաբային վերականգնման ծրագիրը, որը ղեկավարում էր Էվգեն Վիոլտ-լը-Դուք-ը։ Այդ վերականգնման աշխատանքները շարունակվում են 25 տարի: 1963թ․-ին տաճարի ճակատային հատվածը մաքրվել է դարերի ծխից և մրից՝ վերականգնելով իր իրակաան գույնը: Հաջորդ մաքրման և վերականգնման աշխատանքները եղել են 1991-2000 թվականներին։
Տաճարի մուտքային մասը բաղկացած է երեք կամարից։ Մեջտեղինը պատկերում է Ահեղ դատաստանը։ Բարձրության վրա պատկերված է Հիսուսը, իսկ նրա կողքերում առաքյալներն են, 6-ը՝ աջից, 6-ը՝ ձախից։ Ձախ կամարը նվիրված է Տիրամորը, աջը՝ Սուրբ Աննային։ Վերևում բիբլիական թագավորներն են։ Կենտրոնում Վարդն է, Տիրամայրը Սրբերի հետ։
Այն համարվում է Փարիզի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը և տարեկան ընդունում է ավելի քան 13 մլն այցելու։
23:59 02.05.2025
Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էՁեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...
23:57 02.05.2025
70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...
23:54 02.05.2025
Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառովՍտավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...
23:50 02.05.2025
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...
23:44 02.05.2025
Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 02.05.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...