16:39 16.04.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 16-ի նիստում, օգտվելով արտահերթ ելույթի իր իրավունքից, արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին:
«Պարոն Մարուքյանը ճիշտ տեղ հասավ, այդտեղից կշարունակեմ. ինչո՞ւ է ԱԺ նախագահն ընդունել այս թեկնածությունը, եթե այն ֆորմալ առումով այդքան խոցելի էր: Հանրապետության նախագահն առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: Ինչպես հարկն է, այստեղ ուսումնասիրել ենք փաստաթղթերը, պարզել, որ թեև Սահմանադրության 20-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ պետական լեզուն հայերենն է, օրենսդրության համաձայն՝ լեզվի մասին օրենքով և այլ իրավական ակտերով, պետական մարմինները պարտավոր են փաստաթղթերի ստեղծման, ձևավորման, շրջանառության ապահովման և պահպանման գործընթացը, օրենքի իմաստով գործավարությունը կատարել գրական հայերենով: Ներկայացված փաստաթղթերի առնվազն զգալի մասը հայերեն թարգմանություն չեն ունեցել, ներկայացված են եղել օտար լեզվով, տվյալ դեպքում՝ գերմաներեն, բացի այդ, օրենքը հստակ սահմանում է՝ ինչպիսի փաստաթղթեր պետք է ներկայացվեն»,- ասաց նա:
Միրզոյանը թվարկեց՝ ինչ փաստաթղթերի ներկայացման պահանջ է սահմանվում օրենքով. կենսագրական տվյալները պարունակող քարտ՝ թեկնածուի իրականացրած մասնագիտական գործունեության ներկայացմամբ, համապատասխան ապացույցներ, այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկող աշխատանքում աշխատանքային պարտավորությունները:
«Եթե իրավացիորեն հարցնում եք՝ ապացույցները կցված չէին, հայերեն չէր և այլն, ինչո՞ւ եք ընդունել, ասեմ՝ որովհետև կարելի է կառչել օրենքի տառից և խանգարել իրավասու մարմնին իրականացնել իրեն վերապահված լիազորությունները: Արդյո՞ք սա ճիշտ մոտեցում է: Ո՛չ, օրենքի տառը երբեք պետք է գերակա չլինի օրենքի ոգու նկատմամբ, պետք է թեկնածությունը գրանցել և հնարավորություն տալ՝ առաջարկելով շտկել ձևական սխալները: Սրա համար ես գրանցել եմ թեկնածուին և գրությամբ դիմել հանրապետության նախագահին՝ առաջարկելով լեզվական և այդ ապացույցների մասով շտկումներ անել, ի պատասխան՝ ստացել եմ նամակ, որտեղ մանրամասն նկարագրված է թեկնածության ձևավորման մրցույթի պրոցեսը»,- նշեց նա:
Միրզոյանն ասաց, որ իրեն հայտնել են՝ նախկինում այլ լեզուներով ներկայացված են եղել տարբեր թեկնածուներ, ԱԺ-ն առարկություն չի ունեցել, ասել են՝ պահանջը կփոխանցեն թեկնածուին, որից հետո նա ներկայացրել է նոր փաստաթղթեր, ընդ որում՝ նոր փաստաթղթերով ոչ թե հիմնավորվում են նախորդ կենսագրական քարտում կամ CV-ում նշված տվյալները, այլ ներկայացվում են նոր կենսագրական տվյալներ:
ԱԺ նախագահն ասաց, որ կան մի շարք հարցեր, որոնք անպատասխան են մնացել, և այստեղ, նրա գնահատմամբ, ԱԺ՝ որպես ինստիտուտի նկատմամբ մեր իսկ ունեցած հարգանքի խնդիր կան:
Միրզոյանը ելույթի ավարտին հիշեցրեց՝ հայ մարզիկները՝ Արսեն Ջուլֆալակյանը և այլք, փառահեղ մասնակցություն են ունեցել և մեդալներ են բերել, առաջարկեց ծափահարել:
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...