11:58 17.04.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ առաջարկությամբ դիմեց զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին:
«Հիմնավորման մեջ նշված է, որ եվրոպական երկրներից մեկը՝ Նիդերլանդները, ունեցել է այսպիսի փորձ, երբ «գյուղատնտեսություն» անունը նշված չի եղել, բայց 2 տարի առաջ նրանք հրաժարվել են այդ մոդելից, և այժմ այն գործում է որպես առանձին գերատեսչություն: Այլ երկրի նման օրինակ, գոնե այն երկրների ցանկից, որից կցանկանայինք բան սովորել, չեմ գտել: Համարում եմ, որ այն ուղերձը, որը հղում ենք մեր երկրի բնակչության հսկայական հատվածին, որոնք զբաղված են գյուղատնտեսության մեջ՝ «գյուղատնտեսություն» անվանումը չներառելով որևէ նախարարության անվան մեջ, ցանկալի չէ: Գյուղատնտեսությունը ՀՆԱ-ի մի քանի տասնյակ տոկոսն է կազմում: Կարող եք չտարանջատել, բայց անվանումը ներառել՝ օրինակ, լինի Գյուղատնտեսության և Տնտեսական զարգացման նախարարություն»:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ այդպիսի առաջարկ արդեն եղել էր և որոշել են այն քննարկել առաջին, երկրորդ ընթերցման ընթացքում.
«Մեր խնդիրը քաղաքականության մշակումն է, և մշակումը կարող է իրականացնել Էկոնոմիկայի նախարարությունը, իսկ գործակալական և տեսչական ֆունկցիաները իրականացնեն այլ կառույցներ: Մենք շատ ենք տուրք տալիս անվանումներին: Եթե նախարարության անվանումը Արդարադատության նախարարություն է, դա չի նշանակում, որ նախարարությունը իրականացնում է դատական ֆունկցիա, գործառույթ:
Խնդիրը գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության մշակումն է, նորմատիվ իրավական ակտերի ընդունումը: Այդ ակտերը ընդունելու է էկոնոմիկայի նախարարը, և այն իրականացնելու են տեսչական և գործակալական ֆունկցիաներով օժտված տեսչական ստորաբաժանումները»:
Էդգար Առաքելյանը արձագանքեց, որ դա ընդամենը խնդրանք-կոչ է:
16:07 01.08.2025
Մարիա Գևորգյանը 3 մրցաշար է հաղթել ՇվեդիայումԳրոսմայստեր Մարիա Գևորգյանը Շվեդիայում 3 մրցաշար է հաղթել։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Գևորգյանը հաղթել է երկու արագ և մեկ կայծակնային շախմատի մրցաշար: Մարիան 52,4 կետով բարելավել է արագ շախմատի և 48.8 կետով՝ կայծակնային շախմատի իր վարկանիշերը։ ...
16:02 01.08.2025
Բացահայտենք թանգարաններն ամռանը. գործող ժամանակավոր ցուցահանդեսների ազդագիրՀայաստանի թանգարաններն ամառվա արձակուրդային օրերը հետաքրքիր և հագեցած դարձնելու ինքնատիպ առաջարկներով են ներկայանում՝ մեր երկիր այցելող զբոսաշրջիկների, հյուրերի և քաղաքացիների համար: Մշտական ցուցադրություններին զուգահեռ՝ թանգարաններում գործում են տարբեր թեմատիկ ուղղություններով ժամանակավոր ցուցահանդեսներ, որոնք ներկայացնում են ուշագրավ պատմություններ՝ բացառիկ էքսպոզիցիաների միջոցով: Ռուսական արվեստի թանգարան. «Դիմակը՝ կերպար և գաղափար» Օգոստոսի 1-ին՝ ժամը 17:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ․ […] ...
15:57 01.08.2025
Պուտինը նշել է ուկրաինական հակամարտության կարգավորման գլխավոր խնդիրըՈւկրաինական կարգավորման մեջ գլխավորը հակամարտության պատճառների վերացումն է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Գլխավորը այս ճգնաժամի պատճառները վերացնելն է», – լրագրողներին ասել է պետության ղեկավարը։ Պուտինը և Լուկաշենկոն ուրբաթ օրը ոչ պաշտոնական հանդիպում են անցկացնում Վալաամում։ Ռուսաստանի և Բելառուսի առաջնորդները մի քանի տարի շարունակ ամռանը միասին են այցելում Վալաամ։ Նրանք կղզի են այցելել 2019, […] ...
15:19 01.08.2025
Վոլեյբոլի լիգա և լողի սիրողական մրցաշար դպրոցականների համար. փոփոխություն՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ծրագրումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականին «ՀՀ վարչապետի գավաթ» մասսայական սիրողական մրցաշարերի ծրագրում կատարվել են փոփոխություններ։ Նախկինում նախատեսված խճուղավազքի և լողի մրցաշարերի փոխարեն կկազմակերպվեն մարզական նոր միջոցառումներ։ Մասնավորապես՝ «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը կանցկացվի միայն դպրոցահասակ երեխաների համար, ինչպես նաև կկազմակերպվի «Դպրոցականների վոլեյբոլի լիգա»՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո։ […] ...
14:57 01.08.2025
Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետելՊարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները հուլիսի 29-ին՝ ժամը 22․10-ին, Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են ներկայացրել Շիրակի Մայիսյան գյուղի 35-ամյա մի բնակչի։ Նա ձերբակալման պահին նետել է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթով։ 35-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...