13:24 17.04.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանն ԱԺ ապրիլի 17-ի նիստում կառավարության կառուցվածքի փոփոխության մասին քննարկման ժամանակ նշեց՝ խոսելու է ոչ թե այս փոփոխության ճիշտ կամ սխալ լինելու մասին, որը բավականաչափ քննարկված է, այլ իր զգացումների մասին: Նա դիմեց հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին:
«Պարոն Զեյնալյան ջան, չէի կարող լսել Ձեր պատասխանները, որոնցից հորդում էր մի տրամաբանություն՝ կառավարությունը որոշել է, և մենք՝ պատգամավորներս, այլընտրանք չունեք: Դա այդպես չէ, մենք հստակ առաջարկ ունենք: Նախորդ իշխանությունները մի քաղաքականություն վարեցին, որի արդյունքում մեր մշակույթը հայտնվեց գերեզմանափոսում: Հեղափոխությունից հետո շատերս ուրախացանք, որ բոլորս միասնաբար գերեզմանափոսից կհանենք մեր մշակույթը, բայց դա այնքան էլ այդպես չեղավ, այն ոչ միայն մնաց այնտեղ, այլ սկսեցինք բուռ առ բուռ հող լցնել վրան, իսկ վերջերս՝ բահ առ բահ»,- ասաց նա:
Հովսեփյանը ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հարցազրույցներից մեկից մեջբերում արեց.
«Պարոն Հարությունյանը վերջերս խոսեց և հարցին՝ ի՞նչ է ժառանգել նախորդ կառավարությունից, տիպիկ պատասխանեց՝ փլատակներ: Այո՛, մենք ժառանգել ենք կրթության ոլորտում փլատակներ, բայց բոլորս լավ գիտենք՝ որքան բարդ է դրանցից ազատվելը, ժամանակատար և մեծ ռեսուրսներ է պահանջում: Դեռ փլատակներից չազատված՝ մշակույթը, որ մեր ազգի ներկայացման թիվ մեկ գրավականն է, միացնում ենք ԿԳ նախարարությանը՝ այն դեպքում, որ նախարարությունը գերծանրաբեռնվելու է»:
Պատգամավորը հույս հայտնեց, որ այս նախագիծն առաջին ընթերցումից հետո կվերանայվի:
16:07 01.08.2025
Մարիա Գևորգյանը 3 մրցաշար է հաղթել ՇվեդիայումԳրոսմայստեր Մարիա Գևորգյանը Շվեդիայում 3 մրցաշար է հաղթել։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Գևորգյանը հաղթել է երկու արագ և մեկ կայծակնային շախմատի մրցաշար: Մարիան 52,4 կետով բարելավել է արագ շախմատի և 48.8 կետով՝ կայծակնային շախմատի իր վարկանիշերը։ ...
16:02 01.08.2025
Բացահայտենք թանգարաններն ամռանը. գործող ժամանակավոր ցուցահանդեսների ազդագիրՀայաստանի թանգարաններն ամառվա արձակուրդային օրերը հետաքրքիր և հագեցած դարձնելու ինքնատիպ առաջարկներով են ներկայանում՝ մեր երկիր այցելող զբոսաշրջիկների, հյուրերի և քաղաքացիների համար: Մշտական ցուցադրություններին զուգահեռ՝ թանգարաններում գործում են տարբեր թեմատիկ ուղղություններով ժամանակավոր ցուցահանդեսներ, որոնք ներկայացնում են ուշագրավ պատմություններ՝ բացառիկ էքսպոզիցիաների միջոցով: Ռուսական արվեստի թանգարան. «Դիմակը՝ կերպար և գաղափար» Օգոստոսի 1-ին՝ ժամը 17:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ․ […] ...
15:57 01.08.2025
Պուտինը նշել է ուկրաինական հակամարտության կարգավորման գլխավոր խնդիրըՈւկրաինական կարգավորման մեջ գլխավորը հակամարտության պատճառների վերացումն է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Գլխավորը այս ճգնաժամի պատճառները վերացնելն է», – լրագրողներին ասել է պետության ղեկավարը։ Պուտինը և Լուկաշենկոն ուրբաթ օրը ոչ պաշտոնական հանդիպում են անցկացնում Վալաամում։ Ռուսաստանի և Բելառուսի առաջնորդները մի քանի տարի շարունակ ամռանը միասին են այցելում Վալաամ։ Նրանք կղզի են այցելել 2019, […] ...
15:19 01.08.2025
Վոլեյբոլի լիգա և լողի սիրողական մրցաշար դպրոցականների համար. փոփոխություն՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ծրագրումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականին «ՀՀ վարչապետի գավաթ» մասսայական սիրողական մրցաշարերի ծրագրում կատարվել են փոփոխություններ։ Նախկինում նախատեսված խճուղավազքի և լողի մրցաշարերի փոխարեն կկազմակերպվեն մարզական նոր միջոցառումներ։ Մասնավորապես՝ «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը կանցկացվի միայն դպրոցահասակ երեխաների համար, ինչպես նաև կկազմակերպվի «Դպրոցականների վոլեյբոլի լիգա»՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո։ […] ...
14:57 01.08.2025
Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետելՊարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները հուլիսի 29-ին՝ ժամը 22․10-ին, Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են ներկայացրել Շիրակի Մայիսյան գյուղի 35-ամյա մի բնակչի։ Նա ձերբակալման պահին նետել է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթով։ 35-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...