Արդյո՞ք սուպերվարչապետության կոստյումին դեմ է Փաշինյանը. Մարուքյանի պարզաբանումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Արդյո՞ք սուպերվարչապետության կոստյումին դեմ է Փաշինյանը. Մարուքյանի պարզաբանումը

15:34 17.04.2019

«Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» օրենքի քննարկումից «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այնքան էլ գոհ չէր: Այս մասին նա հայտարարեց ԱԺ միջանցքներում` լրագրողների հետ զրույցի ժամանակ:

«Մենք առաջարկում էինք քննարկվող օրենքի մեջ դուրս մնացած մարմիններին կառավարության կառուցվածք բերել, իսկ պետական կառավարման մարմինների մասին օրենքի այդ դրույթներն ուժը կորցրած ճանաչել: Սա էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկությունը, որը Հայաստանի ընդդիմության պահանջն է եղել միշտ, և այն այսօր խորհրդարանում մերժվում է ժողովրդավարական իշխանության կողմից: Այն մարդիկ, որոնք այսօր դրան դեմ են խոսում, տարիներով դրա կողմնակիցն են եղել»:

Էդմոն Մարուքյանն անդրադարձավ նաև Լիլիթ Մակունցի առաջարկությանը:

«Տիկին Մակունցն առաջարկում է օրենք գրենք, թե ինչ պետք է անենք: Դա անիրագործելի է: Սահմանադրությունը ԱԺ լիազորությունները հստակ սահմանել է, ըստ որի` հնարավոր չէ գրել օրենքներ և ԱԺ-ին նոր հնարավորություններ տալ: Դա հարցը երկար ժամանակաով քնացնելու տարբերակ է: Դրա համար պետք է Սահմանադրություն փոխել, իսկ Սահմանադրություն փոխելը, գիտեք` ինչ մեծ գործընթաց է, մինչդեռ երկիրը անհապաղ ռեֆորմների կարիք ունի»:

Պատգամավորն խոսեց նաև ԱԱԾ նախարար դառնալու հարցի մասին քննարկմանը, որը վերջին օրերին հաճախ էր շրջանառվել.

«Ի՞նչ է նշանակում ԱԱԾ ղեկավարը կդառնա նախարար ու կդառնա վտանգավոր: Դուք ձեր թիմակիցներից վախենո՞ւմ եք կամ ի՞նչ է նշանակում, որ կքաղաքականացվի ոլորտը: Խորհրդարանական երկրում չպիտի էդպես լինի: Ինչ վերաբերում է, թե «նրանց հրավիրենք, կգան ԱԺ» տարբերակին, ասեմ, որ փակ հանդիպումները, որոնք խորհրդարանում եղել են, խորհրդարանական վերահսկողություն չեն կարող համարվել: Խորհրդարանական վերահսկողության բոլոր լծակները, բացի այն, որ պետական գաղտնիք է քննարկվում, բոլորը պետք է լինեն թափանցիկ, հրապարակային և ինստիտուցիոնալ: Դրանք պետք է ամրագրված լինեն «ԱԺ կանոնակարգ օրենքով» և Սահմանադրությամբ, ինչպես մենք էինք առաջարկում, իսկ իրենց առաջարկած տարբերակով մի օր կարող է հրավիրես գա, մի օր հրավիրես, ասի՝ ո՞ր օրենքի հիման վրա ես ինձ կանչում, ես պարտավո՞ր եմ գալ քեզ մոտ: Բարի կամքի հարց է: Ժողովրդավարությունը փորձում են պահել էմոցիոնալ մակարդակի վրա»:

Հարցին` իսկ արդյո՞ք «Սերժ Սարգսյանի համար կարված» սուպերվարչապետության կոստյումին դեմ է Նիկոլ Փաշինյանը, թե՞ ոչ,  Մարուքյանը պատասխանեց.

«Ես կարծում եմ, որ դեմ է, և դրա համար պետք է փոխել: Նա դա է ասել միշտ: Հիմա պետք է նորից հարցնել: Դուք՝ լրագրողներդ, հարցը տվել եք արդեն և վարչապետը ձեզ ասել է, որ ԱԱԾ-ն չեն անի, ոստիկանությունը պետք է քննարկել, բայց հետո, շտապելու տեղ չկա: Հիմա բոլորն են հակասում իրենց: Էն ժամանակ բոլորս էինք դա ասում, որ փոխել է պետք, հիմա մեր կեսը դառել է իշխանություն և ասում է՝ ոչ: Բա էն ժամանակ ի՞նչ էինք խոսում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP