12:22 18.04.2019
Մինչ օրակարգային հարցերին անցնելը Կառավարության նիստի ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրատապ հայտարարությամբ հանդես եկավ՝ կապված եղանակային տատանումների հետևանքով ստեղծված վիճակի հետ:
«Անձրևները շարունակվելու են, ամսի 20-ին շատ ինտենսիվ են լինելու: Կանխատեսվում է, որ տեղումները լեռնային շրջանում ձյան տեսքով կլինեն: Հեղեղումների վտանգ կա, արդեն ունենք ահազանգ Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղից. Արաքսի ջրերը բարձրացել են, կարող են ծածկել դաշտերը: Երեկ մերոնք նայել են, շատ աշխատանքներ են պիտի արվեն: Այս պահին ունենք նաև 6 սողանք: Դրանցից մեկը Լոռվա մարզում է, ակտիվ սողանք է, կարող է լինել անտառային շերտի հոսք դեպի ճանապարհ, արդյունքում մի գյուղի ճանապարհ կարող է փակվել: 6000 տոննա հողի մասին է խոսքը, որը դժվար կլինի մաքրել, այլընտրանքային ճանապարհ էլ կա, բայց անբարակարգ է: Խոսքը Աթան գյուղի մասին է՝ 250 բնակչությամբ»:
Վարչապետը հրահանգեց այլընտրանքային ճանապարհի բարեկարգմամբ անհապաղ զբաղվել: ԱԻ նախարարը նաև տեղեկացրեց, որ կա քարաթափումների վտանգ:
«2013-ին հաստատվել է հայեցակարգ, ըստ որի` բոլոր գերատեսչություններն ունեն հանձնարարականներ, թե որը որ մասով պիտի զբաղվի, մենք կոորդինացնողի դեր ունենք, բայց կա խնդիր այստեղ: Օրինակ` տրանսպորտի նախարարության հետ խոսում ենք, որ կա քարաթափման երևույթ, տեղն էլ վատ տեղ է՝ Այրումի ճանապարհին, մի անգամ վատ դեպք արդեն եղել է, որի արդյուքնում եղել են զոհեր: Հիմա էլի սպասվում է քարաթափում:
Կանխելու համար կան պայթեցնող կազմակերպություններ, դրանք շատ չեն, բայց որպեսզի դրանք գան, անեն, մենք էլ կողքը կանգնենք, հսկենք անվտանգությունը, պետք է տրանսպորտի նախարարությունը ֆինանսավորի, իսկ այդ ֆինանասավորման համար պետք է մրցույթ անցակցվի: Մենք ժամանակի խնդիր ունենք, սրանք հրատապ գործեր են: Կարծում եմ` տրանսպորտի նախարարության, տարածքային նախարարության, նաև մեզ հետ պետք է այս հարցը քննարկել, մարզպետարաններն էլ կարող են ունենալ որոշակի գումար, թող հիմա օգտագործեն այս խնդրի լուծման համար, հետո թող տան հաշվետվություն»:
Վարչապետը հանձնարարական տվեց Տիգրան Ավինյանին` կանխարգելել ճգնաժամային իրավիճակը.
«2 խնդիր կա՝ օպերատիվության և նաև հետագա ճիշտ մեխանիզմների մշակման: Օպերատիվության համար հիմա հավաքվում եք, պրն Ավինյան, կորոշեք որտեղ ինչ պետք արվի, որ ճգնաժամային իրավիճակներ չունենանք. պետք է գնալ կանխարգելելու ճանապարհով: Երկարաժամկետի առումով մենք գնումների հետ կապված պրոբլեմների մասին խոսել ենք, այժմ գնումների մասին օրենսդրությունը բարելավելու պրոցեսը սկսված է: Եվ ես ուզում եմ վստահ լինել, որ մենք տեղյակ ենք բոլոր շահագրգիռ մարմինների և պրոբլեմների մասին, որոնց հանդիպում ենք, որ ամեն ինչ կա մեր ձեռքի տակ, որ հետո չպարզվի, թե բան չենք փոխել: Անընդհատ հարց է լինում այն մասին, որ օպերատիվ հարցերում խնդիր ենք ունենում»:
Ֆելիքս Ցոլակյանը նաև ավելացրեց, որ առաջին կարկուտն արդեն եղել է, երկրորդը սպասվում է ապրիլի 18-19-ին: Ապահովագրական մեխանիզմները շուտով կլինեն՝ վստահեցրեց գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը:
«Ապահովագրական մեխանիզմները գորոծում են, բյուրոն ստեղծվել է, բայց մասնավոր ապահովագրական ընկերությունները հիմա իրենց IT ներքին սպասարկումն են անում, իրենց մասնագիտական խնդիրն է, բայց խոսք են տվել 1-2 ամսում այդ հարցերը կլուծվեն»:
Իսկ արդեն տեղացած կարկուտի հետ կապված նշեց, որ տարածքները արդեն նայել, մարզպետարանի իրենց գործընկերների հետ խումբ են ձևավորել՝ վնասի ճիշտ գնահատական տալու համար:
«Այս պահին, ըստ առաջին գնահատականների, լուրջ վնասներ չկան»,- ավելացրեց Գևորգյանը:
Վարչապետի հարցին` ցրտահարություն սպասվո՞ւմ է, թե՞ ոչ, Ցոլակյանը մեջբերեց օդերևութաբանների կանխատեսումները.
«Ջերմաստիճանը ամենաշատը կիջնի ապրիլի 20-21-ին: Ըստ օդերևութաբանների՝ պլյուս 3-4 կլինի գիշերային ժամերին, ցերեկվա ջերմաստիճանը համարյա կհավասարվի գիշերվա ջերմաստիճանին, բայց ցրտահարության մասին ասում են, որ չի լինի»:
Գերատեսչությունների գործառույթի առումով բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հավելեց.
«2013թ. տարբեր գերատեսչությունների վրա գործառույթներ դրվել են, բայց այս գործառույթները իրականացնելու համար ո´չ ֆինանասական միջոցներ, ո´չ էլ պարբերական մոնիթորինգ չի իրականացվել: Մենք այս տարի միջնաժակետով դա կնշենք մեջը, բայց գումարը պետք է հատակցվի՝ ռիսկը բացառելու համար: Բոլոր գերատեսչությունների համար պետք է բյուջեով հաստատվի, գումարը հատկացվի, որպեսզի ակտիվացման ժամանակ նախնական գումար ունենանք»:
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...