18:02 18.04.2019
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հայտարարեց, որ ԱԺ նիստին զուգահեռ ընթանում է ՀԾԿՀ նախագահի ընտրություն: Նա առաջարկեց ԱԺ նիստը երկարաձգել մեկուկես ժամով:
Վարման կարգով ելույթ ունենալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանն առաջարկեց ելույթների ժամանակը կրճատել ու գրանցվողներին հատկացնել 2 րոպե, ավելի կարճ ժամանակահատվածում տեղավորվել: Խմբակցության մեկ այլ անդամ՝ Սերգեյ Ատոմյանը, նկատեց՝ եթե երկու օր մեկուկես ժամով նիստը երկարացնելով՝ կարողանում են սպառել օրակարգը, արժե երկարաձգել, իսկ եթե չեն սպառելու, երկուշաբթի շարունակեն:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը նշեց, որ կարծում է՝ երկու րոպեանոց ելույթների ձևաչափն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ լուրջ հարցեր են քննարկում, բանախոսները պետք է ժամանակ ունենան, լիարժեք արտահայտվեն:
«Ի՞նչն է խանգարում երկուշաբթի-երեքշաբթի էլ քննարկել»,- ասաց նա:
Լենա Նազարյանն արձագանքեց, որ հաշվիչ հանձնախումբը պետք է ՀԾԿՀ նախագահի ընտրության արդյունքները ներկայացնի: Նիստը մեկուկես ժամով երկարաձգելու առաջարկը քվեարկության դրվեց, չընդունվեց: Նազարյանը նորից քվեարկություն հայտարարեց: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը հարցրեց.
«Չհասկացանք՝ ինչո՞ւ ենք երկրորդ անգամ քվեարկում»:
Նա ասաց, որ գերադասելի է աշխատել նաև երկուշաբթի-երեքշաբթի, քան այսօր հոգնած աշխատել:
«Եթե հարցը չանցավ, ինչո՞ւ ենք նորից քվեարկում»,- հարցրեց նա:
Նազարյանն ասաց, որ ոչ բոլոր պատգամավորները հասցրին մասնակցել քվեարկությանը:
ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն արձագանքեց, որ ՀԾԿՀ նախագահի քվեարկության արդյունքները կարող են նաև վաղը հրապարակել, ընթացակարգը որևէ խնդիր չի առաջացնում: Որոշվեց նիստը չերկարաձգել:
19:39 30.04.2025
ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվելԼՂ-ից տեղահանված անձանց առաջնային կարիքների բավարարման, կեցության և այլ ծախսերի համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվել։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Հաշվի առնելով այն, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկման վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ՝ ընթացիկ ծրագրերում իրականացվել են որոշակի […] ...
19:27 30.04.2025
«Care for children» կազմակերպության և ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել կլոր սեղան քննարկումԽնամատարության ինստիտուտի զարգացման ու կայացման հեռանկարի վերաբերյալ համաժողովի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հարակից կլոր սեղան քննարկում՝ «Care for children» կազմակերպության և ՀՀ-ում գործունեություն իրականացնող դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպման շրջանակում դեսպաններին ներկայացվել է պետության խնամքին ապրող երեխաների համար որպես խնամքի այլընտրանքային ինստիտուտի՝ խնամատարության վերաբերյալ ՀՀ-ում այս պահին առկա պատկերը, ոլորտային […] ...
19:17 30.04.2025
Վահրամ Դումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդականՎարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Վահրամ Դումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վահրամ Դումանյանին նշանակել վարչապետի խորհրդական»,- ասվում է որոշման մեջ։ ...
19:07 30.04.2025
«Բարսելոնան» հավանաբար այս պահին աշխարհի լավագույն թիմն է․ ԻնձագիՄիլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ առաջին հանդիպումից առաջ կիսվել է իր սպասելիքներով։ ««Բարսելոնան» հավանաբար այս պահին աշխարհի լավագույն թիմն է։ Ֆլիկի գլխավորությամբ ակումբը հիանալի կազմակերպված հարձակողական ֆուտբոլ է ցուցադրում»,- նշել է Ինձագին մամուլի ասուլիսում։ «Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կկայանա այսօր երեկոյան։ ...
18:58 30.04.2025
ԲՏԱ նախարարի տեղակալը Շվեդիայի Թագավորությունում հանդիպում է ունեցել ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ապրիլի 22-24-ը աշխատանքային այցով գտնվել է Շվեդիայի Թագավորությունում (Ստոկհոլմ)՝ մասնակցելու Շվեդիայում ՀՀ դեսպանության և Շվեդիայի ԱԳՆ կողմից կազմակերպված «Գործարար համաժողով Հայաստանի վերաբերյալ» (Business Seminar on Armenia) թեմայով միջոցառմանը, որին մասնակցել են շվեդական գործարար և պետական ոլորտի ավելի քան 50 ներկայացուցիչ։ Միջոցառմանը նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի բարձր […] ...
18:49 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ Փրկարար ծառայության զարգացման տեսլականը կարևոր է ՆԳՆ բարեփոխումների շղթայի ամբողջականացման շրջանակում և ներկայացրել հայեցակարգում բարձրացված խնդիրների լուծումները: Մասնավորապես, ներկայացվել են մանրամասներ ՆԳՆ կողմից ոլորտային քաղաքականության մշակման, ոլորտում վարվող քաղաքականության մոնիթորինգի, արտադրական […] ...