00:57 19.04.2019
Քաղաքաշինության պետական կոմիտեն շարունակում է Շիրակի և Լոռու մարզերում ոչ հիմնական շինությունների հաշվառումը: Այս գործընթացը կարևոր է հասկանալու համար, թե ի վերջո մարզում քանի ընտանիքի հանդեպ պետությունը բնակարանային պարտավորություն ունի և անօթևանության խնդրի լուծման ինչ տարբերակներ են հնարավոր նրանց համար, ովքեր համապատասխան կարգավիճակ չունեն, բայց տնակներում են ապրում:
163 ընտանիք Շիրակի մարզի գյուղերում է փոխհատուցման սպասում: Այն ընտանիքներն են, որոնք երկրաշարժի հետևանքով են անօթևան ու հաշվառված են հերթացուցակում: Խնդիրների շուրջ ապրիլի 18-ին քննարկում են ունեցել Քաղաքաշինության կոմիտեի, մարզպետարանի ներկայացուցիչները, անօթևաններն ու գյուղապետերը:
Քաղաքաշինության կոմիտեի բնակֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը ներկայացրել է Շիրակի մարզում ոչ հիմնական շինությունների տվյալները, որոնք հաշվառվել են մինչ օրս:
«Փաստագրման փուլը հիմնականում ավարտվել է: Շիրակի մարզում տվյալներն ավելի հստակ են: Այստեղ ունենք 3500-ից ավելի ոչ հիմնական շինությունների մասին տեղեկություններ: Դրանց մեծ մասը ՝ 2871-ը, բաժին է ընկնում Գյումրիին »,- ասել է Տանյա Արզումանյանը:
Նա նաև ներկայացրել է, որ կառավարությունը սուբվենցիոն ծրագրերով առաջարկում է վթարայինների ամրացման ծրագիր: կառավարությունը պատրաստ է 45-60 տոկոս համաֆինանասավորել , եթե համայնքը վթարայինների ամրացման ծրագիր ներկայացնի:
«Սուբվենցիոն ծրագրերը կան, բայց մեր մարզի համայնքները հայտեր չեն ներկայացրել, որովհետև գումարները շատ մեծ են: Շենքի ամրացման համար 300-500 մլն դրամ կպահանջվի, և առնվազն 200 մլն-ը պետք է համայնքը հատկացնի, որը անհնար է այս պահին»,- ասել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը։
Գյումրիում 91 վթարային շենք կա: Դրանցից 4-րդ աստիճանի վթարայինները առանձնացնելու և ցանկ կազմելու հանձնարարական է կառավարությունից ստացել Շիրակի մարզպետարանը:
10:59 23.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 23-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...
10:44 23.07.2025
Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը սպասվում է այսօր ՍտամբուլումՌուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կսկսվի Ստամբուլում հուլիսի 23-ին, հաղորդում է թուրքական պետական TRT Haber հրատարակությունը։ «Մենք սպասում ենք, որ բանակցությունների հիմնական օրը կլինի չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը», – գործակալությանը հայտնել է Ստամբուլի աղբյուրը։ Այս տեղեկատվությունը հաստատել է Մոսկվայի աղբյուրը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 21-ին հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների […] ...
10:30 23.07.2025
Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվելԼեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մասնավորապես, հրդեհը տարածվում է Մարտակերտի և Ակնայի մոտակայքում գտնվող անտառային տարածքներում և արոտավայրերում։ Նախնական տվյալներով՝ կրակը հասցրել է տարածվել մեծ տարածքի վրա։ Այնտեղ հրշեջ ջոկատներ են ուղարկվել։ ...
10:15 23.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 23-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 23-ի 08։00 դրությամբ կազմել է 19.7°C: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 23.07.2025
ԱՄՆ-ից Գերմանիա ռազմական բեռների մատակարարման ժամկետները հայտնի ենԱմերիկյան ռազմական բեռներ տեղափոխող առնվազն 15 նավ հուլիսից նոյեմբեր ամիսներին ԱՄՆ-ից կուղևորվի Գերմանիայի Բրեմերհավեն նավահանգիստ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինային օգնություն տրամադրելու նոր ծրագրի մասին հայտարարության ֆոնին, պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հիմնվելով նավագնացության ընկերությունների բաց տվյալների վրա։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թրամփը, ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել մատակարարման նոր սխեմայի շուրջ. դաշնակիցները զենք […] ...
09:50 23.07.2025
Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է նավթահանքերի վրա հարձակումներըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սոցիալական ցանցերում հայտնել է, որ խոսել է Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ և նրա հետ քննարկել Իրաքյան Քրդստանի նավթահանքերի վրա հարձակումները։ Հուլիսի սկզբին Իրաքյան Քրդստանի նավթահանքերը ամեն օր հարվածների էին ենթարկվում պայթուցիկներով լի անօդաչու թռչող սարքերի կողմից, ինչի պատճառով մի քանի հանքավայրեր ստիպված էին դադարեցնել արտադրությունը։ «Իրաքի վարչապետ Սուդանիի հետ քննարկեցինք […] ...