13:45 19.04.2019
Խորհրդարանում քննարկման դրվեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Պատգամավորներին տեղեկացրին՝ քվեարկվող նախագծով կլինկերը չի հարկվում:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը, վարման կարգով ելույթ ունենալով, նշեց՝ իրենք չեն ասում, թե նախագիծը բոլոր խնդիրները լուծում է, առաջարկում են ընդունել լրամշակված տարբերակ՝ մեկ տարի ժամկետով, առանց կլինկերի:
«Եթե այս առումով համաձայն եք, խնդրեմ՝ դիրքորոշում հայտնեք, չստացվի՝ մեր դիրքորոշումը փաթաթում ենք մեկի վզին»:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ իրենք կարծում են, որ օրենքները պիտի բազմակողմանիորեն քննարկվեն և հետո քվեարկվեն, ոչ թե ասեն՝ քանի որ թերի է, իրենք էլ են տեսնում, որ խնդրահարույց է, մի հատ քվեարկեն, հետո տեսնեն՝ ինչ են անում:
«Պետք է քվեարկվեն բացառապես այն օրենքները, որ քննարկվում են ամբողջապես, և հետո առանձին քննարկելու թեմաներ չկան»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ իրենք դեմ են քվեարկելու:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն այս օրենքը որակեց որպես «ապագա չունեցող», որը կարճ ժամանակ հետո փոխվելու է: Դիմելով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին՝ նա նշեց. «Նախարարը պետք է ոչ թե մտածի, այլ շատ-շատ երկար մտածի և ԱԺ ամբիոնից քաղաքական մեսիջներ հաղորդի»:
«Ո՞րն է Ձեր ինքնուրույն մշակած քաղաքականության իրականացումը: Ոչ մի բան»,- ասաց նա:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանն արձագանքեց, թե վարման կարգի տեքստերից այնպիսի տպավորություն է, որ այս օրենքն ընդունում են «Բարգավաճ Հայաստան»-ի համար:
«Այո, կա շահերի բախում, ակնհայտորեն դա բոլորը տեսնում են: Այո, տեղական արտադրողին պաշտպանության ու աջակցության կարիք կա, խոսքը միայն «Արարատցեմենտ»-ի մասին չէ: Սա կիսատ-պռատ քննարկած, լավ չմշակած մոտեցում է: Հարցը պետք է հանվի, չընդունվի, հասկանանք՝ ինչպես անել, որ պաշտպանենք տնտեսվարողին ու չխաթարենք մրցակցային դաշտը»,- նշեց Թանդիլյանը:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ միանշանակ համաձայն է Մանե Թանդիլյանի հետ այն առումով, որ որպես պատգամավոր՝ պետք է ներկայացնեն հասարակության բոլոր շերտերի շահերը, և որոշումները պետք է լինեն բալանսավորված, չանտեսեն որևէ մեկին: Մակունցը նշեց՝ դա է պատճառը, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կհանգեն համապատասխան որոշման: Նա ասաց, որ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծերի փաթեթին:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանն ասաց, որ նախագծերի փաթեթին կողմ քվեարկելը բխում է միայն արտադրողների շահերից, ընդգծեց՝ դա ի վնաս ներմուծողների է, դրանով 22 հազար պետտուրք են ավելացնում, ինչն անուղղակիորեն ստացվում է, որ վնաս է ներմուծողին: Դիմելով իր գործընկերոջը՝ Միքայել Մելքումյանին, Սարգսյանն ասաց.
«Երբ Ձեր ձայնը բարձրացնում եք նախարարի վրա, Ձեր ասածն ավելի չի արժևորվում, մյուս անգամ նախարարի վրա ձայն չբարձրացնեք»:
Նախագծերի փաթեթն ընդունվեց ձայների 78 կողմ, 42 դեմ հարաբերակցությամբ:
08:38 01.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...
08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:06 01.08.2025
Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենաՕգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...
08:00 01.08.2025
Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է ՏոպուրիայինUFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...