13:48 19.04.2019
«Ես դեմ եմ սուպերնախարարություն ստեղծելուն»,- ապրիլի 19-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց արտակարգ իրավիճակերի նախարար Ֆելիքս Ցոլակյանն՝ ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկի, համաձայն որի` կառավարության կառուցվածքի իրենց տարբերակում առաջարկում էին ԱԻՆ-ը միացնել ոստիկանությանը և դարձնել ներքին գործերի նախարարություն։
Նախարարը նշեց, որ թեև իր պատասխանը կարող է գնահատվել սուբյեկտիվ, այնուամենայնիվ, ոստիկանությունն ունի պատժիչ գործառույթ, ոստիկանության հիմնական դերը դա է, իսկ ԱԻՆ-ը՝ մարդասիրական գործառույթ:
«1992-ից ԱԻՆ-ը պետական միջոցներով որևէ տեխնիկական հագեցվածության խնդիր չի լուծել, ԱԻՆ-ի տեխնիկայի 90 տոկոսը ձեռք է բերվել հումանիտար օգնության միջոցով։ Միանալու դեպքում հումանիտար օգնությունը բացառվում է: Բացի դրանից՝ հումանիտար ու պատժիչ գործողություններն իրար հետ չեն համընկնում»,- ասաց նախարարը։
Նա նաև հիշեցրեց, որ ժամանակին ԱԻՆ-ը և ոստիկանությունը միասին են եղել, բայց այսօր ինքը դեմ է սուպերնախարարություն ստեղծելու գաղափարին։
15:20 30.04.2025
Պատասխան խաղում կզգանք արդեն մեր երկրպագուների աջակցությունը․ ԷնրիկեՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է ՉԼ կիսաեզրափակչում «Արսենալի» հետ առաջին խաղը: «Ինձ համար հաճելի է տեսնել, թե ինչպես է իմ թիմը ցույց տալիս այն աշխատանքը, որ կատարում ենք ամեն օր: Սա էմոցիոնալ հանդիպում էր, քանի որ բարդ էր խաղալ նման մթնոլորտում: Գոլը մեզ մեծ վստահություն հաղորդեց: Պատասխան խաղում կզգանք արդեն մեր երկրպագուների աջակցությունը: […] ...
15:15 30.04.2025
Կապահովվեն Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանության պահպանման ծախսերըԿառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել է որոշում, որով կապահովվի Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանության, նստավայրը՝ Մասկատ, պահպանման ծախսերը: Գումարից հիմնական մասը կհատկացվի ԱԳՆ բյուջեից, իսկ մնացածը՝ Կառավարության պահուստային ֆոնդից։ Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը կնպաստի Հայաստանի և Օմանի միջև առկա ջերմ քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, զբոսաշրջային հոսքերի, փոխադարձ առևտրաշրջանառության, այդ թվում՝ տարանցիկ ավելացմանը: Այն […] ...
15:11 30.04.2025
Կկարգավորվեն առողջապահության և կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման ընթացակարգերըԿառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ-ում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգին զուգահեռ ներդրված՝ առողջապահության և կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման ընթացակարգերի հետ կապված որոշ հարաբերությունների կարգավորման նպատակով: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ 2024 թ. հունվարի 1-ից մինչև 2025 թ. հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված սոցիալական ծախսերը հայտարարատուին փոխհատուցվում են նաև այն դեպքերում, երբ սոցիալական ծախսերի […] ...
15:08 30.04.2025
Կառավարությունն ավելի քան 1,6 մլրդ դրամ է հատկացնել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համարԱյսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության որոշմամբ նախատեսվում է համաֆինանսավորել 2022, 2023 և 2024 թվականների սուբվենցիայի մի շարք ծրագրեր՝ 1 մլրդ 682 մլն դրամի չափով: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, որոշմամբ նախատեսվում է համաֆինանսավորել 17 համայնքի ընդհանուր 27 սուբվենցիոն ծրագիր: […] ...
15:03 30.04.2025
Ռյուդիգերը որակազրկվել է 6 խաղով«Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում դրսևորած ոչ սպորտային պահվածքի համար որակազրկվել է 6 խաղով։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ռեալի» ֆուտբոլիստներից երկու խաղով որակազրկվել է Լուկաս Վասկեսը, իսկ Ջուդ Բելինգհեմի կարմիր քարտը չեղարկվել է. անգլիացին ոչ մի հանդիպում բաց չի թողնի։ Հիշեցնենք, որ Ռյուդիգերը «Բարսելոնայի» դեմ խաղի լրացուցիչ […] ...