18:17 19.04.2019
Օրերս Էրեբունի վարչական շրջանի տարածքում իրականացրած նկարահանումներից մեկի ժամանակ շրջանի որոշ բնակիչներ SHANTNEWS.am-ին են դիմել՝ ասելով, որ ապրում են մի վայրում, որն անգամ անվանում չունի: Խորհրդային տարիներին վայրը կոչվել է Էրեբունի-Այգեգործական:
«Սովետական միության ժամանակ՝ 1988 թվականի սկզբին, սկսեցին էստեղ ճանապարհ կառուցել ու աշխատանքներ տանել: Հարթեցրեցին ճանապարհը, բերեցին որոշ հատված խիճ լցրեցին, խմելու ջրի համար խրամատ փորեցին, հետո կիսատ մնաց՝ երկրաշարժը սկսվեց, պատերազմը սկսվեց»,- SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հրանտ Իսկանդարյանը:
Ըստ Իսկանդարյանի` իրենց ու բնակավայրի խնդիրների մասին իրենք սկսել են հիշեցնել 1994 թվականից:
«Հիմա ինձ մոտ առնվազն մի 10 պատասխան կա, որ առայժմ ծրագրեր չկան, երբ լինի, կներառենք, բայց ե՞րբ է լինելու: Մարդիկ ենք, ապրում ենք, չէ՞: Ես 75 տարեկան մարդ եմ: Ինձ ջուր է պետք: Ես խմելու ջուրը բաքից, աշնան լցրած ջուրը տաքացնում եմ, եռացնում եմ, խմում, կլինի՞ դա: Եվ ինձ պես շատերը»,- ասել է Իսկանդարյանը՝ հավելելով, որ բնակավայրը մոտ 250 հիմնական ապրող ընտանիք ունի: Նաև տրանսպորտի խնդիր ունեն»,- պատմել է նա:
Հիշեցնենք, որ բնակավայր տանող ճանապարհի մի մասի՝ վատ վիճակում հայտնվելու պատճառը ձյութի «արտադրամասն» է: SHANTNEWS.am-ի անդրադարձից հետո պարզվեց, որ այն ապօրինի է:
«Վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանի հանձնարարությամբ նշված հասցում կատարվել է ուսումնասիրություն (Մուշականի 3-րդ, 4-րդ զանգված տանող ճանապարհ): Պատասխանատուները հանդիպել են բնակիչների հետ, ծանոթացել խնդրին: Ուսումնասիրության ժամանակ հայտնաբերել են այրված մնացորդներ, սակայն այդ պահին տեղում մարդ չի եղել:
Բնակիչների բողոքը հիմք ընդունելով` վարչական շրջանը միջնորդագիր է ուղարկել ոստիկանություն, որն էլ հսկողություն կսահմանի տվյալ տարածքում՝ նմանատիպ դեպքերը կանխելու համար: Նշենք, որ գործունեությունն ապօրինի է, և հեղինակները հայտնաբերվելուց հետո կենթարկվեն պատասխանատվության»,- մեր հարցմանն ի պատասխան՝ ասել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի մամուլի խոսնակ Արթուր Օսիպյանը:
15:28 30.06.2025
Իրանն ի վիճակի կլինի վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը մի քանի ամսվա ընթացքում,Իրանն ի վիճակի կլինի վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը մի քանի ամսվա ընթացքում, չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի վերջերս իրականացրած օդային հարվածների հետևանքով իր միջուկային օբյեկտներում պատճառված զգալի վնասին։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին։ «Նրանց կարողություններն առկա են»,- ասել է Գրոսին CBS News-ին տված հարցազրույցում։ նա նշել է, որ Ֆորդոյի, […] ...
15:26 30.06.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները, եթե Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված բացառիկ հարցազրույցում։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը «շատ կարևոր կլինի»։ Միևնույն ժամանակ, Թրամփը փաստացի խոստովանել է, որ Իրանն ունի գաղտնի միջուկային օբյեկտ։«Մենք գիտեինք, որ Իրանն ունի բազմաթիվ միջուկային օբյեկտներ, […] ...
15:16 30.06.2025
Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստինԱդրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին, ի նշան բողոքի, հայտնել են Ադրբեջանից ։ Նախօրեին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգում հատուկ գործողություն էր իրականացրել , որի ընթացքում երկու ադրբեջանցի սպանվել էր, մի քանիսը՝ ձերբակալվել։ Զոհերը կասկածվում էին 2001 թվականին տեղի ունեցած սպանությանն առնչություն […] ...
15:11 30.06.2025
Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունները չպետք է Բաքվի կողմից նմանատիպ դեմարշների պատճառ դառնան.Պեսկով«Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունները չպետք է Բաքվի կողմից նմանատիպ դեմարշների պատճառ դառնան», – այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բաքվի կողմից ռուսական մշակութային միջոցառումների չեղարկումը։ «Մենք կարծում ենք, որ կատարվող ամեն ինչ առնչություն ունի իրավապահների գործողությունների հետ և չի կարող ու չպետք է նման արձագանքի պատճառ դառնար», – նշել […] ...
15:09 30.06.2025
ՌԴ դիվանագետները Բաքվում չեն կարողանում կապվել ռուս լրագրողների հետՌուսաստանի Դաշնությունն անհանգստացած է, որ ավելի քան երկու ժամ է՝ ռուս դիվանագետները Բաքվում չեն կարողանում կապ հաստատել ՌԴ քաղաքացի լրագրողների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Նա տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմն առանց որևէ պատճառաբանության ՌԴ դիվանագետներին թույլ չի տալիս մոտենալ ռուս լրագրողներին։ Ռուսական կողմը լրագրողների հետ կապված դիմել […] ...
15:06 30.06.2025
Եվրոպական միությունն ամուր կերպով աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը.Կայա ԿալասԵվրոպական միությունն ամուր կերպով աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի ու սահմանների անխախտելիության սկզբունքների վրա։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ «ԵՄ-ն ամուր կերպով աջակցում […] ...