Սա մի հարթակ է, որտեղ կարող են մտքեր գեներացվել վարչապետը` Հանրային խորհրդի անդամներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+23.09 oC

Սա մի հարթակ է, որտեղ կարող են մտքեր գեներացվել վարչապետը` Հանրային խորհրդի անդամներին

19:52 19.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:

Վարչապետը շնորհավորել է Հանրային խորհրդի ձևավորման կապակցությամբ և ընդգծել, որ այն արդի ժամանակաշրջանում կարող է կարևոր դերակատարում ստանձնել:

«Ընդհանրապես, մեր երկիրն իր առջև շատ կարևոր և լուրջ օրակարգ, մարտահրավերներ ունի և համոզված եմ, որ բոլոր խնդիրների լուծումները կան, գոյություն ունեն մեր հավաքական մտքում: Եթե պատկերավոր նկարագրելու լինեմ լուծումների այդ երկար շղթան, կարծում եմ, որ մեր երկրում կան մարդիկ, որոնց մտքերում կան այդ լուծումներից ինչ-որ օղակներ: Այս առումով, հանրային քննարկումները կարևոր են այդ օղակները դուրս բերելու և իրար միացնելու համար, հետևաբար, կարծում եմ, որ իսկապես այն աշխատանքն ու խնդիրները, որոնք մեր առաջ դրված են, առաջին հերթին մտավոր ոլորտի հարցեր, խնդիրներ են և դրանք պահանջում են ինտելեկտուալ լուծումներ:

Չեմ ասում՝ նախ և առաջ պահանջում են ինտելեկտուալ լուծումներ, որովհետև համոզված եմ, ինչպես բազմիցս ասել եմ, որևէ խնդրի գործնական լուծում ունենալու համար մենք պետք է այն մոդելավորված ունենանք նախ մեր մտքում և հետագայում կարողանանք դա գործնականում իրականացնել, որը նույնպես ինտելեկտուալ աշխատանք է: Այսօրվա կառավարության ամենակարևոր առանձնահատկությունը հենց դա է, մենք օգտակար ենք համարում բոլոր քննարկումները, քննադատությունները, դիտարկումները, առաջարկները, որովհետև գտնում ենք, որ դա մի գործիք և գործոն է, որն առաջին հերթին խթանում է միտքը, իսկ այն ամենը, ինչ խթանում է միտքը՝ միանշանակ օգտակար է մեզ համար»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի կարծիքով՝ Հանրային խորհուրդն ունի կարևոր դերակատարում՝ հաշվի առնելով օրենքով նրան վերապահված իրավունքներն ու գործառույթները, մասնավորապես, քաղաքականության մշակման և իրականացման գործում, հասարակության տարբեր շերտերի շահերը ներկայացնելու, պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը նպաստելու առումով, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության զարգացման քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ կառավարությանն առաջարկություններ ներկայացնելը, պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելը, հանրային նշանակություն ունեցող հարցերի, այդ թվում՝ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի, պետական ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի և դրանց նախագծերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելը, սոցիալական գործընկերների, արհմիությունների, գործատուների, կառավարության միջև սոցիալական երկխոսությանն աջակցելը:

«Այս կետը երրորդ հանրապետությունում, ցավոք, երբեք չի եղել և բոլորս հասկանում ենք, թե ինչքան կարևոր գործառույթի մասին է խոսքը»,– նշել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով նաև ՀԽ-ի կողմից ընդհանուր ազգային խնդիրների շուրջ Հայաստանի և Սփյուռքի հայության ջանքերի համախմբմանն իր գործառույթների շրջանակներում աջակցելը:

«Այսինքն՝ սա, ըստ էության, մի հարթակ է, որը պետք է կապող օղակ լինի կառավարության և հանրության միջև, չնայած մյուս կողմից էլ կարծում եմ, դա սխալ ձևակերպում է, որովհետև այսօր կառավարությունը և հանրությունը կապված են, այստեղ Հանրային խորհուրդն ավելի շատ պետք է այդ երկխոսության շարունակության ևս մի երաշխիք դառնա:

Ցանկանում եմ ասել, որ տրամադրված եմ հնարավորինս սերտ աշխատել Հանրային խորհրդի հետ, որովհետև կարծում եմ, որ սա մի հարթակ է, որտեղ կարող են մտքեր գեներացվել, որտեղ կարող են բանավեճեր տեղի ունենալ, որտեղ կարող են ի վերջո դիրքորոշումները հղկվել, սխալներն ի ցույց դրվել և այն, ինչ ընթանում է ճիշտ ուղղությամբ՝ դարձնել առավել արդյունավետ»,- նշել է կառավարության ղեկավարը՝ հույս հայտնելով, որ կհաջողվի իսկապես նմանօրինակ համագործակցություն ձևավորել և իրականացնել:

Շնորհակալություն հայտնելով վարչապետին հանդիպման համար՝ Վազգեն Մանուկյանը նշել է, որ ապրիլի 5-ից Հայաստանում սկսում է գործել Սահմանադրական նոր մարմին՝ Հանրային խորհուրդը, որի գործունեությունը ձևավորված է Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքների միջոցով: Նրա խոսքերով՝ ՀԽ-ում ներգրավված են տարբեր ասպարեզներում հեղինակություն և փորձ ունեցող անձինք, ինչը հնարավորություն է տալիս, որպեսզի այն ներկայացնի նաև բազմաթիվ հեռանկարային ծրագրեր, խնդիրների լուծման առաջարկություններ: Վազգեն Մանուկյանը նշել է, որ ՀԽ-ն իր գործունեությամբ պետք է հեղինակություն և վստահություն ձեռք բերի հասարակության շրջանում և դրա հետ միասին կարողանա սերտորեն աշխատել կառավարության հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կառավարություն-Հանրային խորհուրդ համագործակցությանը, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը, տնտեսության, այդ թվում՝ գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը, հարկային օրենսգրքին ու դրա կատարելագործմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանությանը, մամուլի ազատության ապահովմանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և այլ թեմաների:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

19:16 02.07.2025

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրա դեմ բողոք է ներկայացվել՝ կապված ռուսական կողմի «ոչ բարեկամական քայլերի հետ»։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Հուլիսի 2-ին Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Փոխնախարար Արազ Ազիմովի հետ […] ...

Գևորգ Պապոյանը հետևել է ծղրիդների դեմ պայքարի միջոցառումների ընթացքին

19:08 02.07.2025

Գևորգ Պապոյանը հետևել է ծղրիդների դեմ պայքարի միջոցառումների ընթացքին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 2-ին այցելել է Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական բնակավայր՝ ծղրիդների դեմ պայքարի միջոցառումների ընթացքին հետևելու նպատակով։ ՀՀ ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից իրականացվել են պայքարի աշխատանքներ Արզական բնակավայրի անտառամերձ և հարակից տարածքներում (50 հեկտարի չափով)։ Արզական բնակավայրում դրոնով պայքարի միջոցառումներ իրականացնելու համար համայնքին նախարարության կողմից անհատույց տրամադրվել […] ...

ՀՀ ԱԳՆ-ն հաջողություններ է մաղթել Եվրոպական խորհրդում նախագահությունը ստանձնող Դանիային

19:00 02.07.2025

ՀՀ ԱԳՆ-ն հաջողություններ է մաղթել Եվրոպական խորհրդում նախագահությունը ստանձնող Դանիային

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Լեհաստանին շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդում նախագահության ժամկետի ընթացքում կատարած աշխատանքի համար՝ միաժամանակ, հաջողություն մաղթելով ԵԽ նախագահությունը ստանձնող Դանիային։ «Մինչ մենք Եվրոպական խորհրդում Լեհաստանի նախագահության ընթացքում նշեցինք Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կարևոր զարգացումները, այժմ բոլորի հայացքները ուղղված են Դանիային՝ մաղթելով վերջինիս հաջող և ազդեցիկ նախագահության ժամկետ ԵՄ խորհրդում»,-այս մասին X-ի իր միկրոբլոգում […] ...

Կոտայքի մարզում «Nissan Murano»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել ձորի եզրին

18:54 02.07.2025

Կոտայքի մարզում «Nissan Murano»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել ձորի եզրին

Այսօր՝ հուիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:55-ի սահմաններում «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել խորը ձորի եզրին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է […] ...

Խուզարկությամբ հայտնաբերվել են գողացված հայելիներ և ոչ միայն. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

18:47 02.07.2025

Խուզարկությամբ հայտնաբերվել են գողացված հայելիներ և ոչ միայն. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

Ոստիկանությունը հայտնել էր Նուբարաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Ջիփ Կոմպաս» մակնիշի մեքենայի կողային հայելիների գողության մասին: Դեպքը կատարվել էր հունիսի 9-ին, և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացած օպերատիվ տվյալների իրացման արդյունքում՝ բացահայտվել: Գողության կասկածանքով Նուբարաշենի բաժին էին ներկայացվել 17-ամյա և 21-ամյա երկու երիտասարդներ: Պարզվել էր նաև գողոնի տեղը։ Ըստ տվյալների` 21-ամյա երիտասարդը նույնանման […] ...

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը կրկնակի նվազ հաշվով պարտվել է Ռուսաստանի ընտրանուն

18:41 02.07.2025

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը կրկնակի նվազ հաշվով պարտվել է Ռուսաստանի ընտրանուն

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականն ընկերական խաղում 45 միավորի տարբերությամբ պարտվել է Ռուսաստանի հասակակիցների թիմին` 45-90։ Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Դանիել Կիրակոսյանն էր, որը վաստակել է 13 միավոր։ Հայաստանի թիմը հուլիսի 11-ին Երևանում մեկնարկող մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության նախապատրաստման շրջանակներում ևս երկու ընկերական հանդիպում կանցկացնի՝ հուլիսի 6-ին Շվեյցարիայի, իսկ հուլիսի 9-ին` Վրաստանի Մ20 հավաքականների […] ...

BACK_TO_TOP