18:26 22.04.2019
Հայկական օրենսդրության մեջ կա պահանջ, որով արգելվում է տեղեկատվական ծրագրերը ընդմիջել գովազդով, ինչն անտեղի ու սխալ պահանջ է, ինչի մասին խորհրդարանում հայտնեց ՀՌԱՀ ղեկավար Տիգրան Հակոբյանը։
«Էսօր մենք ունենք տեղեկատվական հեռուստաընկերություններ, որոնք մի ժամվա ընթացքում անվերջ տեղեկատվական հաղորդում են տալիս, օրինակ` «Շանթը»։ Արգելելով էդ 1 ժամվա մեջ գովազդ տալ՝ մենք զրկում ենք «Շանթին» այդ 10 րոպե գովազդային ժամանակից «փրայմ թայմի» ժամանակ, որը իր ֆինանսական ռեսուրսն է լինելու»,- ասաց Հակոբյանը։
Նա անդրադարձավ փոփոխության կարիք ունեցող ևս մի օրենսդրական դրույթի, որ վերաբերում է ուղիղ կեսգիշերին Հայաստանի օրհներգը հնչեցնելուն։ Հակոբյանի խոսքերով՝ դա ավելի շատ հակակրանք է ստեղծում հեռուստադիտողների մոտ։
«Պատկերացրե´ք, միջազգային խաղ է գնում՝ ֆուտբոլ, կամ շատ հետաքրքիր սերիալ, կամ մի ուրիշ, այլ հաղորդում, և կեսից, որ արդեն ինչ-որ մեկը, Մեսսին պիտի գոլ խփի, ընդմիջվում է, և մեր օրհներգն է գնում։ Ծիծաղելու բան չէ։ Եվ 12-ին պետք է հնչի։ Նույնիսկ 12 անց 2 րոպե, եթե դա գնա, մենք պետք է վարչական տույժ բացենք։ Դուք պատկերացնո՞ւմ եք` ինչ կլինի։ Կիրառում ես, չի ստացվում, չես կիրառում, օրենք ես խախտում»,- վրդովված ասաց Հակոբյանը։
Նրա խոսքերով՝ նման անտրամաբանական ու հնացած կարգավորումներ կան, որոնք պետք է փոխել։
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...