Դժոխքը դատարկ է. բոլոր սատանաներն այստեղ են. այսօր Շեքսպիրի ծննդյան և մահվան օրն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+23.09 oC

Դժոխքը դատարկ է. բոլոր սատանաներն այստեղ են. այսօր Շեքսպիրի ծննդյան և մահվան օրն է

14:21 23.04.2019

1564 թվականի ապրիլի 23-ին անգլիական Ստրատֆորդ ըփոն Էյվոն քաղաքում ծնվել է աշխարհի խոշորագույն անգլալեզու գրողն ու դրամատուրգը, որը նաև առաջին մասնագիտությամբ դերասան է եղել:

Նրա ստեղծագործությունները, որոնց թվում կան նաև համահեղինակությամբ գրված աշխատանքներ, ներառում են 39 պիես, 154 սոնետ, 2 պոեմ և բանաստեղծություններ, որոնց մի մասի հեղինակային պատկանելությունը հստակ չէ։ Կենսագիրները հաշվել են, որ Շեքսպիրը տարեկան գրել է միջինը մեկուկես պիես. սկսել է գրել 1589 թվականից:

Նրա վերջին պիեսը՝ «Երկու վերոնացի ազնվականները», որոշ կենսագիրների պնդումներով  գրվել է 1613 թվականին, երբ նա 49 տարեկան էր: Այսքան արագ պիեսներ գրելու հետ մեկտեղ նա նաև ընտանեկան, հասարակական և զբաղված գործարարի կյանք էր վարում, ինչպես նաև ղեկավարում իր թատրոնը:

Շեքսպիրը բավականին հարուստ մարդ է եղել: 1599 թվականին թատերական ընկերության անդամների համագործակցությունը կառուցել է իր սեփական թատրոնը Թեմզա գետի հարավային ափին և անվանել «Գլոբուս»: 1608 թվականին համագործակցությունը ձեռք է բերել նաև «Բլեքֆրայերս» փակ թատրոնը։ Ի դեպ, «Գլոբուս» թատրոնն ամբողջովին այրվել է 1613 թվականի հունիսի 29-ին՝ «Հենրի VI» պիեսի բեմականացման ժամանակ:

Կենսագիրները պատմում են, որ նա հարստացել է անշարժ գույք գնելու և ներդրումներ կատարելու  շնորհիվ:  1597 թվականին նա գնել է Ստրատֆորդի երկրորդ ամենամեծ տունը՝ Նյու Փլեյսը /New Place , իսկ 1605 թվականին ներդրում է կատարել Ստրատֆորդի ծխական տասնորդում:  

Շեքսպիրի պիեսները թարգմանվել են ժամանակակից բոլոր հիմնական լեզուներով և բեմադրվում են ավելի հաճախ, քան  աշխարհի որևէ այլ դրամատուրգի ստեղծագործությունները: Ուիլյամ Շեքսպիրը երկրորդ ամենամեջբերվող անգլալեզու հեղինակն է՝ Աստվածաշնչյան հեղինակներից հետո:

Շեքսպիրը մահացավ, երբ շատ հարուստ էր: Նա բազմաթիվ նվիրատվություններ է արել, իսկ ունեցվածքը կտակել է իր դստերը՝ Սուսաննային: Կնոջ մասին Շեքսպիրն իր կտակում միայն մեկ անգամ է հիշատակել . «Կնոջս եմ թողնում իմ երկրորդ լավագույն մահճակալը՝ անկողնու սպիտակեղենի հետ:

Շեքսպիրի աճյունն ամփոփվել է Ստրատֆորդի Սուրբ Երրորդություն եկեղեցում: Թեև այն ժամանակ գերեզմանները փորելու և հների տեղում վերահուղարկավորություններ կատարելու սովորություն կար, սակայն Շեքսպիրի աճյունի մնացորդները մինչ այժմ մնում են տեղում: Նա անիծել է այն մարդուն, ով կհամարձակվի տեղափոխել իր աճյունը տեղից: Եվ անիծել է հենց իր  տապանաքարի գրությամբ.

Իմ լավ ընկեր, հանուն Հիսուսի

Մոռացիր այստեղի հողը փորելու մասին:

Օրհնվեն այն մարդիկ, ովքեր հանգիստ կթողնեն այս քարերը,

Եվ թող անիծվեն նրանք, ովքեր կտեղափոխեն իմ ոսկորները:

Շեքսպիրը մահացել է 1616 թվականի ապրիլի 23-ին, 52 տարեկանում: Նա մահացել է իր կտակը ստորագրելուց մեկ ամիս չանցած: Շեքսպիրի կենսագիրներից ոչ մեկը հստակ չի նշում, թե ինչից է մահացել հանճարը: Միայն կես դար անց Ստրատֆորդի ծխական քահանա Ջոն Ուարդն իր նոթատետրում գրել է․ «Շեքսպիրը, Դրեյթոնն ու Բեն Ջոնսոնն ունեցան ուրախ հանդիպում, և, հավանաբար, նա շատ էր խմել, որովհետև Շեքսպիրը մահացավ տենդից, որով այնտեղ էր վարակվել»:

Շեքսպիրի մահից գրեթե 400 տարի անց, Գուգլ որոնողական համակարգում գոյություն ունի նրան վերաբերող 157 միլիոն կայքէջ:

Շեքսպիրի մտքերից

1.Մենք նյարդայնանում ենք դատարկ բաներից, երբ վիրավորված ենք լինում լուրջ պատճառով:

2.Հիմարությունն ու իմաստությունը նույնքան հեշտ են վարակում, ինչպես վարակիչ հիվանդությունները։ Այնպես որ, ընտրիր քեզ ընկերներ։

3.Դժոխքը դատարկ է. բոլոր սատանաներն այստեղ են։

4.Հաճույք ստանալու հույսը գրեթե նույնքան հաճելի է, որքան հաճույքը:

5.Ամեն խելագարություն ունի իր տրամաբանությունը:

6.Հաջողության կանոնները՝ իմանալ ավելին, քան մյուսները, աշխատել ավելին, քան մյուսները, սպասել պակաս, քան մյուսները։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոտայքի մարզում «Nissan Murano»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել ձորի եզրին

18:54 02.07.2025

Կոտայքի մարզում «Nissan Murano»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել ձորի եզրին

Այսօր՝ հուիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:55-ի սահմաններում «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել խորը ձորի եզրին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է […] ...

Խուզարկությամբ հայտնաբերվել են գողացված հայելիներ և ոչ միայն. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

18:47 02.07.2025

Խուզարկությամբ հայտնաբերվել են գողացված հայելիներ և ոչ միայն. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

Ոստիկանությունը հայտնել էր Նուբարաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Ջիփ Կոմպաս» մակնիշի մեքենայի կողային հայելիների գողության մասին: Դեպքը կատարվել էր հունիսի 9-ին, և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացած օպերատիվ տվյալների իրացման արդյունքում՝ բացահայտվել: Գողության կասկածանքով Նուբարաշենի բաժին էին ներկայացվել 17-ամյա և 21-ամյա երկու երիտասարդներ: Պարզվել էր նաև գողոնի տեղը։ Ըստ տվյալների` 21-ամյա երիտասարդը նույնանման […] ...

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը կրկնակի նվազ հաշվով պարտվել է Ռուսաստանի ընտրանուն

18:41 02.07.2025

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը կրկնակի նվազ հաշվով պարտվել է Ռուսաստանի ընտրանուն

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականն ընկերական խաղում 45 միավորի տարբերությամբ պարտվել է Ռուսաստանի հասակակիցների թիմին` 45-90։ Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Դանիել Կիրակոսյանն էր, որը վաստակել է 13 միավոր։ Հայաստանի թիմը հուլիսի 11-ին Երևանում մեկնարկող մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության նախապատրաստման շրջանակներում ևս երկու ընկերական հանդիպում կանցկացնի՝ հուլիսի 6-ին Շվեյցարիայի, իսկ հուլիսի 9-ին` Վրաստանի Մ20 հավաքականների […] ...

60-ամյա կինը հանգուցյալ ամուսնու ապօրինի զենք-զինամթերքը ներկայացրել է ոստիկանություն

18:36 02.07.2025

60-ամյա կինը հանգուցյալ ամուսնու ապօրինի զենք-զինամթերքը ներկայացրել է ոստիկանություն

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքները շարունակական են: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 30-ին Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին ներկայացած 60-ամյա կինը կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնու որսորդական հրացանը, պարկուճներ և արճիճե մանրագնդակներով տուփեր: Հիշեցում`ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական […] ...

Մեկնարկում է հանրակրթական ուսհաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելությունը

18:30 02.07.2025

Մեկնարկում է հանրակրթական ուսհաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն 2025 թվականի հուլիսի 2-ից մինչև սեպտեմբերի 30-ը։ Գործընթացն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման դրույթների: Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է կամավոր ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ։ […] ...

ՆԳՆ համակարգի ոչ իրավաբան աշխատակիցները զարգացնում են իրավական ակտերի մշակման տեխնիկայի հմտությունները

18:24 02.07.2025

ՆԳՆ համակարգի ոչ իրավաբան աշխատակիցները զարգացնում են իրավական ակտերի մշակման տեխնիկայի հմտությունները

Իրավական ակտերի մշակման տեխնիկայի վերաբերյալ հերթական դասընթացն է։ ՆԳ նախարարության կրթահամալիրի նախաձեռնությամբ հունիսի 25-ից մեկնարկել է վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում են ՆԳՆ համակարգի այն աշխատակիցները, ովքեր չլինելով իրավաբան, առնչվում են իրավական ակտերի նախագծերի մշակման կամ դրանց վերաբերյալ կարծիքների տրամադրման գործընթացին։ Գործընթացի արդյունավետ կազմակերպման տեսանկյունից կարևոր է վերապատրաստել, հատկապես, ոչ իրավաբան աշխատակիցներին, քանի որ իրավական ակտերի […] ...

BACK_TO_TOP