Մոնա Լիզայի համար դարձյալ բժիշկ են «հրավիրել» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+18.09 oC

Մոնա Լիզայի համար դարձյալ բժիշկ են «հրավիրել»

19:44 23.04.2019

Մոնա Լիզան չի տառապել հիպոթերիոզով, հայտարարել է բժիշկ Մայքլ Յաֆին Տեխասի համալսարանից (Division of Paediatric Endocrinology, The University of Texas): Հոդվածը հրապարակվել է Hormones-International Journal of Endocrinology and Metabolism բժշկական ամսագրում:

Էնդոկրինոլոգը կասկածի տակ է դնում իր գործընկերների` Մենդիպ Մեհրայի` Բրինգհեմի համալսարանի բժիշկներից մեկի և Հիլարի Քեփբելի (Կալիֆոռնիայի համալսարան) ախտորոշումը: Ավելի վաղ բժիշկների խումբն ուսումնասիրել էր Լեոնարդո դա Վինչիի կտավում պատկերված կնոջը և հանգել այն եզրակացության, որ նրա դեմքը մի փոքր այտուցված է, ձեռքերը՝  նույնպես, մաշկը դեղնավուն է, իսկ մազերը՝  յուղոտ: Այնտեղ, որտեղ պետք է հոնքեր լինեին, դրանք բացակայում են, ամենայն հավանականությամբ, թափվել են: Վիզը ևս ուռած է, վահանաձև գեղձը՝ մեծացած:

Հիպոթերիոզի բոլոր նշաններն առկա են ըստ բժիշկների: Այդ հիվանդության ժամանակ վանահաձև գեղձի աշխատանքը խաթարվում է: Իսկ ախտանշանները ակնհայտ են, համոզված են բժիշկները: Այդ պատճառով էլ Մոնա Լիզայի ժպիտը ոչ այնքան առեղծվածային է, որքան հիմարավուն: Չէ՞ որ հիպոթերիոզով հիվանդները մտավոր որոշակի խանգարումներ են ունենում:

Բժիշկներին հիացրել է Դա Վինչիի անմահ ստեղծագործությունը, քանի որ կնոջ դեմքին հստակ երևում է հորմոնալ «ախտորոշումը»: Լեոնարդոն այնքան տաղանդավոր է, բժիշկների կարծիքով, իսկ պատկերված կինն այնքան իրական, որ 500 տարի անց հորմոնալ խանգարումը հնարավոր է եղել ախտորոշել:

Բժիշկ Յաֆիի կարծիքով, սակայն, Մոնա Լիզան հիվանդի տպավորություն չի թողել: Նրա վիզն է մի փոքր ուռած: Մաշկի դեղնությունը  բժիշկը բացատրել է կտավի հնությամբ: Հոնքերը հանված են մոդային համահունչ, այլ ոչ թե թափված են: Մազերը միանգամայն առողջ են:

Եթե բնորդուհին ունենար այն հիվանդությունը, որի մասին հայտնում են մյուս բժիշկները, նա չէր կարող 15 րոպեից ավելի նստել նկարչի առջև:

Յոդի պակասով 16-րդ դարում Իտալիայում համարյա բոլորն էին տառապում: Մոնա Լիզայի ժպիտը ևս, բժշկի կարծիքով, հիմարավուն չէ, այլ իսկապես առեղծվածային:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

22:10 03.07.2025

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

UFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

22:05 03.07.2025

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

Այսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...

SHANTNEWS

22:00 03.07.2025

SHANTNEWS

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

21:50 03.07.2025

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց  ՀՀՀ տնօրենի  ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

21:40 03.07.2025

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

21:28 03.07.2025

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...

BACK_TO_TOP