13:12 25.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանը ապրիլի 24-ի երեկոյան իրենց տանը հյուրընկալել են ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում գործող Շամելյան հայկական ազգային վարժարանի սաներին: Հանդիպմանը ներկա են գտնվել են նաև վարչապետի երկու դստրերը` Շուշան և Արփի Փաշինյանները:
Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի կայքը:
Ապրիլ ամսվա սկզբին ԱՄՆ այցի ընթացքում դպրոցի մի շարք ուսուցիչներ և ծնողեր մոտեցել էին տիկին Հակոբյանին և պատմել, որ երեխաներն ամսվա վերջին այցելելու են Հայաստան և շատ են ցանկանում հանդիպել վարչապետ Փաշինյանին և նրա հետ զրուցել: Վարչապետն էլ սիրով համաձայնել էր հանդիպել երեխաների հետ:
Թեյի սեղանի շուրջ աշակերտները վարչապետից հետաքրքրվել են հայ-չինական հարաբերությունների, արտաքին և ներքին մարտահրավերների, սփյուռքի դերակատարության, արևմտահայերենի պահպանության, Հայաստանում զբոսաշրջության զարգացման և կենդանիների պաշտպանության խնդիրների մասին:
Հարցերի գերակշռող մասը վերաբերվել է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանն ու ծավալվող հետագա զարգացումներին: Վարչապետը շեշտել է, որ հեղափոխության ամենամեծ արժեքն այն էր, որ որևէ մարդ չզոհվեց և դեպքերը զարգացան խաղաղ ճանապարհով:
«Մեր սկզբունքն այն էր, որ հեղափոխությունը պետք է տեղի ունենար խաղաղ ճանապարհով: Մարդկային կյանքը շատ կարևոր է մեզ համար և մենք չէինք կարող որևէ նպատակի համար կյանք զոհաբերել: Թե ինչ փոփոխություններ են եղել Հայաստանում հեղափոխությունից հետո, վարչապետն ասել է, որ փոփոխություններ ամեն օր են լինում:
Փոփոխությունները շարունակական են: Մեկ տարի առաջ Հայաստանում չկար ժողովրդավարություն, այսօր` կա, մեկ տարի առաջ Հայաստանում չկար ազատ մամուլ, այսօր` կա: Նախկինում ընտրության արդյունքները կեղծվում էին, այսօր` ոչ: Այսօր` հեղափոխությունից մեկ տարի անց, մենք պետք է իրականացնենք տնտեսական հեղափոխություն: Մեկ տարի առաջ հեղափոխությունը մարդիկ իրականացրեցին` փողոց դուրս գալով և պայքարելով անարդարությունների դեմ, տնտեսական հեղափոխությունն էլ պետք է մարդիկ կատարեն: Կառավարությունը պետք է քաջալերի և հնարավորություններ ստեղծի, որ մարդիկ կարողանան աշխատել և ստեղծել արդյունքներ:
Մեր հաջորդ քայլը պետք է լինի տնտեսության զարգացումը, աղքատության հաղթահարումը: Աղքատությունը կարող ենք հաղթահարել միայն աշխատանքով և կրթությամբ: Մեր խնդիրն է, որպեսզի քաջալերենք մարդկանց աշխատել, որպեսզի հավատան իրենց ուժերին: Ես և Աննան սովորական ընտանիքից դուրս եկած մարդիկ ենք, և ամենակարևորը, որ մենք միշտ հավատացել ենք մեր ուժերին, միշտ պայքարել ենք: Կառավարությունը գործընկեր է, որ պետք է հնարավորություն ստեղծի, որ մարդիկ հավատան իրենց ուժերին: Կառավարությունը պետք է ստեղծի հնարավորություններ կրթության, օրինականության, հավասարության և արդարության համար, որպեսզի մարդիկ կրթվեն, զբաղվեն իրենց սիրելի աշխատանքով և զարգացնեն երկիրը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե որ տարիքից է զգացել, որ ցանկանում է լինել վարչապետ, Փաշինյանը շեշտել է, որ երբեք նման ցանկություն չի ունեցել և որևէ կարգավիճակի համար մղում չի ունեցել: Ըստ Փաշինյանի, իր ամբողջ կյանքի ընթացքում նա պայքարել է այն արժեքների ու սկզբունքների համար, որոնց հավատացել է:
«Այդ սկզբունքներն էին ժողովրդավարությունը, արդարությունը, օրինականությունը: Ես այդ արժեքներին եմ հավատում և, ըստ էության, ես գիտեի, որ այդ պայքարը ինձ կտաներ դեպի խոչընդոտներ: Ես միշտ իմացել եմ, որ եթե քաղաքականությամբ զբաղվեմ` կլինեն զրկանքներ ու հետապնդումներ: Միաժամանակ, ես ոչ մի պարագայում իմ սկզբունքներից չեմ նահանջելու: Կնահանջեն նրանք, ովքեր փորձում են ոտնահարել այդ սկզբունքները»,- ասել է վարչապետը` պատմելով, թե ինչպես է լրագրող այնուհետև պատգամավոր եղած տարիներին հետապնդվել, ձերբակալվել, հանդիպել բազմաթիվ խոչընդոտների: Փաշինյանը կատակով շեշտել է, որ վարչապետ ընտրվելուց հետո էլ իրեն «կալանավորված» է զգում, քանի որ շրջում է զինված մարդկանց ուղեկցությամբ, իր աշխատասենյակն ու բնակարանը հսկում են բազմաթիվ մարդիկ: Հարցին, թե չի հոգնում աշխատելուց, վարչապետը նշել է, որ սեփական ժողովրդին ծառայելը իր համար հաճույք է և երբեք այդ աշխատանքի ծանրությունը չի զգացել:
Թե ինչ լուծում է տեսնում Արցախյան հակամարտության խնդրում, վարչապետը շեշտել է, որ լուծումը պետք է լինի բացառապես խաղաղ ճանապարհով և առաջին հերթին պետք է սկսել երկխոսություն ժողովուրդների միջև: Այժմ մենք բանակցությունների մեջ են Ադրբեջանի նախագահի հետ և պետք է ամեն ինչ անենք, որ մեր տարածաշրջանում պահպանենք երկարատև խաղաղությունը:
Թե ինչպես է տեսնում Հայաստանի ապագան՝ հարցին, վարչապետը շեշտել է, որ տեսնում է ազատ, ուժեղ երկիր: «Տեսնում եմ երկիր, որտեղ ապրում է 6-7 միլիոն մարդ, տեսնում եմ երկիր, որտեղ մարդիկ բարձր որակավորում ունեցող մասնագետներ են և ստանում են բարձր աշխատավարձ: Հայաստանը տեսնում եմ ուժեղ երկիր, որ պատրաստ է պաշտպանել ինքն իրեն: Տեսնում եմ երկիր, որ պետք է դառնա ապրելու համար լավագույն վայրը բոլոր սփյուռքահայերի համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Աշակերտներից մեկն էլ Աննա Հակոբյանին հարցրել է, թե ինչ զգացողություններ է ունեցել հեղափոխության օրերին և արդյոք չի վախեցել, ինչին ի պատասխան Աննա Հակոբյանը շեշտել է, որ ամուսնանալով Նիկոլ Փաշինյանի հետ, իմացել է, որ ամուսինը ըմբոստ է և միշտ պայքարելու է անարդարության դեմ: Նա շեշտել է, որ միշտ էլ իմացել է, որ լինելու են դժվարություններ, խնդիրներ:
«Ամուսնության ընթացքում եղել են հետապնդումներ, շատ փորձություններ, հատկապես, երբ ամուսինս ձերբակալված էր կամ ընդհատակում»,- ասել է Աննա Հակոբյանը:
Հանդիպմանը աշակերտներին հարցեր է ուղղել նաև վարչապետը: Թե ինչն են ավելի շատ հավանել հարցին աշակերտները պատմել են, որ Հայաստանն ավելի լավն էր, ավելի գեղեցիկ ու զարգացած, քան իրենք պատկերացնում էին: 13-ամյա Գեղոն Գասպարյանը պատմել է, որ շատ տպավորված է Թումո կենտրոնով, Շանթ Կուդնոյանն էլ ասել է, որ չորս տարի առաջ էլ է Հայաստան եկել, սակայն այժմ շատ փոփոխություններ է տեսնում:
«Ի տարբերություն ԱՄՆ-ի, մարդիկ այստեղ բարի են, ժպտերես ու պատրաստակամ օգնել դիմացինին»,- ասել է նա:
Ապագայի հետ կապված ծրագրերի վարչապետի հարցին ի պատասխան` երեխաները նշել են, որ մտադիր են դպրոցն ավարտելուց հետո ընդունվել քոլեջ, այնուհետև համալսարան, լավ սովորել և կապը երբեք չկորցնել հայրենիքի հետ:
17:29 02.08.2025
Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքումՀնդկաստանի վրա Պակիստանից ցանկացած նոր ահաբեկչական հարձակում կպատասխանվի վճռականորեն՝ օգտագործելով BrahMos թևավոր հրթիռները, որոնք արտադրվում են ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության կողմից, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Եթե Պակիստանը կրկին մեղք գործի, Ուտար Պրադեշում արտադրված հրթիռները կոչնչացնեն ահաբեկիչներին»,-ասել է Մոդին՝ ելույթ ունենալով Վարանասիում: Հնդկաստանի վարչապետը նաև նշել է, որ համաշխարհային հանրությունն արդեն տեսել է հնդկական պաշտպանական […] ...
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...