Մեզ հիշում են, երբ իրենց ենք անհրաժեշտ. Բարդուխ Գաբրիելյանի դժգոհությունը ԲՆ-ից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Մեզ հիշում են, երբ իրենց ենք անհրաժեշտ. Բարդուխ Գաբրիելյանի դժգոհությունը ԲՆ-ից

21:07 25.04.2019

«Կառավարության շատ անդամներ երևի թե տեղյակ չեն, որ ԳԱԱ-ն ու իր ինստիտուտները հանդիսանում են պաշտոնական խորհրդատուն: Դա օրենքով է նախատեսված, որ կառավարությունը, համենայնդեպս, պետք է հաշվի առնի ակադեմիական ինստիտուտների տված առաջարկները և դիտողությունները»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը, երբ խոսել է այն մասին, որ այս տարի իր կառավարությունը տենդեր չի հայտարարել խեցգետնի և ձկան պաշարները որոշելու համար:

Ըստ Գաբրիելյանի՝ իրենց հիշում են միայն այն ժամանակ, երբ խորհրդատվության, դիտողությունների կարիք կա.

«ԲՆ-ն և՛ հիմա, և՛ անցյալում բազմաթիվ փաստաթղթեր է ուղարկում մեր ինստիտուտ, որ մենք տանք մեր դիտողությունները, մեր առաջարկները: Ամեն ինչ, իհարկե, անվճար է կատարվում: Փաստորեն, երբ որ օգնություն է անհրաժեշտ, նրանք օգտվում են, բայց երբ որ խոսքը հասնում է նրան, որ պետք է գումար տրամադրվի, էդ դեպքում գալիս են այլ պարագաներ, երբ որ ոչ լրիվ հավատ, և այլն, և այլն», – ասել է Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ այսօր  SHANTNEWS.am-ը դիմել է ՀՀ Բնապահպանության նախարարություն, որտեղ պատասխանել են, որ Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների ուսումնասիրությունը նախորդ՝ ավելի քան 10 տարիների ընթացքում իրականացրել է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կենդանաբանության ինստիտուտը, որը եղել է հայտարարված մրցույթների միակ մասնակիցը.

«Ինստիտուտի կողմից ներկայացված հաշվետվությունները վերջին տարիներին արժանահավատություն չեն ներշնչել, ինչի մասին վկայում են խեցգետնի և Սևանա լճում առկա ձկնատեսակների օրինական և ապօրինի որսի փաստացի ծավալները, ուստի հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել պետական բյուջեից հատկացվող միջոցների ծախսման ուղղությունները»,- ասված է Բնապահպանության նախարարության պատասխանի մեջ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

14:43 03.08.2025

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

14:26 03.08.2025

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

14:03 03.08.2025

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

13:23 03.08.2025

Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...

Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբում

13:06 03.08.2025

Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբում

Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...

BACK_TO_TOP