12:40 26.04.2019
Հայաստանում այսօր՝ ապրիլի 26-ին, մեկնարկել է Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի միջազգային համաժողովը:
Համաժողովի թեման շրջակա միջավայրն է, որը ներառում է հետևյալ թեմաները՝ բնապահպանական տեսանկյունից պատասխանատու բիզնես, պատասխանատու հանքարդյունաբերություն, այլընտրանքային էներգիա, սոցիալական ձեռներեցություն:
Համաժողովին մասնակցում է 21 երկիր՝ Ավստրալիա, Բելգիա, Բանգլադեշ, Չեխիա, Խորվաթիա, Եգիպտոս, Վրաստան, Իտալիա, Ճապոնիա, Հորդանան, Քուվեյթ, Լիբանան, Մավրիկիա, Մոնակո, Պերու, Շվեյցարիա, Սլովակիա, Թայվան, Ֆրանսիա և Հայաստան:
Համաժողովը, որը կազմակերպվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և Հայաստանի կին ձեռներեցների ցանցի կողմից, նպատակ ունի ներկայացնել տարբեր երկրներում կանանց ձեռներեցության խթանման հաջող փորձը, քննարկել կանանց ձեռներեցությանը և բիզնեսում կանանց ներգրավվածությանը խոչընդոտող գործոնները, Հայաստանում և արտերկրում տնտեսական ոլորտում կին ձեռներեցների, գործարարների և տարբեր կառույցների միջև գործարար կապեր հաստատելու քայլեր մշակել, զարգացնել նորարարական գաղափարներ Հայաստանում ներդրումների խթանման և կանանց ձեռներեցության միջոցով համատեղ ձեռնարկությունների հիման վրա, Հայաստանի մասին իրազեկել` որպես հարուստ պատմություն ունեցող և բարենպաստ ներդրումային միջավայր ունեցող երկրի:
Համաժողովին ներկա է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՀՀ-ում բնակչության մեծամասնությունը կանայք են, և տնտեսապես ակտիվ բնակչության շուրջ կեսը կանայք են: Ես սա ասում եմ հատկապես ընդգծելու համար, որ դժվար է պատկերացնել, որ Հայաստանում հռչակված տնտեսական հեղափոխությունը կհասնի հաջողության, եթե մենք իսկապես ի վիճակի չլինենք խթանել կանանց ձեռներեցությունը: Վերջին 1 տարվա ընթացքում Հայաստանում կանանց դերը և ակտիվության մակարդակը նկատելիորեն բարձրացել է, և անցած տարի տեղի ունեցած հեղափոխությունը իրականություն չէր դառնա առանց կանանց այդպիսի լայնամասշտաբ մասնակցության», – իր ելույթում ասաց վարչապետը:
22:23 02.08.2025
Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետՀայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...
22:12 02.08.2025
Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...
21:42 02.08.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիներըՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը։ Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ ...
21:27 02.08.2025
Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի […] ...
21:16 02.08.2025
Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքներըԻնչպես կանխատեսվել էր, այսօր հանրապետությունում դիտվել է բարձր ջերմային ֆոն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել, որ մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները. Արենի` 42.6°C (40°C` 2011թ.), Երևան` 41.9°C (40.8°C` 2000թ.), Արտաշատ` 40.9°C (40.7°C` 2011թ.), Ապարան` 33.5°C (32.2°C` 2000թ.): ...