00:38 27.04.2019
Վրաստանում Թուրքիայի դեսպանությունը՝ դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանի անունից, մամլո հաղորդագրություն է տարածել, որը ներկայացրել է Վրաստանի հայալեզու «Ալիք մեդիա»-ն:
«2019 թվականի ապրիլի 24-ին մի խումբ հայեր, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս դեսպանատան մոտ ցույց անցկացրին: Ինչպես և նախորդ տարիներին, նրանք Թուրքիայի կառավարությունից պահանջում էին, որպեսզի 1915-ի դեպքերը ճանաչի որպես «ցեղասպանություն»: Ավելին, այլ երկրներում հայկական սփյուռքի հռետորաբանության նման, իրենց երգերում, ելույթներում և կարգախոսներում նրանք սպառնում են Թուրքիայի տարածքային ամբողջականությանն ու վիրավորում Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին:
Նույն օրը Թուրքիայի դեսպանատունը՝ ապրիլի 23-ին Թուրքիայում նշվող Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, դեսպանատանը երեխաների մասնակցությամբ, կազմակերպել էր համերգ և համաշխարհային խաղաղության թեմայով թուրք երեխաների նկարների փոքր ցուցահանդես: Դեսպանատան կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում հնչեցին մանկական երգեր, այդ թվում նաև՝ երկու հայերեն երգ, ինչպես նաև՝ թուրքերեն, ադրբեջաներեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուներով:«Ալիք Մեդիա»-ին տված հարցազրույցում էլ երևում է, որ ես ընդգծել եմ երեխաների տոնակատարության ուղերձը, որը խաղաղության կոչ էր, առ այն, որ տարածաշրջանում յուրաքանչյուր երեխա ունի խաղաղության հեռանկար»:
Թուրքիայի դեսպանի ուղերձն այնուհետև շարունակվում է Հրանտ Դինքի ժամանակին արված հայտարարությունների, ինչպես նաև ԱՍԱԼԱ-ի հիշատակությամբ:
«Ես կցանկանայի ձեզ հետ կիսվել Հրանտ Դինքի թուրքերենով արված երկու ելույթով:
Նա ասում է, որ թուրքերը և հայերը միմյանց համար դեղամիջոցներ են, որ երկու կողմերն էլ պետք է հասկանան միմյանց հպարտությունն ու ցավը: Նա կոչ էր անում հայկական սփյուռքին չկառչել «ցեղասպանություն» բառից, չնայած նրան, որ հայը, որպես հայ, զգում էր մարդկանց կորստի պատճառած ցավը: Նա թուրքերին ասում էր, որ փորձեն հասկանալ հայերի ցավը: Հիշում էր երկու կողմերի սարսափելի կորուստը, ինչը պայմանավորված էր մեծ ուժերի իմպերիալիստական քաղաքականությամբ: Նրա ուժեղ, իմաստուն և արժեքավոր ուղերձը և ժառանգությունը պետք է պատվի արժանանա:
Հրանտին սպանեցին այնպես, ինչպես 1973-1984 թթ. ASALA-ի և JCAG-ի կողմից Լոս Անջելեսում, Փարիզում, Բեյրութում, Վատիկանում, Բելգրադում, Օտտավայում, Հաագայում, Աթենքում, Սիդնեյում, Բոստոնում, Լիսաբոնում, Բրյուսելում, Թեհրանում, այսպես կոչված, ցեղասպանության վրեժի համար սպանվեցին 32 թուրք դիվանագետ և նրանց ընտանիքների անդամները: Ես գտնում եմ, որ տեղի ունեցածը ոչ թե ցեղասպանություն, այլ եղբայրների սպանություն էր: Առաջին աշխահամարտի ընթացքում տեղահանություն էր, որը հանգեցրեց հազարավոր մահվան և չպետք է մոռացվի զոհերի հիշատակը:
Դեսպանն իր խոսքում մեջբերել է «Մանչեսթեր Գարդիան»-ի թղթակից Ֆիլիպ Պռայսի 1918 թվականին լույս տեսած «Պատերազմ և հեղափոխություն ասիական Ռուսաստանում» գրքից Կովկասի հուշերի մասին հետևյալ հատվածը.
«Այժմ ես հստակ տեսնում եմ, որ մեղքը պատերազմական հանցագործությունների համար չի կարող միայն մեկ կողմինը լինել… որքան շատ ենք նայում բոլոր կողմերի փաստերին և զոհերի պատմությանը, այն, ինչ ես արել եմ 18 ամսվա ընթացքում, պարզ է դառնում, որ անհնար է որևէ մեկ կառավարությանը մեղադրել: Ես սգում եմ բոլոր զոհվածների` հայերի, թուրքերի, քրդերի մահը, ովքեր հայտնվեցին մի պատերազմի մեջ, որն իրենք չէին սկսել: Կիսում եմ զոհվածների ընտանիքների վիշտը, ովքեր ստիպված էին լքել իրենց նախնիների հողը: Սրանք միլիոնավոր մուսուլմաններ են` վրացիները, թուրքերը, ալբանացիները և Ղրիմի թաթարները, ովքեր IX-XX դարերում Անատոլիայում իրենց հայրենի հողերից արտաքսվեցին»:
Շարունակելով միտքը՝դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանին գրել է .
«Ես սգում եմ նաև այն 32 դիվանագետի մահը, բայց նաև հույս ունեմ, որ թուրք և հայ երեխաները մի օր միասին կտոնեն խաղաղության օրը և կսովորեն հարգել միմյանց ցավը և հպարտությունը, ինչպես Հրանտ Դինքը մեզ կոչ արեց: Ես լիովին համաձայն եմ նրա տեսակետի հետ, որ չպետք է թույլ տանք ուրիշներին օգտագործել այս ցավալի հիշողությունը: Մենք պետք է մեր երեխաներին պաշտպանվել սովորեցնենք և միևնույն ժամանակ հարգել ուրիշներին: Մենք պետք է կարեկցել սովորեցնենք, ոչ թե ատելություն: Մենք պետք է նրանց ապագայի և ոչ անցյալի տեսլական տանք: Նրանք չպետք է մոռանան, բայց նրանք նախ պետք է ուսումնասիրեն ամբողջ պատկերը առանց քարոզչության: Թերևս մեր սերնդի համար էլ ուշ չէ:
Դիվանագետ դառնալուս պատճառը հենց սա է եղել, մնացեք խաղաղությամբ», — ասվախ է Վրաստանում Թուրքիայի դեսպանատան հաղորդագրության մեջ:
17:39 19.06.2025
Դեղատնից գողություն կատարած կինը հայտնաբերվեց, գողոնը՝ ևսՀունիսի 5-ին ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ ժամը 13:40-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում դեղատան սեղանի վրայից հեռախոսը գողացել են։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է մայրաքաղաքի 63-ամյա բնակիչ։ Բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 17-ին կինը ներկայացել է բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ Կազմված […] ...
17:30 19.06.2025
Ընդունելության գործընթացի թվայնացումն ընթացքի մեջ է. Արաքսիա ՍվաջյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ներկա է եղել Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության՝ թվայնացման նպատակով իրականացրած հետազոտությունների արդյունքների քննարկմանը: «Ստանալ կրթություն» ծրագրի շրջանակում կյանքի իրադարձությունների թվայնացման նպատակով իրականացվել է համապարփակ հետազոտություն՝ ներկայացնելով նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության հետազոտության արդյունքները։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում կազմակերպվել […] ...
17:21 19.06.2025
«Բարսելոնան» դժգոհ է Դիասի սպասողական դիրքորոշումից«Բարսելոնային» դուր չի գալիս «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասի վարքագիծը, գրում է Mundo Deportivo-ն։ «Բարսելոնան» հուսով է եղել, որ Դիասն ու նրա գործակալը ճնշում կգործադրեն «Լիվերպուլի» ղեկավարության վրա` ստիպվելով վաճառել տրանսֆերը։ Այդուհանդերձ, կոլումբացին սպասողական դիրքորոշում ունի և առաջացրել է «Բարսելոնայի» դժգոհությունը։ ...
17:16 19.06.2025
Արսեն Թորոսյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի նախագահի հետՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը հունիսի 19-ին հանդիպել է Վրաստանի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի նախագահ Զազա Լոմինաձեի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների առողջապահական ոլորտում իրականացվող ծրագրերին, մասնավորապես, գրիպի պատվաստումներին, բժշկական ապահովագրությանը վերաբերող հարցերին: Այս համատեքստում կարեւորվել են առողջապահական ոլորտում փորձի փոխանակումն ու համապատասխան հանձնաժողովների միջեւ համագործակցության խորացումը: Հանդիպման ընթացքում […] ...
17:11 19.06.2025
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնումԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Հունիսի 17-ին Մայիսյան գյուղի 54-ամյա մի բնակիչ Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժին է ներկայացրել «ՏՕԶ» տիպի մեկփողանի ակոսափող որսորդական հրացան և փամփուշտներ։ Նա հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է իր հանգուցյալ պապին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ […] ...
17:00 19.06.2025
Լուծարված ռուսական ակումբում 9 հայ ֆուտբոլիստ է խաղացելՌուսական «Խիմկի» ակումբը հայտարարել է գործունեությունը դադարեցնելու մասին: Մերձմոսկովյան ակումբը այս քայլին է գնացել լուծարման պատճառով: Ակումբը դեռ պարտքերը չի մարել, այդ թվում` նախորդ մրցաշրջանում թիմի կազմում ելույթ ունեցող ֆուտբոլիստների հանդեպ: Տարբեր տարիներին «Խիմկիում» է խաղացել 9 հայ ֆուտբոլիստ՝ Ռոման Բերեզովսկին, Ռոբերտ Զեբելյանը, Բարսեղ Կիրակոսյանը, Հովհաննես Հարությունյանցը, Արտակ Ալեքսանյանը, Արթուր Եդիգարյանը, Արշակ Կորյանը, Դավիթ Դավիդյանը […] ...