14:00 29.04.2019
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրամանով արդարադատության գնդապետ Արմեն Դաշյանն ապրիլի 25-ին ազատվեց զբաղեցրած պաշտոնից և փոխադրման կարգով նշանակվեց ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում:
Ապրիլի 26-ին ՀՀ ԱՆ ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ա. Մխոյանը ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի վարչակազմին ներկայացրեց հիմնարկի նորանշանակ պետ Ա. Դաշյանին: Շնորհակալություն հայտնելով նախկին պետ, ներկայումս արդեն «Արմավիր» ՔԿՀ-ի պետ, արդարադատության գնդապետ Վ. Եղիազարյանին՝ Ծառայության պետը մաղթեց նրան արդյունավետ աշխատանք և հրահանգեց նույն նվիրվածությամբ շարունակել ծառայությունը:
Այնուհետ Ա. Մխոյանը, անդրադառնալով վերջին շրջանում կատարված իրադարձություններին, որոնց արդյունքում տեղի ունեցան կադրային նմանատիպ փոփոխություններ, շեշտեց, որ վերհանված թերությունները հետևանք են անբարեխղճության, անպատասխանատվության։ «… յուրաքանչյուր ոք առաջին հերթին ի՛նքը պիտի լինի օրինապաշտ, աշխատի բարեխիղճ, օրենքի տառին համապատասխան, հակառակ դեպքում միայն հիմնարկի պետի օրինապահությունը, ազնվությունն ու ծառայողական կարգուկանոնը չեն կարող սպասելի արդյունք տալ. դուք ամենքդ պիտի կատարեք ձեր գործը նվիրվածությամբ…»,- ընդգծեց Ա. Մխոյանը:
Նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Ա. Դաշյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար, խոստացավ արդարացնել սպասելիքներն ու աշխատել բացառապես օրենքի շահերից ելնելով և հավաստիացրեց, որ անձնակազմի հետ ողջ ուժերն ու եռանդը կներդնեն՝ ամենօրյա աշխատանքներով իրականացնելու և բարեխղճորեն կատարելու իրենց առջև դրված պարտականությունները:
15:19 01.08.2025
Վոլեյբոլի լիգա և լողի սիրողական մրցաշար դպրոցականների համար. փոփոխություն՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ծրագրումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականին «ՀՀ վարչապետի գավաթ» մասսայական սիրողական մրցաշարերի ծրագրում կատարվել են փոփոխություններ։ Նախկինում նախատեսված խճուղավազքի և լողի մրցաշարերի փոխարեն կկազմակերպվեն մարզական նոր միջոցառումներ։ Մասնավորապես՝ «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը կանցկացվի միայն դպրոցահասակ երեխաների համար, ինչպես նաև կկազմակերպվի «Դպրոցականների վոլեյբոլի լիգա»՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո։ […] ...
14:57 01.08.2025
Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետելՊարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները հուլիսի 29-ին՝ ժամը 22․10-ին, Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են ներկայացրել Շիրակի Մայիսյան գյուղի 35-ամյա մի բնակչի։ Նա ձերբակալման պահին նետել է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթով։ 35-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...
14:47 01.08.2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-ԶուտերինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Կելեր-Զուտերին Ազգային տոնի կապակցությամբ։ «Մեր երկրների միջև ամրապնդվող գործընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա։ Մեծապես կարևորում եմ Շվեյցարիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Բարձր եմ գնահատում Շվեյցարիայի աջակցությունը՝ ուղղված Հայաստանում սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը […] ...
14:35 01.08.2025
Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի ափերի մոտ գրանցվել է 5,5 մագնիտուդով ցնցում: Նախնական գնահատականներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի բնակիչները զգացել են 4 մագնիտուդով երկրաշարժը, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը: «Մագնիտուդը՝ 5.5: Պետրոպավլովսկ-Կամչատկայում ինտենսիվությունը նախնական գնահատականով՝ 4 է», – ասվում է հաղորդագրության մեջ: Գիտնականների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տարածաշրջանային կենտրոնից 89 կմ հեռավորության վրա, 26,2 կմ խորության […] ...
14:23 01.08.2025
Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձրՕդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսին կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Մեզ սպասվում է բավականին շոգ և սակավատեղում օգոստոս։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...