20:00 29.04.2019
Կառավարությունը Շիրակի մարզպետարանին վթարային ու ամրացման ենթակա շենքերի ցանկ կազմելու հանձնարարական է տվել: Այդ ցանկում ընդգրկվել են մարզի միայն այն վթարայինները, որոնց տեխնիկական վիճակի մասին ուսումնասիրություններում կա 4-րդ աստիճանի վթարայնության մասին եզրակացություն, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:
Առանձնացվել են այն շենքերը, որոնք 4-րդ կամ 3-րդ աստիճանի վթարայնության են: Այդ ցանկում 9 շենք է ընդգրկվել` դրանցից մեկն Աշոցքում է, մյուսները Գյումրիի այն վթարայիններն են, որտեղ փլուզումներ ու քարաթափումներ հաճախ են տեղի ունենում:
Վթարայինների ամրացման հայտ, որպես այդպիսին, ամեն տարի է մարզպետարանը ներկայացնում միջնաժամկետ ծախսերի ծրագրում, բայց առաջնահերթ ամրացման կարիք ունեցող շենքերի ցանկի կազմում առաջին անգամ է հանձնարարվել:
«Առաջին անգամ է նման հանձնարարական եղել՝ կազմել վթարայինների ցանկ: Կազմել ենք ցուցակը և ուղարկում ենք կառավարություն: Ցուցակում ընդգրկել ենք 9 շենք: Մեկը Աշոցքում է, մյուս 8-ը՝ Գյումրիում: Այդ շենքներից 6-ն ունի սեյսմիկ ծառայության համապատասխան եզրակացություն, որ համարվում է 4-րդ աստիճանի վթարային, բայց ևս 2 շենք ենք ընդգրկել, որոնք չունեն եզրակացություն, բայց մենք` որպես մասնագետ, գիտենք, որ դրանք 4-րդ աստիճանի վթարային են: Դրանք են Իսահակյան 9 և Տիգրան Մեծ 5 շենքերը»,- SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:
Թե ինչ է նշանակում կազմել 4-րդ աստիճանի վթարային շենքերի ցանկ, ի՞նչ ծրագիր է դրան հաջորդելու, լինելո՞ւ են շենքերի ամրացումներ, թե՞ ոչ, քաղաքաշինության վարչության պետն ասում է` առայժմ հստակ չէ: Շիրակի մարզում ավելի շատ են 3-րդ աստիճանի վթարայինները` 114 շենք:
Գյումրիի վթարային շենքերի թիվը 3-րդ աստիճանի գնահատվածների հաշվին է ավելացել: 88-ի փոխարեն վթարայիններն այժմ 91-ն են:
23:59 10.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 10.05.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 10.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 10.05.2025
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...
23:42 10.05.2025
Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն ՈւկրաինայումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...
23:26 10.05.2025
«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ումԻտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...