Ես և Արամուսի դպրոցի նորանշանակ տնօրենը որևէ բարեկամական և ընկերական կապ չունենք. Կոտայքի մարզպետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+23.09 oC

Ես և Արամուսի դպրոցի նորանշանակ տնօրենը որևէ բարեկամական և ընկերական կապ չունենք. Կոտայքի մարզպետ

18:07 29.04.2019

«Ես և Արամուսի դպրոցի նորանշանակ տնօրենը որևէ ազգակցական, բարեկամական և ընկերական կապ չունենք։ Արամուսում պարզապես հնի ու նորի, հին արժեհամակարգը կրողների, նոր արժեհամակարգը տածողների կրթական ոլորտի գործիչների բախում էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը` տեղեկացնելով, որ Արամուսում դասերը վերսկսվել են ամբողջ ծավալով:

Նրա խոսքերով` եթե Արամուսի դպրոցի նախկին դպրոցի տնօրենը 5 տարի առաջ ընտրվել է միակ թեկնածու հանդիսանալով, ընտրվել է այլ համայնքից, ապա այս դեպքում Արամուսում եղել է մրցակցային միջավայր, 4 թեկնածուներից ընտրվել է 1-ը, ընտրվել է դարձյալ այլ համայնքից։ Ընտրված թեկնածուն, ի տարբերություն մյուս թեկնածուների, ունի մանկավարժական տարակարգ, 7 գիտական հոդված ունի, բազմիցս մարզում, հանրապետությունում ու համայնքում ճանաչվել է «Լավագույն ուսուցչուհի»:

«Այդ դպրոցում հաղթող և պարտվող թեկնածուները ստացել էին 4-ական ձայն, և բողոքի ակցիա իրականացնողները չէին վիճարկում ընտրության արդյունքները, այլ միայն պահանջ էին առաջ քաշում, որ տնօրենը լինի իրենց համայնքից, սակայն նախորդն էր իրենց համայնքից չի եղել։ Բացի այդ՝ որևէ իրավական նորմ չկա, որ պետք է այդ համայնքից լինի։ Դպրոցը 520 աշակերտ ունի, բայց բողոքի ակցիաներին մասնակցում էր 50-60 ծնող, այսինքն` ընդհանուր 5 տոկոսը: Ժողովրդավարության նորմերի համաձայն` 5 տոկոսը կարող է համաձայն չլինել այս որոշման հետ, բայց ընդունի ի գիտություն և իր 2 ներկայացուցիչների միջոցով հետևի դպրոցի զարգացմանը»,- ասաց մարզպետը:

Նրա խոսքերով` 90 դպրոցներում շուրջ 160 կենսաթոշակային տարիքի ուսուցիչներ, ուսմասվարներ ու տնօրեններ են ազատվել:

«Հնարավորություն չէր տրվում երիտասարդ սերնդին դպրոցներ մտնելու, նոր ավյունը դպրոցներ տանելու և միայն մեր այդ առաջարկների արդյունքում վաստակաշատ մանկավարժները՝ 70-անց, գնացել են վաստակած հանգստի և նոր, թափուր հաստիքները համալրել ենք նոր աշխատակիցներով»,- ասաց մարզպետը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Փյունիկը» պարտուգալացի նորեկ ունի

20:55 16.06.2025

«Փյունիկը» պարտուգալացի նորեկ ունի

«Փյունիկը» պայմանագիր է ստորագրել պորտուգալացի պաշտպան Ֆիլիպե Ալմեյդայի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 27-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել միայն պորտուգալական ակումբներում` «Ֆեյրենսեում», «Լեյրիայում», «Ռիու Ավեում», «Բրագայում» և այլուր։ Նա 2024/25 մրցաշրջանում եղել է «Ֆեյրենսեի» ավագը, 32 խաղում գոլային փոխանցում է գրանցել։ ...

Իսրայելը թիրախավորել է Իրանի պետական հեռուստաընկերությունը

20:46 16.06.2025

Իսրայելը թիրախավորել է Իրանի պետական հեռուստաընկերությունը

Իսրայելը հարված է հասցրել Իրանի պետական ​​հեռուստաընկերության շենքին: Ավիահարվածի պատճառով ընդհատվել է ուղիղ հեռարձակումը: Այս մասին հայտնել է Mehr լրատվականը: Նշվում  է, որ շենքում խոշոր հրդեհ է բռնկվել: Ուղիղ հեռարձակումների կադրերը ցույց էին տալիս հեռարձակողի գլխավոր գրասենյակին հասցված մեծ վնասը։ Հրդեհից առաջացած ծուխը տեսանելի էր քաղաքի որոշ հեռավոր շրջաններից։ ...

ՏԿԵ նախարարը հանդիպել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ հետ

20:34 16.06.2025

ՏԿԵ նախարարը հանդիպել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գունար Շելենբերգերի հետ։ «Քննարկեցինք մարզերի և քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության հետ կապված հարցեր, անդրադարձ կատարվեց երկուստեք կարևոր թեմաների։ Հանդիպման ավարտին գրառում կատարեցի Լանդթագի պատվո հյուրերի մատյանում։ Հանդիպմանը մասնակցում էր Գերմանիայի […] ...

Հայտնաբերվել է 391 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

20:21 16.06.2025

Հայտնաբերվել է 391 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հունիսի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5141 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 210 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 168 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 313 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1158, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 17, վարելու ընթացքում ծխելու՝ 461, վարելիս […] ...

«Բավարիայի» ջախջախիչ հաղթանակը ԱԱԱ-ում

20:12 16.06.2025

«Բավարիայի» ջախջախիչ հաղթանակը ԱԱԱ-ում

Աշխարհի ակումբային առաջնության C խմբի առաջին տուրում Մյունխենի «Բավարիան» 10-0 հաշվով հաղթել է նորզելանդական «Օքլենդ Սիթիին»։ Հեթ-տրիկ է ձևակերպել Ջամալ Մուսիալան, դուբլ են գրանցել Կինգսլի Կոմանը, Մայքլ Օլիսեն ու Թոմաս Մյուլերը, մեկ գոլ էլ խփել է Սաշա Բոեն։ ...

SHANTNEWS

20:00 16.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP