Կենդանաբանական այգում բիզնեսի համար տարածքները վարձակալությամբ կտրամադրվեն մրցույթով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+16.09 oC

Կենդանաբանական այգում բիզնեսի համար տարածքները վարձակալությամբ կտրամադրվեն մրցույթով

21:59 30.04.2019

Մայիսի 1-ից կմեկնարկի Երևանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանը: Այցելուները, սակայն, դեռ որոշ ժամանակ չեն կարողանա օգտվել այգու մուտքի մոտ տեղադրված խաղային ատրակցիոններից: Փակ կլինեն նաև սրճարաններն ու հանրային սննդի մյուս կետերը: Պատճառը հինգ տնտեսվարողների հետ վեցամսյա պայմանագրերն են, որոնց ժամկետները լրացել են:

Ապրիլի 25-ին տնտեսվարողներին ուղարկվել են գրավոր ծանուցումներ, որպեսզի նրանք իրենց պատկանող գույքը հեռացնեն այգու տարածքից: Տնտեսվարողները, սակայն, հրաժարվում են կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները:
Տնտեսվարողներին հանդիպելուց հետո այգի է այցելել Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
Տեղում ծանոթանալով խնդրին՝ փոխքաղաքապետն ընդգծում է՝ այն պետք է լուծվի միայն իրավական հարթությունում: Տիգրան Վիրաբյանը նաև շեշտում է՝ գործընթացի նպատակն է պաշտպանել երկարաժամկետ գործարար ծրագրերն ու տնտեսվարողների շահերը:

«Մենք բանավոր պայմանավորվածություններ չենք ունեցել, չունենք և չենք ունենալու: Որևէ ձեռնարկատեր իրավունք չունի շարունակել գործունեություն իրականացնելը, եթե պայմանագրի ժամկետը լրացել է: Քաղաքապետարանը կհայտարարի մրցույթ, և այն մարդիկ, որոնք կմասնակցեն և կառաջարկեն ամենահարմար պայմանները քաղաքի և կենդանաբանական այգու համար, նրանք էլ իրավունք կունենան տնտեսվարելու: Մրցույթին ազատորեն մասնակցելու իրավունք ունեն նաև այն տնտեսվարողները, որոնք նախկինում այստեղ գործունեություն են ծավալել»,- ընդգծեց Տիգրան Վիրաբյանը:

https://www.facebook.com/Yerevanofficial/videos/625944531162368/

«Բարի կամք դրսևորելով՝ բազմիցս բանավոր խնդրել ենք և հիմնավորել, որ Կենդանաբանական այգու տարածքը ենթակա է քաղաքապետարանին և մենք չունենք որևէ փաստաթուղթ կամ թույլտվություն այստեղ երկարաժամկետ գործունեություն թույլատրելու համար: Սակայն տնտեսվարողներն ասում են, որ ամեն ինչ անելու են, որպեսզի պայմանագրի ժամկետը երկարաձգվի»,- նշել է այգու իրավաբան Քրիստինե Ղասումյանը:

Տնտեսվարողները ոչ միայն հրաժարվում են իրենց պարտավորությունները կատարելուց, այլև փորձում են խոսել սպառնալիքների լեզվով:

«Բնականաբար, ամենակոշտ արձագանքը կստանան այն մարդիկ, որոնք փորձում են խոսել սպառնալիքի, այլ ոչ թե օրենքի լեզվով: Երբ մարդուն առաջարկում են 6-ամսյա պայմանագիր, նա չի կարող լուրջ ներդրումներ կատարել և ստիպված է առանց սանիտարահիգիենիկ նորմերը պահպանելու նման կետերից վաճառք կազմակերպել: Մենք ստեղծել ենք բոլոր օրինական ճանապարհները և իրավական հիմքերը, որպեսզի մրցակցային պայմաններ ստեղծենք և մարդիկ իրավունք ունենան երկարաժամկետ ներդրումային ծրագրերի առաջարկներ ներկայացնել»,- նշել է Տիգրան Վիրաբյանը:

Կենդանաբանական այգում տնտեսական գործունեություն ծավալելու համար մրցութային փաթեթներն այժմ մշակվում են: Պատրաստ լինելուն պես դրանք կհրապարակվեն, և բոլոր ցանկացողները կկարողանան մասնակցել այգու տարածքների վարձակալության մրցույթներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանում գտնվող ռուսները բողոքում են բռնությունից և փաստաթղթերի ստուգումից․ ՌԴ դեսպանություն

23:00 02.07.2025

Ադրբեջանում գտնվող ռուսները բողոքում են բռնությունից և փաստաթղթերի ստուգումից․ ՌԴ դեսպանություն

Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ Ադրբեջանում գտնվող ռուսներից, այդ թվում՝ զբոսաշրջիկներից, բողոքներ է ստացել իրենց և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ ֆիզիկական բռնության կիրառման, փաստաթղթերի ստուգման և քաղաքացիական հագուստով անձանց կողմից իրենց տներ այցելությունների վերաբերյալ: «Բաքվում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ լրատվամիջոցների ներկայացուցիչների բազմաթիվ հարցումների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ վերջին 24 ժամվա ընթացքում դեսպանատունը բազմաթիվ […] ...

Պետդեպարտամենտ. Թրամփի առաջնահերթությունը մնում է Ուկրաինայի հակամարտության դադարեցումը

22:42 02.07.2025

Պետդեպարտամենտ. Թրամփի առաջնահերթությունը մնում է Ուկրաինայի հակամարտության դադարեցումը

Ուկրաինայում հակամարտության երկարաժամկետ կարգավորումը, որը կնախորդեր հրադադարի հաստատմանը, շարունակում է մնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնահերթությունը, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը: «Նախագահ Թրամփի առաջնահերթությունը ռուս-ուկրաինական պատերազմի ավարտն է՝ կայուն բանակցային կարգավորման միջոցով, որին նախորդում է անհապաղ հրադադարը», – ասել է նա լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցի ժամանակ։ ...

Թրամփը պատրաստվում է «փրկել» Նյու Յորքը

22:25 02.07.2025

Թրամփը պատրաստվում է «փրկել» Նյու Յորքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Նյու Յորքը «փրկելու» և այն կրկին հզոր դարձնելու իր մտադրության մասին՝ 2025 թվականի նոյեմբերին նախատեսված՝ քաղաքապետի առաջիկա ընտրություններից առաջ։ «Ես կփրկեմ Նյու Յորքը և այն կրկին կդարձնեմ տաք ու հզոր, ինչպես արեցի հին ու բարի ԱՄՆ-ի հետ», – գրել է Թրամփը Truth Social-ում։ Նա նաև քաղաքապետի թեկնածուներից մեկին անվանել […] ...

Շենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածք

22:10 02.07.2025

Շենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածք

Շենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածք՝ նախատեսված երևանցիների հանգստի ու զբոսանքի համար։ Այգու տարածքում տնկվել են ավելի քան 100 ծառեր և թփեր, այդ թվում՝ սոսիներ, կաղնիներ, կատալպաներ, ալբիցիաներ, եղևնիներ և այլ ծառաթփատեսակներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Տարածքն ապահովված է մշտական ոռոգման համակարգով, ինչը նպաստում […] ...

Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել

22:07 02.07.2025

Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել

Էգեյան ծովի ափին գտնվող Չեշմե հանգստավայրում հզոր անտառային հրդեհ է բռնկվել, կրակը հասել է տներ, և երեք գյուղերի բնակիչներն արդեն տարհանվել են, չորեքշաբթի օրը հաղորդել է NTV-ն։ Հրդեհը բռնկվել է ժամը 13:40-ին Իլդիր շրջանի գյուղատնտեսական դաշտերում, և ուժեղ քամու պատճառով կրակը տարածվել է անտառի վրա: «Հրդեհը մարվում է հինգ ինքնաթիռով, 18 ուղղաթիռով և 36 հրշեջ […] ...

ՀԷՑ-ի պետականացում, ռուս-ադրբեջանական լարվածություն. զրույց Կարեն Սարգսյանի հետ

21:57 02.07.2025

ՀԷՑ-ի պետականացում, ռուս-ադրբեջանական լարվածություն. զրույց Կարեն Սարգսյանի հետ

Այս օրերին ակտիվ քննարկվում է Հայաստանի էլեկտրական ցանցերը պետականացնելու կառավարության նախաձեռնությունը: Այս գործընթացը ընդդիմությունը վտանգավոր է համարում՝ պնդելով, որ այն իր բացասական ազդեցությունն է ունենալու մեր երկրի ներդրումային միջավայրի վրա, իշխանությունն էլ հակառակն է հայտարարում: Ասում են՝ որակական ցուցանիշները խախտված են, հաճախակի էլեկտրական անջատումներն էլ միտումնավոր են համարում: Այս և նաև արտաքին թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում […] ...

BACK_TO_TOP