Ինչո՞ւ Facebook-ն այլևս կապույտ չի լինի. մեկնաբանում է մեդիափորձագետը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Ինչո՞ւ Facebook-ն այլևս կապույտ չի լինի. մեկնաբանում է մեդիափորձագետը

13:44 02.05.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի տաղավարում «Media Systems» գովազդային գործակալության մեդիափորձագետ Իրինա Կիսինան խոսել է Facebook սոցիալական ցանցում սպասվող փոփոխությունների մասին:

«Ի սկզբանե շատ կային լուրեր այն մասին, որ Facebook-ի կապույտ գույնը կապվում է դրա հիմնադրի աչքին հաճելի լինելու համար: Ամեն պարագայում, կապույտը հանգիստ և մեդիայում շատ օգտագործվող գույն է: Ցուկերբերգի ցույց տված նոր դիզայնի մեջ ատրիբուտների տեսքով կապույտը պահպանված է: Այս պահին մեդիայում միտումն այնպիսին է, որ ամեն ինչ գնում է դեպի մինիմալիզմ, դեպի կապույտ և սպիտակ գույներ»:

Մեդիափորձագետը նշեց` սա կապված է ժամանակակից միտումների հետ, և ցանցի կապույտ գույնը լիարժեք չի փոխվի, քանի որ դա բրենդի մի մասն է:

Իրինա Կիսինայի խոսքերով՝ ցանցում առաջին փոփոխություններն արդեն նկատելի կլինեն մայիսի 21-ից հետո:

Նրա խոսքերով՝ փոփոխություններ կլինեն նաև Instagram-ում և WhatsApp-ում, բայց դրանք կլինեն ոչ թե դիզայնին վերաբերող, այլ կվերաբերեն համակարգի թեթևացմանը:

Մանրամասները տեսանյութում:

Ավելի վաղ հայտնել էինք` Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը ներկայացրել է սոցցանցի նոր դիզայնը։ Դա տեղի է ունեցել Կալիֆոռնիայում անցկացված F8 համաժողովի ժամանակ, որին մասնակցել են հավելված մշակողները։

Ցուկերբերգը պատմել է սոցցանցի արտաքին դիզայնում, նորությունների ժապավենում, Marketplace առցանց խանութում և այլ գործառույթներում սպասվող փոփոխությունների մասին։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

Հոգևորականների ձերբակալություններից մինչև վարչապետի իմպիչմենտ. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ

21:00 28.06.2025

Հոգևորականների ձերբակալություններից մինչև վարչապետի իմպիչմենտ. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ

Այս շաբաթ տեղի ունեցած աղմկահարույց իրադարձություններին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը: Նա խոսել է հոգևորականների ձերբակալությունների, իշխանությունների մոտեցումների և վարչապետին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությունների մասին: ...

BACK_TO_TOP