Երբ քաղաքական ելույթներ ենք ունենում, մտածում ենք` այդ օրը խուլիգանների կողմից ինչ հայհոյանքներ ենք շալակելու. Պետրոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+28.09 oC

Երբ քաղաքական ելույթներ ենք ունենում, մտածում ենք` այդ օրը խուլիգանների կողմից ինչ հայհոյանքներ ենք շալակելու. Պետրոսյան

12:56 02.05.2019

«Երբ մենք ելնում ենք թիվ մեկ քաղաքական ամբիոնից քաղաքական ելույթներ ունենալու, մենք ոչ թե ավելի շատ մտածում ենք, թե ինչպիսի իրավաքաղաքական գնահատական կտրվի մեր երլույթներին կամ ինչպիսի մասնագիտական, այսպես ասած, փորձաքննություն կանցնեն մեր ելւոյթները, այլ այդ օրը երեկոյան խուլիգանների կողմից ինչպիսի հայհոյանքներ ենք շալակելու»,- այսօր ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպմանը հարց բարձրացրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգհամավոր Գևորգ Պետրոսյանը:

Նա նաև նշեց.

«Իմ կարծիքով` այսօր ոստիկանությունն անհասկանալի անգործություն է դրսևորում, եթե կեղծ օգտատերի էջերից հնարավոր չէ պարզել, այլ բանը հասել է նրան, որ իսկական անձինք ամենավերջին հայհոյանքներ են քաղաքացիները հնչեցնում պատգամավորների նկատմամբ, ու իմ կարծիքով, նորմալ չէ, որ իրավապահ մարմինները անգործություն են դրսևորում սա նկատմամբ»:

«Համացանցային հարձակումները տհաճ են ցանկացած պաշտոնյայի համար, իմ գնահատականը` սա անընդունելի վերաբերմունք է, ձեր գնահատականների հետ համաձայն եմ, որ իրավապահ մարմինները  անգործություն են դրսևորում, իրիավապահ մարմինները իրենց լիազորությունների շրջանակներում չեզոքություն են դրսևորում, որովհետև դուք այդպես եք պատվիրակել: Հայհոյանքը խուլիգանություն դիտարելու օրինակ որևէ տեղ չեմ հանդիպել, բայց դա դասական վիրավորանքի դրսևորում է, հիմա կարծում եմ, որ դուք ոչ թե պետք է մտահոգություն բարձրացնեք, քրեականացնեք վիրավորանքը և մենք` իրավապահ մարմիններս, ձեր ասած անգործությունը չդրսևորենք, և բոլոր դեպքերում գնանք, փորձենք բացահայտել, ենթարկենք պատասխանատվության: Օրենսդրական այսօրվա կարգավորումը հնարավորություն չի տալիս, այ, եթե սպառնալիքներ, սպանության կամ առողջությանը վնաս պատճառելու հատկանիշներ կպարունակեն, անգործություն չենք դրսևորի»,- պատասխանեց Արթուր Դավթյանը:

Գևորգ Պետրոսյանը արձագանքեց, որ ինքը մտադիր է նման նախաձեռնությամբ հանդես գալ, բայց չհամաձայնեց դատախազի հետ, որ այսօրվա օրենսդրական պայմաններում հնարավոր չէ.

««Ավանակ», «անգրագետ». սա է վիրավորանք, բայց խոսքը սրա մասին չէ, այլ բացահայտ հայհոյանքների: Չի կարելի վիճարկել, որ այստեղ կա հասարակական կարգի կոպիտ խախտում, ո՞րն է այստեղ տարընկալումը, հասարակական կարգ է նաև սոցիալական կայքում շփումը: Եթե մեկին ասում է էսինչի տղա կամ էնինչ, չեմ կարող կրկնել, և վատն այն է, որ մենք` պատգամավորներս, հարգելի´ պարոն Դավթյան,  եթե արձագանքեք, անմիջապես վազում են ՀՔԾ ու դիմում ներկայացնում, թե պատգամավորը դրսևորել է ոչ հարիր վարքագիծ»:

«Խուլիգանության համար կարևոր չէ խուլիգանության հարկերի քանակը, իրավիճակ կա, որ ավանակն էլ խուլիգանություն լինի, իրավիճակ կա, որ բազմահարկ հայհոյանքն էլ կարող է խուլիգանություն չլինել, խուլիգանությունն այն է, որ կոնկրետ անձի է ուղղված»,- արձագանքեց Դավթյանը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 18.06.2025

SHANTNEWS

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 8-14-ը

17:51 18.06.2025

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 8-14-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 8-14-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 8-ին, 10-ին, 13-ին և 14-ին, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ հունիսի 9-ին և 14-ին։ […] ...

Տավուշում մեկնարկել է հայ-վրացական ռազմավարական գործընկերության փորձագիտական համաժողովը

17:39 18.06.2025

Տավուշում մեկնարկել է հայ-վրացական ռազմավարական գործընկերության փորձագիտական համաժողովը

Հունիսի 18-20-ը ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Դիլիջանում անցկացվում է հայ-վրացական փորձագիտական երկրորդ համաժողովը, որը միտված է խորացնել երկու երկրների ռազմավարական համագործակցությունը։ Այսօր Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը մարզպետի աշխատակազմում դիմավորել է «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. դեպի համագործակցության նոր հորիզոններ» խորագրով համաժողովի մասնակիցներին։ Մարզպետի աշխատակազմում կայացած ճեպազրույցին մասնակցել են Տավուշի մարզպետի […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 17-18-ը

17:24 18.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 17-18-ը

Բացահայտվել է 169 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️15-ական դեպք՝ խարդախության և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️10 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️8 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️6 դեպք՝ հոգեկան ներգործության, ☑️4-ական դեպք՝ […] ...

Կայացել է «Hope for dreams» ներառական երաժշտական փառատոնը

17:11 18.06.2025

Կայացել է «Hope for dreams» ներառական երաժշտական փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվել է «Hope for dreams» ներառական երաժշտական փառատոնը: Նախագիծը միտված է զարգացման առանձնահատկություններով երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանը։ Նախագծի շրջանակում մասնագետները շարունակական աշխատանքի միջոցով զարգացնում ու կատարելագործում են երեխաների և պատանիների ստեղծագործական կարողությունները։ Այնուհետև մեկ հարթակում և մեկ գաղափարի շուրջ […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր

17:00 18.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր: Ողջունելով դեսպան Ջոն Գալագերին և դեսպանատան անձնակազմին՝ նախագահը շնորհավորել է նրանց, մաղթել հաջողություններ, նոր ձեռքբերումներ և առողջություն: ...

BACK_TO_TOP