15:17 03.05.2019
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել Կապան քաղաքի երկու բնակչի:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Կապան քաղաքի բնակչուհին՝ ծնված 1981թ, հեռախոսակապի միջոցով ծանոթացել է «Գորիս» քրեակատարողական հիմնարկի կալանավորի հետ, որից հետո 38-ամյա կինը սկսել է տեսակցել նրան: 2019թ. փետրվարի 18-ին 1983թ. ծնված կալանավորը, հեռախոսազրույցի ընթացքում տեղեկանալով, որ հաջորդ օրը՝ փետրվարի 19-ին, 38-ամյա կինը պատրաստվում է այցելել իրեն, խնդրելով դրդել է նրան վերցնել Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի շենքերից մեկի մուտքի էլեկտրական հաշվիչների պահման արկղի վրա առկա փաթեթը և գաղտնի տեղափոխելով՝ փոխանցել իրեն:
Համաձայնելով նշված առաջարկին՝ Կապան քաղաքի 38-ամյա բնակչուհին մատնանշված վայրից վերցրել է զգալի չափերով՝ 7.54 գրամ ընդհանուր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի փաթեթը, թաքցրել այն ներքնազգեստի մեջ և իր վրա կրելով ՝ 2019 թվականի փետրվարի 19-ին փոխադրել քրեակատարողական հիմնարկ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել. քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից, սահմանված կարգով, կատարված անձնական խուզարկության ժամանակ թմրամիջոցը հայտնաբերվել է և վերցվել:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 38-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն օժանդակելու փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-268-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չհեռանալու մասին: 35-ամյա կալանավորին մեղադրանք է առաջադրվել՝ առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:12 18.06.2025
Դյուպլանտիսը 12-րդ համաշխարհային ռեկորդն է սահմանել12:12 18.06.2025
Դյուպլանտիսը 12-րդ համաշխարհային ռեկորդն է սահմանելԿրկնակի օլիմպիական չեմպիոն, շվեդ ձողացատկորդ Արման Դյուպլանտիսը 12-րդ համաշխարհային ռեկորդն է սահմանել: Ստոկհոլմում կայացած Ադամանդե լիգայի երկրորդ փուլում Դյուպլանտիսը առաջին փորձով գրանցել է 6.28 մետր արդյունք: ...
11:48 18.06.2025
Հայաստանում հաշտարարությունը 2025թ․ հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար«Ունե՞ք ընտանեկան վեճ, ապա նախքան դատարան դիմելը պետք է հաշտարարի օգնությամբ փորձել համաձայնության գալ, իսկ եթե չհաջողվի՝ կարող եք դիմել դատարան»,- տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից: Հայաստանում հաշտարարությունը 2025թ․ հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար: Հաշտարարները դատավորներ չեն, այլ հատուկ մասնագիտական հմտություններ ունեցող անաչառ միջնորդներ, որոնք չեն կայացնում որոշում կողմերի փոխարեն, այլ օգնում […] ...
11:39 18.06.2025
6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ընդհատել է ֆուտբոլային հանդիպումըՊերուի մայրաքաղաք Լիմայում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ընդհատել է Torneo Apertura-ի շրջանակում կայացած «Սպորտինգ Կրիստալի» և «Դեպորտիվո Գարսիլասոյի» միջև հանդիպումը։ Պերուի երկրաֆիզիկայի ինստիտուտի (IGP) տվյալներով՝ ստորգետնյա ցնցումը գրանցվել է Կալյաոյից 30 կմ հարավ-արևմուտք, 49 կմ խորության վրա։ Լիմայի «Ալբերտո Գալյարդո» մարզադաշտում խաղը ընդհատվել է մի քանի րոպեով։ L1 MAX հեռուստաալիքի մեկնաբաններն ու մարզադաշտի անձնակազմը կոչ […] ...
11:16 18.06.2025
Շրջայց՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանումԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային շրջայց է կատարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որի ընթացքում վարչական շրջանի մի շարք հասցեներում ծանոթացել է կատարված աշխատանքներին: Մասնավորապես Շահումյան 1-ին փողոցում քանդվել են ապօրինաբար կառուցված ավտոտնակները, մաքրվել են զավթված հողատարածքները: Կառուցվել է շուրջ 0,5 կմ ճեմուղի, բարեկարգվել են փողոցին հարակից տարածքները: Զորավար Անդրանիկի, Րաֆֆու, Առնո Բաբաջանյան փողոցների մի քանի այլ […] ...
11:00 18.06.2025
Թենիսի կանանց Հայաստանի թիմը հաղթանակով է սկսել պայքարը Մոլդովայում մեկնարկած Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի կանանց Հայաստանի թիմը հաղթանակով է սկսել պայքարը Մոլդովայում մեկնարկած Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում: Երրորդ ենթախմբում ընդգրկված մեր հավաքականը 3-0 հաշվով հաղթել է Սան Մարինոյի թիմին: Մենախաղում հաղթանակ են տարել Ալեքսանդրա Կորնևան (6-1, 6-1) ու Ալինա Սողոմոնյանը (6-4, 1-6, 6-3) հաշվով։ Անի Ամիրաղյանն ու Ալինա Սողոմոնյանը հաղթել են զուգախաղում (6-2, 6-1) հաշվով։ ...