Հյուսիս-hարավի 5-րդ տրանշը կանցնի Շիրակի մարզի 21 գյուղերի բարձրակարգ վարելահողերով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+15.09 oC

Հյուսիս-hարավի 5-րդ տրանշը կանցնի Շիրակի մարզի 21 գյուղերի բարձրակարգ վարելահողերով

19:52 04.05.2019

Հյուսիս – հարավ մայրուղու 5-րդ տրանշի շինարարությունը կսկսվի հաջորդ տարի։ Միջանցիկ արագընթաց ճանապարհը Գյումրին շրջանցելու է, բայց անցնելու է  Շիրակի մարզի 21 գյուղերի  վարչական տարածքներով, և ճանապարհի տակ են մնալու  բարձրակարգ վարելահողեր: Իսկ խնդիրը հողատերերի հետ կարգավորվում է փոխհատուցման տարբերակով:

Հյուսիս – հարավի Թալին – Լանջիկ և Լանջիկ – Գյումրի հատվածների շինարարության համար հողերի օտարումն ավարտված է, հիմա հերթը հասել է Գյումրի – Բավրա ճանապարհին: Հողերի օտարման ենթակա 21 գյուղերի թվում է նաև Ախուրյանի տարածաշրջանի Արևիկ գյուղը: Երեկ ծրագրի աշխատանքային խումբը հանդիպել է գյուղացիների հետ, ներկայացրել են   օտարման ու վաճառքի պայմանները։

Արևիկցիները հանրային լսման էին եկել իրենց հողակտորների սեփականության վկայարաններով ու փաստաթղթերով։ Իսկ վարելահողերի խնդիրն էլ վերաբերում էր գյուղի 160 ընտանիքների, որոնց հողակտորներով անցնելու է Հյուսիս-հարավ մայրուղին։ Հողի եկամտով ապրող մարդիկ էլ մայրաքաղաքից եկած աշխատանքային խմբին ամեն կերպ փորձում էին բացատրել, թե այդ վարելահողերը ճանապարհի համար զիջելու դեպքում ինչ կկորցնեն, նաև պահանջում վերցրած հողի դիմաց հողով փոխհատուցում`գյուղի մեկ այլ հատվածում։

«Հաշվի առնելով ծայրահեղ դեպքերը, որ գյուղացին իր ամբողջ հողատարածքը կորցնում է, կարելի է հողը հողով փոխարինել», – առաջարկել է արևիկցի Թեղո Մելոնյանը:

«Ծրագիրը չի նախատեսում հողի դիմաց հողով փոխհատուցում, նման պրակտիկա ոչ եղել է, ոչ էլ ծրագրով նախատեսված է»,- պարզաբանել է հողերի օտարման և տարաբնակեցման հարցերով մասնագետ Արուս Հարությունյանը։

Աշխատանքային խմբի անդամները հետաքրքրվեցին, թե արդյոք համայնքն ունի՞ պահուստային հողակտորներ, որոնք անհրաժեշտության կամ վիճահարույց հարցերի դեպքում հնարավոր կլինի բաժանել գյուղացիներին։ Արևիկ գյուղի վարչական ղեկավարը միանգամից բացասական պատասխան տվեց` ասելով, թե գյուղի պահուստային հողակտորներն օգտագործման ենթակա չեն։

«Բոլորդ էլ գիտեք, որ 40 հեկտար վարձակալական հողեր ունենք, որի 20 հեկտարը բոլորիդ էլ անվճար, առանց մրցույթի տանք, չեք  մշակի, տեղերը գիտեք։ Տակը մնաց 20-25 հեկտար, որոնք անբարենպաստ վայրերում են գտնվում`սարի վրա»,- ասել է Արևիկի վարչական ղեկավար Վարդգես Մելքոնյանը։

Գյուղացիներին հետաքրքրեց, թե համարժեք փոխհատուցումն ինչպես ու ինչ կարգով է լինում, առաջանահերթ հարցերից էր, թե   հողերի օտարման դիմաց ինչ գին է առաջարկվելու մեկ քառակուսի մետրի համար։ Մասնագետները կոնկրետ թիվ չնշեցին` բացատրելով այսպես՝ հողակտորների գնահատման չափորոշիչները փոփոխական են ու կախված են անշարժ գույքի շուկայից։

«Կատարվելու է անշարժ գույքի, ինչպես նաև դրա վրա առկա բոլոր բարելավումների` թե մշակաբույսերի տեսքով, թե շենք-շինությունների տեսքով, շուկայական արժեքի գնահատում, որից հետո հողամասերի դեպքում դա համեմատվելու է տվյալ տարածաշրջանում կադաստրային արժեքի հետ, այս պարագայում երկու արժեքներից որն ավելի բարձր կլինի, փոխհատուցվելու է այդ արժեքով, գումարած 15 տոկոս», – հողի արժեքի գնագոյացումն այսպես է ներկայացրել «Արցախճան ինստիտուտ»-ի աշխատակից Կառլեն Գևորգյանը:

Իրենց բարձրակարգ հողակտորները չկորցնելու համար արևիկցիներն աշխատանքային խմբին առաջարկեցին տարբերակ:  Տարիներ առաջ Հյուսիս – հարավի հին նախագծով Գյումրին շրջանցող ճանապարհ արդեն կառուցվել էր ու կրկին Արևիկ գյուղի հողակտորների հաշվին: Հետո շինարարությունը դադարեցվել է նախագծային փոփոխությունների անհրաժեշտության պատճառով: Գյուղացիներն առաջարկեցին այդ ճանապարհը վերագործարկել, այդ դեպքում գյուղի բերիի հողերը կորցնելու  վտանգ չի առաջանա։

«Ընդհանուր կոնցեպտը բնակավայրերը շրջանցելն է, որ բնակավայր չմտնի։ Գյումրին էլ շատ կցանկանար, շատ են ուզեցել, բարձրացրել են այդ հարցը, ուզեցել, որ ճանապարհը քաղաքի միջով գնա, բայց ոչ, պատասխանը միանշանակ ոչ է», – պարզաբանել են աշխատանքային խմբի անդամները։

Հյուսիս – հարավի 5-րդ տրանշի հատվածի կառուցման համար արդեն 7 նախագիծ է փոխվել, և հաստատված 7-րդով ճանապարհն  անցնելու է գյուղացիների բերրի հողերով, այլ տարբերակ չի  քննարկվում: Գյուղացիների հետ հանդիպումն էլ ավարտվեց այսպիսի արդյունքով. տնտեսությունների մեծ մասը համաձայնեց առաջարկվող պայմաններին, բնակիչների հողակտորների սեփականության վկայականները լուսանկարվեցին, որից հետո մասնագիտական խումբը կկատարի հողերի չափագրման ու  գնահատման աշխատանքներ: 21 գյուղերում հողերի օտարման գործընթացը մինչ տարեվերջ նախատեսված է ավարտել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

23:06 15.06.2025

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

22:55 15.06.2025

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

Միացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

22:45 15.06.2025

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...

BACK_TO_TOP