14:46 06.05.2019
Այսօր ասուլիս է հրավիրել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային նախկին պետ, «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում շինարարություն իրականացնող ընկերության համասեփականատեր Մանուկ Մանուկյանը:
Բանախոսն ասել է, որ սպասում է հնագետների ուսումնասիրություններին ու պատասխանին, որպեսզի վերսկսեն աշխատանքները տարածքում:
«2010 թվականին Օրգովի համայնքապետից ստացել ենք գրավոր թույլտվություն, որպեսզի տարածքում զբաղվենք առևտրային գործունեությամբ: 2013 թվականին կնքել ենք վարձակալության պայմանագիր՝ 10 տարով: Այնուհետև տարածքը բարեկարգելու և ներկայանալի դարձնելու նպատակով տղաս դիմել է Օրգովի համայնքապետարանին, որպեսզի կառուցապատման հնարավորություն տրվի: Դիմումը քննարկվել է Օրգովի համայնքապետարանում՝ ավագանու նիստում, ստացել դրական եզրակացություն, քանի որ նպատակը զբոսաշրջության զարգացումը և աշխատատեղերի ստեղծումն է եղել:
Այնուհետ Օրգովի համայնքապետն ավագանու որոշումը ներկայացրել է մարզպետարանում գործող միջգերատեսչական հանձնաժողովին, հանձնաժողովը նորից դրական եզրակացություն է տվել, ուղարկվել է կառավարություն՝ շահագրգիռ գերատեսչություններում քննարկման: Բնականաբար, անցել է բոլոր նախարարություններով` և´ մշակույթի նախարարություն, և´ Քաղաքաշինության կոմիտե … Բոլոր նախարարություններն անցնելով՝ փաթեթը հետ է գալիս Օրգովի համայնք: Համայնքն ու նաև մարզպետարանը, ընդունելով, որ մենք բարեխիղճ օգտագործողներ ենք եղել տարածքի, մեզ հնարավորություն են տվել առաջնահերթության իրավունքով ձեռք բերել այդ տարածքը»,- ասել է Մանուկ Մանուկյանը՝ հավելելով, որ առաջնահերթության իրավունքի իրացման պարագայում կադաստրային արժեքը բարձրացել է եռակի` 1240 դրամի փոխարեն սահմանվել է մոտ 4000 դրամ՝ 1 քմ-ի համար:
Մանուկ Մանուկյանը ցույց է տվել այն կտրոնները, որոնցով կատարվել են վճարումները: Նախ` վճարվել է 7 մլն 800 հազար դրամ, ապա` 96 հազար դրամ: Տարածքը ձեռք բերելու համար մոտ 8 մլն դրամ են վճարել՝ Կադաստրի պետական կոմիտեից սեփականության վկայական ստանալով:
«Այդ տարածքը եղել է գյուղատնտեսական նշանակության պետական սեփականության արոտավայր: Գործառնական նպատակային նշանակությունը փոխվել է, դարձել հասարակական կառուցապատման նշանակության, մեզ հնարավորություն է տրվել բարեկարգել տարածքը: Համայնքապետարանից վերցնելով ճարտարապետաշինարարական առաջադրանք՝ մենք փնտրել ենք, գտել համապատասխան լիցենզիայով նախագծող կազմակերպություն, որի մոտ պատվիրել են նախագիծը: Մինչև նախագծի պատվիրումը մոտ 3 անգամ քննարկվել են նախագծի էսքիզները: Ավելին ասեմ, մեզ նույնիսկ թույլ չեն տվել, որ նախագիծը, էսքիզներն անենք: Քանի որ կառույցը հարակից էր ամրոցին, մի քանի անգամ շահագրգիռ քննարկումներ է անցել Քաղաքաշինության կոմիտեում: Երեք էսքիզից է վերջնական տարբերակը ընտրվել, որի վրա նախագիծ է մշակվել»,- հավելել է բանախոսը:
SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե ինչ գործունեության մասին է խոսք.
«Մեկհարկանի կառույց է, ընդ որում, կանաչ տանիքով, որ համահունչ լինի ընդհանուր համայնապատկերին: Կառույցը մեջ ներառում է սանհանգույց, հուշանվերների վաճառքի կետ, թոնրատուն և դահլիճ զբոսաշրջիկների համար, որ հյուրերը գալուց նորմալ պայմաններում կարողանան նստել, օգտվել: Արագածի լանջերին ենք` 2200 մետր բարձրության վրա, որտեղ պայմանները շատ արագ փոփոխվում են՝ քամի, անձրև, կարկուտ, կայծակ, ձյուն և այլն: Խնդիրը եղել է բարեկարգ, նորմալ վիճակով ընդունել զբոսաշրջիկներին Ամբերդ: 25 տարվա մեր փորձից ելնելով՝ վստահեցնում եմ, որ այսպիսի կետի առկայությունն Ամբերդում ուղղակի անհրաժեշտություն է: Մենք այդ տարածքում, կարծես թե լինենք շտապօգնության կարգավիճակում»,- ավելացրել է Մանուկյանը:
Որոշ ժամանակ առաջ SHANTNEWS.am-ին մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն ասել էր, որ տարածքում շինարարական աշխատանքները չեն վերսկսվի այնքան ժամանակ, քանի դեռ հնագետները ուսումնասիրություններ չեն կատարել և եզրակացություն չեն տվել:
21:57 17.06.2025
Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասություններըԻրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...
21:51 17.06.2025
«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլՇվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...
21:45 17.06.2025
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմԻրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...
21:37 17.06.2025
Ի՞նչ է անապատացումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...
21:32 17.06.2025
Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր ԱրևելքումՊենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...