Ջաջուռի սողանքը վտանգ է ներկայացնում երկաթուղային թունելին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+29.09 oC

Ջաջուռի սողանքը վտանգ է ներկայացնում երկաթուղային թունելին

23:36 06.05.2019

Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը Շիրակի մարզի սողանքային հատվածները ուսումնասիրելու ծրագիր է ներկայացնելու կառավարություն: Մարզում մի քանի սողանքային տարածքներ կան, որոնք սպառնալիք են տներին ու տրանսպորտային ենթակառուցվածքներին: Օրինակը Ջաջուռի սողանքային գոտում է:

Հողի սահքը վտանգ է ներկայացնում Գյումրի-Վանաձոր ճանապարհին և երկաթուղային թունելին: Այս վիճակն է արդեն 30 տարի, իսկ միակ  ուսումնասիրությունը, որ կատարվել է Ջաջուռի սողանքային գոտում 6 տարի առաջ է եղել: Վիճակի գնահատական ու կոնկրետ առաջարկներ են գիտնականները տվել, բայց ուսումնասիրություններից այն կողմ գործը չի հասել: Սողանքային գոտու դինամիկան փոփոխվել է, Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի մասնագետները նոր ուսումնասիրությունների անհրաժեշտության մասին են բարձրաձայնում:

Շիրակի մարզի սողանքային տարածքներից Ջաջուռը համարվում է ամենավտանգավորը: Մարզի սողանքային տարածքներն ուսումնասիրելու համար գիտնականները նոր ծրագիր են ներկայացնելու: Սողանքային տարածքների ցանկ են ներկայացրել, առաջինն այդ ցանկում Ջաջուռն է:

 

«Նախնական ծրագիր է, որի մանրամասներն առայժմ չկան: Խնդիր է դրված ուսումնասիրել մարզի բոլոր սողանքային տարածքները: Առաջինն այդ ցանկում Ջաջուռն է, որը մեծ վտանգ է ներկայացնում թունելին, կարող է խցանել մուտքը: Այդ ցանկում կլինեն նաև Առափիի և Վահրամաբերդի կիրճի սողանքները: Մենք ժամանակին առաջարկել էինք Ջաջուռում անցկացնել օղակաձև դրենաժային համակարգ, հիմա այնպիսի ծրագիր ենք ներկայանցնելու, որ ֆինանսավորումն իրատեսական լինի»,- SHANTNEWS.am-ին ասել է ԳԱԱ երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի գիտաշխատող Ռոլան Գասպարյանը:

 

Ջաջուռն ամենավտանգավորն է, բայց ոչ միակ սողանքային տարածքը Շիրակի մարզում: Նույն ցանկում են Առափիի, Ողջիի և Վահրամաբերդի կիրճի սողանքները: Վերջինը նախորդ երկու տարիներին կտրուկ ակտիվացել է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 23-ին

10:59 23.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 23-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...

Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը սպասվում է այսօր Ստամբուլում

10:44 23.07.2025

Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը սպասվում է այսօր Ստամբուլում

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կսկսվի Ստամբուլում հուլիսի 23-ին, հաղորդում է թուրքական պետական TRT Haber հրատարակությունը։ «Մենք սպասում ենք, որ բանակցությունների հիմնական օրը կլինի չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը», – գործակալությանը հայտնել է Ստամբուլի աղբյուրը։ Այս տեղեկատվությունը հաստատել է Մոսկվայի աղբյուրը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 21-ին հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների […] ...

Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել

10:30 23.07.2025

Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել

Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մասնավորապես, հրդեհը տարածվում է Մարտակերտի և Ակնայի մոտակայքում գտնվող անտառային տարածքներում և արոտավայրերում։ Նախնական տվյալներով՝ կրակը հասցրել է տարածվել մեծ տարածքի վրա։ Այնտեղ հրշեջ ջոկատներ են ուղարկվել։ ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 23-ի 08։00 դրությամբ

10:15 23.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 23-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 23-ի 08։00 դրությամբ կազմել է 19.7°C: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

ԱՄՆ-ից Գերմանիա ռազմական բեռների մատակարարման ժամկետները հայտնի են

10:00 23.07.2025

ԱՄՆ-ից Գերմանիա ռազմական բեռների մատակարարման ժամկետները հայտնի են

Ամերիկյան ռազմական բեռներ տեղափոխող առնվազն 15 նավ հուլիսից նոյեմբեր ամիսներին ԱՄՆ-ից կուղևորվի Գերմանիայի Բրեմերհավեն նավահանգիստ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինային օգնություն տրամադրելու նոր ծրագրի մասին հայտարարության ֆոնին, պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հիմնվելով նավագնացության ընկերությունների բաց տվյալների վրա։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թրամփը, ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել մատակարարման նոր սխեմայի շուրջ. դաշնակիցները զենք […] ...

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է նավթահանքերի վրա հարձակումները

09:50 23.07.2025

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է նավթահանքերի վրա հարձակումները

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սոցիալական ցանցերում հայտնել է, որ խոսել է Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ և նրա հետ քննարկել Իրաքյան Քրդստանի նավթահանքերի վրա հարձակումները։ Հուլիսի սկզբին Իրաքյան Քրդստանի նավթահանքերը ամեն օր հարվածների էին ենթարկվում պայթուցիկներով լի անօդաչու թռչող սարքերի կողմից, ինչի պատճառով մի քանի հանքավայրեր ստիպված էին դադարեցնել արտադրությունը։ «Իրաքի վարչապետ Սուդանիի հետ քննարկեցինք […] ...

BACK_TO_TOP