Հայթաղ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+12.64 oC

Հայթաղ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

09:52 07.05.2019

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի ղեկավարը, 2002 թվականից մինչև 2018թ. օգոստոսի 13-ը զբաղեցնելով Հայթաղ համայնքի ղեկավարի պաշտոնը, ունենալով ՀՀ-ում ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության ծրագրեր միջոցով  ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման լիազորություն, պետական աջակցության ծրագրի շրջանակներում կատարել է յուրացումներ՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի՝ ընդհանուր 2.879.700 ՀՀ դրամ վնաս:

Նշված ծրագրերի շրջանակներում կատարել է պաշտոնեական կեղծիքներ՝ կազմել, վավերացրել և շրջանառության մեջ է դրել կեղծ պաշտոնեական փաստաթղթեր։

Մասնավորապես` համայնքի ղեկավարը` ծնված 1959թ., իր պաշտոնեական դիրքն օգտագործելով  ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ից Արմավիրի մարզպետարանի միջոցով ստացել է Հայթաղ համայնքին տրամադրված առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացու: Համայնքի հողօգտագործողների համար նախատեսված սերմացուն հափշտակելու դիտավորությամբ՝ համայնքի ղեկավարը կազմել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող, Արմավիրի մարզի Հայթաղ համայնքում սերմացու ստացած անձանց կեղծ ցուցակ, այն ներկայացրել Արմավիրի մարզպետարան և յուրացրել  չցուցակագրված և սերմացու չգնած անձանց անվամբ ձևակերպված սերմացուն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հայթաղ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Վիլյառեալը» մոտ է  ՉԼ ուղեգիր նվաճելուն

20:58 15.05.2025

«Վիլյառեալը» մոտ է ՉԼ ուղեգիր նվաճելուն

Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում «Վիլյառեալը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Լեգանեսին»։ «Վիլյառեալը» միավորների քանակը հասցրել է 64-ի և 5-րդ տեղում է։ Մարսելինո Գարսիա Տորալի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի գոտում է, 6-րդ տեղը զբաղեցնող «Բետիսից» այժմ առաջ է 6 միավորով ու մոտ է ակումբային գլխավոր եվրագավաթի ուղեգիր նվաճելուն։ ...

Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում

20:37 15.05.2025

Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում

2025-ից մեկնարկել է եկամուտների տարեկան հայտարարագիր լրացնելու երկրորդ փուլը: Հիմա արդեն ծրագրին միացել են նաև վարձու աշխատող քաղաքացիները, որոնք կարող են սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ: Այս մասին հայտնել է ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ֆորմուլա 1-ը նշել է 75 ամյակը

20:25 15.05.2025

Ֆորմուլա 1-ը նշել է 75 ամյակը

Ֆորմուլա 1-ը նշել է 75 ամյակը և այդ կապակցությամբ հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված են բոլոր տարիների չեմպիոնները: «Հերոսներ, լեգենդներ, կուռքեր: Հաշվարկը սկսված է 1950 թվականից»,- գրված է հայտարարությունում: Լեգենդար ավտոարշավորդների լուսանկարում են Ֆրանսիան ներկայացնող հայ ավտոարշավորդ Ալեն Պրոստը, Միխայել Շումախերը, Խուան Մանուել Ֆանյոն, Լյուիս Հեմիլթոնը, Մաքս Ֆերստապենը, Նիկի Լաուդան, Աիրտոն Սենան: 1950 թվականի մայիսին […] ...

Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

20:13 15.05.2025

Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

Մայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Ռեվազ Սոխաձեն։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր։ ...

SHANTNEWS

20:00 15.05.2025

SHANTNEWS

Ո՞ւմ կհանձներ ոսկե գնդակը լեգենդար Ֆաբիո Կապելոն

19:54 15.05.2025

Ո՞ւմ կհանձներ ոսկե գնդակը լեգենդար Ֆաբիո Կապելոն

Լեգենդար մարզիչ Ֆաբիո Կապելոն հայտարարել է, որ «Ոսկե գնդակն» այս տարի կհանձներ «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալին: «Յամալը ֆանտաստիկ որակներ ունի և դեռ կարող է կատարելագործել իր խաղը, բայց չեմ շտապի նրան ֆենոմենալ կամ հանճարեղ անվանել: Այդ որակումները կարելի է տալ միայն Մեսսիին ու Մարադոնային: Ռոնալդուն էլ հրաշալի ֆուտբոլիստ է, նա բոլորից շատ է գոլ […] ...

BACK_TO_TOP