Արթուր Ալեքսանյանի անվան երկու մարզադպրոց կլինի. Գաբրիել Ղազարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+23.09 oC

Արթուր Ալեքսանյանի անվան երկու մարզադպրոց կլինի. Գաբրիել Ղազարյան

13:22 07.05.2019

«Մեր հանդիպումները Քաղաքաշինության կոմիտեի հետ անց են կացվել, հանգել ենք այն եզրակացության, որ կառուցվելու է նոր մարզադպրոց, իսկ հետագայում եղած մարզադպրոցը նորոգվելու է: Քանի որ պարապողներն այնտեղ շատ են, նոր մարզադպրոցում մարզվելու են ավագ տարիքային խմբի մարզիկները, իսկ  հին մարզադպրոցում կմարզվեն կրտսեր տարիքի երեխաները:

Այժմ գործող մարզադպրոցը պետք է նորոգվի համայնքային բյուջեից, և այնտեղ նախահաշվարկներն արդեն արված են: Մյուս տարվանից կսկսվեն նորոգման աշխատանքները, գումարները նոր մարզադպրոցի համար կհատկացվեն Քաղաքաշինության կոմիտեի կողմից: Քաղաքապետարանն ավագանու որոշմամբ կհատկացնի նաև տարածք: Նոր մարզադպրոցի շինարարության համար անհրաժեշտ կլինի մոտ 480 մլն դոլար: Փաստորեն կունենանք Արթուր Ալեքսանյանի անվան երկու մարզադպրոց»,- ասել է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը:

Հիշեցնենք` կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարական  էր տվել նախարարի պաշտոնակատարին Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի շինարարության կամ գործողի նորոգման հարցը լուծելու  վերաբերյալ:

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր

19:24 02.07.2025

Հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 2-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ ընդունվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: ««Տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանվել լիազորող նորմեր. այն հնարավորություն կընձեռի Կառավարությանն ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագրեր մշակել: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում, ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի […] ...

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

19:16 02.07.2025

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրա դեմ բողոք է ներկայացվել՝ կապված ռուսական կողմի «ոչ բարեկամական քայլերի հետ»։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Հուլիսի 2-ին Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Փոխնախարար Արազ Ազիմովի հետ […] ...

ՀՀ ԱԳՆ-ն հաջողություններ է մաղթել Եվրոպական խորհրդում նախագահությունը ստանձնող Դանիային

19:00 02.07.2025

ՀՀ ԱԳՆ-ն հաջողություններ է մաղթել Եվրոպական խորհրդում նախագահությունը ստանձնող Դանիային

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Լեհաստանին շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդում նախագահության ժամկետի ընթացքում կատարած աշխատանքի համար՝ միաժամանակ, հաջողություն մաղթելով ԵԽ նախագահությունը ստանձնող Դանիային։ «Մինչ մենք Եվրոպական խորհրդում Լեհաստանի նախագահության ընթացքում նշեցինք Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կարևոր զարգացումները, այժմ բոլորի հայացքները ուղղված են Դանիային՝ մաղթելով վերջինիս հաջող և ազդեցիկ նախագահության ժամկետ ԵՄ խորհրդում»,-այս մասին X-ի իր միկրոբլոգում […] ...

Կոտայքի մարզում «Nissan Murano»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել ձորի եզրին

18:54 02.07.2025

Կոտայքի մարզում «Nissan Murano»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել ձորի եզրին

Այսօր՝ հուիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:55-ի սահմաններում «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել խորը ձորի եզրին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է […] ...

Խուզարկությամբ հայտնաբերվել են գողացված հայելիներ և ոչ միայն. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

18:47 02.07.2025

Խուզարկությամբ հայտնաբերվել են գողացված հայելիներ և ոչ միայն. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

Ոստիկանությունը հայտնել էր Նուբարաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Ջիփ Կոմպաս» մակնիշի մեքենայի կողային հայելիների գողության մասին: Դեպքը կատարվել էր հունիսի 9-ին, և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացած օպերատիվ տվյալների իրացման արդյունքում՝ բացահայտվել: Գողության կասկածանքով Նուբարաշենի բաժին էին ներկայացվել 17-ամյա և 21-ամյա երկու երիտասարդներ: Պարզվել էր նաև գողոնի տեղը։ Ըստ տվյալների` 21-ամյա երիտասարդը նույնանման […] ...

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը կրկնակի նվազ հաշվով պարտվել է Ռուսաստանի ընտրանուն

18:41 02.07.2025

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը կրկնակի նվազ հաշվով պարտվել է Ռուսաստանի ընտրանուն

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականն ընկերական խաղում 45 միավորի տարբերությամբ պարտվել է Ռուսաստանի հասակակիցների թիմին` 45-90։ Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Դանիել Կիրակոսյանն էր, որը վաստակել է 13 միավոր։ Հայաստանի թիմը հուլիսի 11-ին Երևանում մեկնարկող մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության նախապատրաստման շրջանակներում ևս երկու ընկերական հանդիպում կանցկացնի՝ հուլիսի 6-ին Շվեյցարիայի, իսկ հուլիսի 9-ին` Վրաստանի Մ20 հավաքականների […] ...

BACK_TO_TOP