Վրաստանի Ռադիոյի հայկական ոսկե ֆոնդը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+21.09 oC

Վրաստանի Ռադիոյի հայկական ոսկե ֆոնդը

15:18 07.05.2019

Այսօր նշվում է Ռադիոյի օրը։ Վրաստանի Հանրային Ռադիոյի ոսկե ֆոնդում նաև հայկական արժեքավոր ու եզակի ձայնագրություններ են պահպանվում, որոնք այս օրերին թվայնացվում են։ Այս մասին տեղեկանում են Հայաստանի ռադիոյի կայքէջից:

Վրացական ֆոնդն ընդհանուր առմամբ ավելի քան երեք միլիոն ձայնագրություն ունի, քիչ չէ նաև հայկականը, որ հավաքվել է ծրագրի հիմնադրման օրվանից։

Վրաստանում առաջին ռադիոհաղորդումը հեռարձակվել է 1925 թվականին։ 1956-ին արդեն տարբեր լեզուներով ծրագրի թվում բացվել է նաև հայկական հաղորդումների բաժինը, որը ստեղծման օրվանից ձայնադարան է ուղարկել այսօր արդեն պատմություն դարձած բազմաթիվ ձայնագրություններ։

Մոտ 50 տարվա գործունեության ընթացքում հայկական բաժնի աշխատակիցները մի քանի կիլոգրամի հասնող ձայնագրիչները օգտագործում էին ոչ միայն մայրաքաղաք Թբիլիսիում, այլ հասցնում հեռավոր քաղաքներ ու գյուղեր, որտեղ մարդիկ արդեն անհամբերությամբ էին սպասում ամենօրյա ռադիոհաղորդումներին։

Հայկական բաժնի վերջին ղեկավարը՝ Սուսաննա  Խաչատրյանը, «Ռադիոլուր»-ին ասում է, որ արվել են այնպիսի ձայնագրություններ, որոնք եզակի են, չկան նաև Հայաստանում․

Այսօր Հանրային հեռարձակողի հայկական բաժինը պարբերաբար արխիվից հանում և ներկայացում է ձայնագրություններից հատվածներ։

Անցած տարիների ընթացքում հայկական բաժինը ձայնագրել է Թբիլիսիի հայկական թատրոնի բազմաթիվ բեմադրություններ («Արա Գեղեցիկ», «Պեպո», «Պատվի համար», «Նամուս» և այլն), Թիֆլիս ժամանած հայ մտավորականներին՝ Հովհաննես Շիրազին, Սիլվա Կապուտիկյանին, Վիկտոր Համբարձումյանի ելույթը վրաց ակադիմոկոսների առջև, Գարեգին առաջին կաթողիկոսին, Վարդատոնում Զուրաբ Ժվանիայի ելույթը, Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի հայերենով խոսքը և այլն։ Սակայն բազմաթիվ ձայնագրություններ, որ արված էին ժապավենների վրա, չեն պահպանվել։ Գոհար Մազմանյանը, ով աշխատում է Վրաստանի Հանրային հեռարձակողի հայկական բաժնում, օգնել է նաև հայկական արխիվի թվայնացման գործին․

Ազգային փոքրամասնություններով ռադիոհաղորդումների ձայնագրություններն ամբողջովին կթվայնացվեն առաջիկա հինգ տարվա ընթացքում։

Համաշխարհային գիտության ու տեխնիկայի պատմության մեջ մայիսի յոթն է ամրագրվել որպես ռադիոյի ծննդյան օր: 1895 թվականի հենց այդ օրը Ալեքսանդր Պոպովը ներկայացրեց իր ստեղծած աշխարհում առաջին ռադիոընդունիչը՝ իրականացնելով ռադիոկապի առաջին փորձարկումը։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին

12:08 17.06.2025

Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին

Իրանի բանակը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին Թել Ավիվում և Հայֆայում, հայտարարել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումարս Հեյդարին։ «Անցած օրվա ընթացքում տարբեր տեսակի ճշգրիտ և ավերիչ անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են Իսրայելի ռազմավարական դիրքերը Թել Ավիվում և Հայֆայում», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական ​​հեռարձակող IRIB-ը։ ...

SHANTNEWS

12:00 17.06.2025

SHANTNEWS

Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասին

11:54 17.06.2025

Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասին

Ռումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, անդրադարձել է միլանյան թիմի 36-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է Inter Xtra-ն: «Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է։ Տարիքը պարզապես թիվ է, մոտիվացիան կարևոր է։ Հենրիխը ամեն ինչ անում է իր խաղով և վերաբերմունքով։ Նա միշտ ունի էներգիա և մոտիվացիա»,- […] ...

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք

11:47 17.06.2025

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1.5 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող` պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում […] ...

Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունը

11:42 17.06.2025

Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հայֆիլմ» կինոստուդիա, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել աշխատակիցների հետ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի ուղեկցությամբ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կինոժառանգության արխիվին: Նախարարի դիտարկմամբ՝ կինոժառանգության պահպանման գործընթացն անհրաժեշտ է իրականացնել պետության […] ...

Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:33 17.06.2025

Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP