12:23 09.05.2019
Հովհաննես Բաղրամյանը Հայրենական մեծ պատերազմի մարշալներից էր. մարդ, ով կարողացավ հաղթանակ տանել ֆաշիստական Գերմանիայի դեմ և իր անունը դաջել հայոց և համաշխարհային պատմության մեջ:
Հովհաննես Բաղրամյանին ճանաչում են բոլորը, նրա անունն է կրում Երևանի մետրոպոլիտենի կայարաններից մեկը, Երևանի գլխավոր պողոտաներից մեկը: Ներկայացնենք 5 հետաքրքիր փաստ մարշալի կյանքից.
1. Մարշալ Բաղրամյանի անձնական իրերը պահվում են «Մայր Հայաստան» պատմության թանգարանում: Լինելով այստեղ` կարելի է զգալ Բաղրամյանի ներկայությունը:
2. Բաղրամյանն ամբողջ կյանքը նվիրել է մի կնոջ, նա 20 տարեկանում սիրահարվել է Թամարա Համայակովային. պարզվել է, որ աղջիկն արդեն նշանադրված է եղել ուրիշի հետ: Պատմությունն ավելի հետաքրքիր է, քան թվում է: Թամարայի ամուսինը պատերազմի ժամանակ մահացել է: Բաղրամյանը, լուրն իմանալուն պես, գնացել է Թամարայի մոտ: Վերջինս այդ ժամանակ գտնվել է հղիության 9-րդ ամսում: Նրանք ամուսնացել են, իսկ Բաղրամյանն ամբողջ կյանքում դաստիարակել է ոչ իր որդուն՝ Մովսեսին, թեև զորավարը երեխային ընդունել է որպես հարազատ որդու:
3. Մարշալ Բաղրամյանը սիրել է ֆուտբոլ, երկրպագել է «Արարատ» թիմին: Ֆուտբոլից բաց, մեծ զորավարը սիրել է ձիավազք, երբ ազատ ժամանակ է ունեցել, թոռան հետ զբաղվել է ձիավարությամբ:
4. Ինչպես յուրաքանչյուր հայ տղամարդ, Հովհաննես Բաղրամյանը սիրել է ոչ միայն ուտել հայկական ավանդական խորոված, այլև անձամբ պատրաստել և հյուրասիրել ընկերներին:
5. Հետաքրքիր դրվագ Բաղրամյանի և Ստալինի զրույցից.
Հովհաննես Բաղրամյանն իր թոռանը պատմել է պատմություն իր և Ստալինի զրույցից: Կրեմլում հաղթանակին նվիրված զորահանդեսի ժամանակ Ստալինը շամպայնի գավաթով մոտեցել է զորավարներին և կենաց ասել.
«Բոլորը մարշալ են, իսկ Բաղրամյանը և Երեմենկոն` բանակի գեներալներ»:
Բաղրամյանը պատասխանել է.« Մեր գործը պատերազմելն էր, իսկ Ձերը` գնահատելը, ընկե´ր Ստալին»:
Բաղրամյանը հետո զղջացել է, որ այդպես է պատասխանել Ստալինին, սակայն ուրախ է, որ ամեն բան լավ է ավարտվել:
Մարշալ Բաղրամյանը գտնվում է այն մետրոկայարանում, որը հետագայում պետք է կոչվեր իր անունով:
16:42 03.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին16:42 03.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...
16:21 03.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ըԵրևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...
16:00 03.08.2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել ԳազանԻսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...