23:06 11.05.2019
Ստեփանավանի անտառտնտեսությունում միայն հունվար-փետրվար ամիսների ընթացքում միևնույն անձանց կողմից շուրջ 100 ծառ է հատվել: Այս մասին տեղեկանում ենք բնապահպանների ու ՀՀ ոստիկանության՝ մայիսի 10-ին բացահայտած դեպքերի լուսաբանման արդյունքում: Թե որքան կոճղ է ավելացել անտառներում այս ընթացքում՝ դժվար է հստակ սահմանել, սակայն, մոտավոր պատկերացում կարելի է կազմել՝ վերջին մեկ ամսվա ընթացքում բնապահպանների ու իրավապահների կողմից հայտնաբերված ու հրապարակված դեպքերի քանակը հաշվի առնելով:
Այսպես, միայն ապրիլի 30-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում ապօրինի ծառահատման 12 դեպք է բացահայտվել: Ընդ որում, բնապահպաններն ահազանգում են, որ այս ծառահատումներն իրականացվում են երկարատև ժամանակահատվածում՝ պարբերաբար: Վերջին դեպքերից մեկն արձանագրվել էր մայիսի 3-ին Ստեփանավանի անտառտնտեսությունում: Օրինախախտ քաղաքացին հայտնել էր, որ հայտնաբերված՝ տարբեր տրամաչափի շուրջ 4 տասնյակ ծառերը հատել էր հունվարից մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ տան ջեռուցումն ապահովելու համար:
Դիլիջանի անտառապատ տարածքներում հատուկ խմբերով ամենօրյա հսկողություն իրականացնող՝ «Բնապահպանների տուն» նախաձեռնության ղեկավար Գոռ Հովհաննիսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, որ սովորական քաղաքացիներից ու փայտահատներից բացի, անտառների ապօրինի հատումներին անմիջական մասնակցություն են ունենում հատկապես տվյալ տարածքի անտառապահները: Բնապահպանի խոսքերով՝ աջակցելուց բացի՝ իրենք էլ անձամբ իրականացնում են հատումների գերակշիռ մասը:
«Դիլիջանի տարածքում հատումները նախկինի համեմատ կարելի է ասել՝ անգամ պակասել են, քանի որ այստեղ մենք հետևում ու արագ արձագանքում ենք յուրաքանչյուր դեպքի: Բայց մի ուրիշ հարց կա, առանձին վերահսկման կարիք ունեն անտառների վերահսկողները՝ անտառապահներն են կտրում ծառերը»,- ասել է Գոռ Հովհաննիսյանը:
Նման դեպք տեղի է ունեցել այս տարվա մարտի սկզբին: Դիլիջանի Հաղարծին բնակավայրի տներից մեկի բակում 4.5 խմ մանր կտրած փայտանյութ էր հայտնաբերվել: Գյուղի 23-ամյա բնակիչը հայտնել էր, որ փայտն իրեն է պատկանել:
Ավելի ուշ պարզվել էր, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Հաղարծինի հատվածից երիտասարդը հատել էր 4 բոխու, 2 հացենու և 1 թխկու թաց ու կանգուն ծառ:
Իսկ փայտանյութն ի պահ է տվել «Հաղարծինի անտառային տեղամաս»-ի անտառապահին:
Մեծաթիվ ծառահատումներ են բացահայտվել նաև այս ամսվա մի քանի օրերին՝ Ստեփանավանի, Տավուշի Նավուր-Չինչին ճանապարհահատվածի հարակից տարածքում, իսկ Ստեփանավանի անտառպետությունում մի քանի ամսվա ընթացքում շուրջ 220 հատված ծառ է հայտնաբերվել:
Ինչպես SHANTNEWS.am-ին հայտնել է բնապահպան Գոռ Հովհաննիսյանը՝ հազվադեպ չէ նաև, երբ հանրապետության մի շարք անտառային տնտեսություններում տարածքների վերահսկողությունը կրկին ստանձնում են այն մարդիկ, որոնք անտառապահի պարտականությունները ստանձնած ժամանակ նախկինում դատապարտվել են ապօրինի ծառահատման համար:
SHANTNEWS.am-ը հարցում է ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարություն՝ պարզաբանում ստանալու բնապահպանների կողմից բարձրացված խնդրի վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ նախարարությունից ստացել է պատասխան.
«Մասնաճյուղի ղեկավարը տվյալ տարածքի բնակչության դիմումների համաձայն՝ աշխատանքի ընդունելու միջնորդությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենին է ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր: Երբ տնօրինությանը հայտնի է դառնում որ տվյալ թեկնածուն դատավճռով զրկված է աշխատանքներ իրականացնելու իրավունքից (մասնավորապես՝ անտառային ոլորտում)՝ նա տվյալ պարագայում չի ընդունվում աշխատանքի, իսկ երբ արդեն ընդունված է եղել՝ ազատվում է աշխատանքից»,- ասված է բնապահպանական գերատեսչության պատասխանում:
Անտառահատումները մեր երկրում տևական բնույթ են կրում: Վերջին տարիներին ծառահատումների դեպքերը խնդրահարույց են դառնում ոչ միայն ծառերի քանակի, այլև որոշ տեսակների պահպանման հարցում:
ՀՀ բնապահպանության նախարարությանն ուղղված հարցմանը, թե որ ծառատեսակներն են ծառահատումների պատճառով առավել վտանգված՝ SHANTNEWS.am-ը լակոնիկ պատասխան է ստացել:
«Մի շարք ծառատեսակներ համարվում են վտանգված և գրանցված են ՀՀ բույսերի Կարմիր Գրքում՝ պայմանավորված աճման սահմանափակ տարածքների, դժվար սերմնային վերականգնման և կլիմայական գլոբալ փոփոխությունների հետ: Նման տեսակներից են՝ Գիհի կազակականը, Կենի հատապտղայինը, Սոսի արևելյանը, Արջատխլենին և այլն»,- ասված է նախարարության պատասխանում:
Բնապահպանների՝ մեզ հայտնած տեղեկություններով՝ նշվածներից բացի՝ Հայաստանում վտանգված է համարվում հաճարենին, բոխին, կաղնին ու սոճին: Ընդ որում, բնապահպան Գոռ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հատուկ ուշադրություն է հրավիրում այն հարցի վրա, որ համեմատաբար խոշոր տրամաչափ ունեցող ծառերը հիմնականում բիզնես նպատակով են հատվում, սա նշանակում է, որ փայտահատները, անտառ այցելելով, չեն բավարարվում մի քանի փոքր ծառերով:
«Պահանջարկ ունեցող ծառերը հիմնականում կահույքի համար են հատում: Հասկանալի է, չէ՞, որ ինչքան մեծ լինի՝ այնքան ավելի լավ ապրանք կարելի է ստանալ: Իսկ նման մի ծառ աճեցնելու համար տասնյակ տարիներ են հարկավոր»,- ասել է բնապահպանը:
Ծառերի աճեցման ու անտառների վերականգնման թեման շարունակելով ասենք, որ SHANTNEWS.am-ը ՀՀ ԲՆ-ից հետաքրքրվել է հանրապետությունում անտառվերականգնման ծրագրերից ու դրա ընթացքում նախատեսվող տարածքների վերականգնման ծավալների մասին: Գերատեսչությունից մեզ տեղեկացրել են, որ հանրապետության տարածքում անտառածածկ տարածքների ծավալների փոփոխության վերաբերյալ տեղեկության չեն տիրապետում, իսկ «անտառշինական նախագծերն այս պահին չեն գործում, ուժը կորցրած են ճանաչվել գյուղատնտեսության նախարարի 2017 թվականի նոյեմբերի 16-ի N 253 Ա հրամանով»:
Միևնույն ժամանակ, նշվել է, որ 2019 թվականի ընթացքում, հանրապետության տարբեր անտառտնտեսություններում նախատեսվում է ընդհանուր հաշվով մինչև 150 հա անտառապատման աշխատանքներ իրականացնել:
Վերջում նշենք, որ Հայաստանում պաշտոնական տվյալներով, անտառապատ տարածքները կազմում են երկրի տարածքի 11 տոկոսը: Բնապահպանները, սակայն, խոսում են 6-8% անտառապատ տարածքի առկայության մասին: Հարևան Վրաստանում, օրինակ, անտառապատ է համարվում երկրի 15 % տարածքը, Իրանում այդ ցուցանիշը 13 % է կազմում:
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...