19:11 15.05.2019
Ամերիկյան կինոակադեմիայի կողմից սահմանված «Օսկարի» առաջին մրցանակաբաշխությունը մեկնարկել է հեռավոր 1929թ. մայիսի 16-ի, Լոս Անջելեսի Հոլիվուդյան Ռուզվելտ հյուրանոցում: Իսկ նման մրցանակ ստեղծելու գաղափարը MGM ստուդիայի տնօրեն Լյուիս Բարտ Մայերինն էր … Մրցանակաբաշխության առաջին հանդիսավոր արարողությունը տևեց ընդամենը 15 րոպե՝ 250 հանդիսատեսի ներկայությամբ: Իսկ տոմսն արժեր ընդամենը 5 դոլար՝ ներկայիս 70 դոլարի փոխարեն: Սակայն այդ ժամանակ ո՛չ մրցանակաբաշխությունը և ո՛չ էլ մրցանակները դեռևս չէին կրում «Օսկար» անվանումը:
Իսկ առաջին անգամ «Օսկար» անվանումը կիրառվել է 6-րդ մրցանակաբաշխության ժամանակ …
«Օսկար» արձանիկը
33,5 սմ բարձրություն, 3,85 կգ կշռող ոսկե համաձուլվածք՝ սև մարմարե պատվանդանի վրա: Այսպիսին է «Օսկարի» արձանիկը: «Օսկարի» հռչակավոր քանդակի հեղինակը MGM ստուդիայի նկարիչ Սեդրիկ Գիբբոնսն է, որն արձանիկի էսքիզն արել էր ձանձրալի ժողովներից մեկի ժամանակ: Ի դեպ, արձանիկի համար մոդել է ծառայել մեքսիկացի կինոռեժիսոր, դերասան Էմիլիո Ֆերնանդեսը:
Առաջին եթերը
Լոս Անջելեսում կայացող ամենամյա «Օսկար´ կինոմրցանակաբաշխությունն առաջին անգամ եթեր է հեռարձակվել 1953-ին «Էն Բի Սի» հեռուստաընկերությամբ: Այսօր արդեն այն լուսաբանվում է միջազգային առաջատար լրատվամիջոցներով՝ աշխարհի ամենատարբեր երկրներում…
«Օսկար» կուլիսներում
Կարմիր գորգը, որի ընդհանուր կշիռը 5 տոննա է, կինոթատրոն է բերվում 4 օր առաջ՝ 2 բեռնատար մեքենայով: Այն փռելու համար պահանջվում է 2 օր… Իսկ Կարմիր գորգի երկայնքով տեղադրվող Օսկարի քանդակները պատրաստվում են ապակուց, երեսպատվում ալյումինով, ներկվում են դեղին ներկով …
Մանրակրկիտ զննության ենթարկվելուց և հրավիրատոմսերի ստուգումից հետո կինոաշխարհի աստղաբույլը ներս է մտնում: Դահլիճում նստատեղերի վրա նախապես փակցվում են հայտնիների նկարներն ու անունները, որպեսզի խառնաշփոթ չառաջանա:
Ի դեպ, «Օսկար» է շնորհվում 24 անվանակարգերում:
Ի դեպ, մինչև «Օսկարի» հանձնումը, հաղթողների անունները հայտնի են միայն «Price Waterhouse Coopers»-ի երկու փորձագետի: Վերջիններս իրենց 4 օգնականների հետ հաշվում են Ամերիկյան կինոակադեմիայի անդամների ուղարկած ավելի քան 6000 քվեաթերթիկները: Շնորհակալական խոսքի համար դափնեկիրներին տրվում է 45 վայրկյան:
Օսկարային ամենաներ
Անգերազանցելին
Ուոլթ Դիսնեյ: Լեգենդար մուլտիպլիկատոր, որն «Օսկարի» պատմության մեջ եղել ու շարունակում է մնալ չգերազանցված ռեկորդակիր: Նա արժանացել է 26 «Օսկարի», առաջադրվել է 63 անգամ: 4-ը, ի դեպ, նա ստացել է մեկ տարվա ընթացքում՝ 1954-ին:
Օսկարային հեղեղ
Մեկ ֆիլմ և տասնմեկ «Օսկար»:
«Բեն Հուր» (1959),
«Տիտանիկ» (1997)
«Մատանիների տիրակալը. թագավորի վերադարձը» (2003):
Հենց այս ֆիլմերն են, որ հազարավոր ֆիլմերից առանձնանում են իրենց «Օսկարների» քանակով՝ յուրաքանչյուրը 11 «Օսկար»: Ի դեպ, «Մատանիների տիրակալը. թագավորի վերադարձը» ֆիլմը Կինոակադեմիայի պատմության մեջ միակ ֆիլմն է, որն արժանացել է առաջադրված բոլոր «Օսկարներին»:
Բոլորը մեկում
«Գլխավոր հինգ մրցանակների» արժանացած ժապավենները
«Դա պատահեց մի գիշեր» (1934),
«Թռիչք կկվի բնի վրայով»՛ (1975),
«Գառների լռությունը» (1991):
Այս 3 ֆիլմը մրցանակաբաշխության պատմության մեջ ստացել են «Օսկարի» ամբողջական հավաքածուն՝ լավագույն ֆիլմ, լավագույն դերասան, լավագույն դերասանուհի, լավագույն ռեժիսոր և լավագույն սցենար:
Հայերը և Օսկարը
Հեղինակավոր այս մրցանակաբաշխությանը հայկական ազգանունն առաջին անգամ հնչել է 1943 թվականին: Վիլյամ Սարոյան, «Մարդկային կատակերգություն» լավագույն սցենար:
Հաջորդ օսկարակիր հայը Շերիլին Սարգսյանն է: 1988թ. նա «Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակի է արժանացել «Լուսնի իշխանությունում» ֆիլմի համար:
Սցենարիստ Սթիվեն Զայիլյան: Նա ևս Ստացավ «Օսկար» 1994-ին Սթիվեն Սփիլբերգի «Շինդլերի ցուցակը» ֆիլմի սցենարի համար:
Բայց հայերի օսկարային պատմությունն այսքանով չի վերջանում: Ամերիկայում պիցցայի առաքիչ Էդգար Մարտիրոսյանն ինչ իմանար, որ օրերից մի օր պիցցա է առաքելու ոչ ավելի, ոչ պակաս օսկարակիր աստղերին, այն էլ հենց դահլիճում:
15 րոպեանոց փառք և արդեն սեփական ռեստորան ու բազում պատվերներ: Ահա և «ամերիկյան երազանք»՝ հայկական ազգանունով:
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...