17:21 16.05.2019
Արդեն մեկնարկում են գյուղատնտեսական աշխատանքները, շուտով կտրուկ կաճի նաև բնության գրկում հանգստացողների թիվը, և բարձրանում է մարդկանց՝ անտառային բնակիչների հետ հանդիպելու վտանգը, այդ թվում՝ օձերի:
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունում օձերի առավել հաճախ հանդիպող տեսակներից են իժը, վահանագլուխը և պղնձօձը:
Որպես կանոն, օձի հետ հանդիպումը տեղի է ունենում անսպասելի, սակայն օձը երբեք չի հարձակվում. օձերը խայթում են միայն պաշտպանվելու նպատակով:
Թունավոր օձի խայթոցը տհաճ երևույթ է, երբեմն վտանգավոր մարդու առողջության և կյանքի համար: Մասնավորապես, իժի թույնն անմիջապես խախտում է արյունատար անոթների թափանցելիությունը: Որպես արդյունք, խայթոցի շրջանն այտուցվում է և ստանում կապույտ երանգ: Հանդիպում են դեպքեր, երբ այտուցն առաջանում է ենթամաշկային հյուսվածքներում, լեզվի վրա, ի հայտ է գալիս ուժեղ սրտխառնոց, բերանի չորություն, գլխապտույտ: Որոշ դեպքերում արտահայտվում է նաև մարմնի ջերմաստիճանի, ուշագնացության աստիճանի հասնող ճնշման անկմամբ:
Հատկապես վտանգավոր է, երբ թունավոր օձը խայթում է մարդու գլխի հատվածը, քանի որ կարող է առաջանալ շնչառական մկանների կաթված:
Օձի խայթոցից խուսափելու նպատակով անհրաժեշտ է իմանալ մի քանի պարզ կանոն:
Զով օրերին օձերը սիրում են պառկել քարերին և տաքանալ, իսկ շոգ եղանակին թաքնվում են քարերի տակ՝ ստվերում: Գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ինչպես նաև այնպիսի վայրերում զբոսնելիս, որտեղ օձերի առկայության հավանականությունը մեծ է, անհրաժեշտ է հագնել երկարաճիտ կոշիկներ, և ոչ սանդալներ կամ կտորից կոշիկներ, վերցնել երկար փայտ`թփերը հրելու համար:
Զբոսաշրջիկները, ովքեր որոշել են գիշերել խարույկի մոտ, պետք է հիշեն, որ օձերին գրավում է լույսը, ջերմությունը, հոտերը, սակայն նրանք վատ են տեսնում և լսում: Նրանք կարող են սողալ վրանների, պայուսակների և կոշիկների մեջ:
Եթե տեսնում եք օձին հարձակման դիրք ընդունած, անհրաժեշտ է կանգնել և դանդաղ հետ քաշվել:
Եթե, այնուամենայնիվ, օձը խայթել է, տուժածին անհրաժեշտ է շտապ բուժօգնություն ցույց տալ: Առաջին հերթին անհրաժեշտ է արձակել վերնաշապիկի կոճակները, օձիքները և գոտիները, կապել կծած վերջույթը:
Ձեռքի դեպքում, այն պետք է անշարժացնել այնպես, որպեսզի քայլելիս չշարժվի: Եթե վնասվել է ոտքը, պետք է պատրաստել ինքնաշեն պատգարակ, որպեսզի ոտքը լինի բարձրացված: Խայթոցի շրջանը պետք է մշակել կալիումի պերմանգանատի լուծույթով, տուժածին որքան հնարավոր է շատ ջուր տալ, առկայության դեպքում նաև որևէ հակահիստամինային միջոց, ապա պետք է տուժածին շտապ հասցնել մոտակա բժշկական հաստատություն, որտեղ նրան կներարկեն հակաօձային շիճուկ:
Առաջին բուժօգնության դեպքում հակացուցված է վերքից արյուն արտածծելը, խայթոցի տեղն այրելը, կամ կտրվածքներ անելը: Ալկոհոլային միջոցների օգտագործումը կտրականապես արգելվում է, քանի որ այն ուժեղացնում է օձի թույնի ներծծումը և դրա թունավոր ազդեցությունը:
Թունավոր օձի խայթոցի դեպքում ամենակարևորը ճիշտ ժամանակին առաջին բժշկական օգնության տրամադրումն է:
19:14 09.06.2025
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր քարտուղարի հետՀունիսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանության և տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում իր անդամակցության այս ժամանակահատվածում, չնայած տարբեր զարգացումներին և դժվարություններին, Հայաստանը շարունակում է […] ...
19:08 09.06.2025
Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է. վարչապետՄարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
18:58 09.06.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթինՕրենսդրական փաթեթի նպատակը ԵԱՏՄ «Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին» արձանագրությամբ նախատեսված ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում կաբոտաժային փոխադրումների իրականացման 2016-2026 թվականների փուլային ազատականացման ծրագրի ապահովումն է: Այդ մասին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ասել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 9-ի նիստում: Փոխնախարարը քննարկման է ներկայացել ««Ավտոմոբիլային […] ...
18:41 09.06.2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցումԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում տեղի կունենա երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում: Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Արգիշտիի փողոցների խաչմերուկում՝ Արշակունյաց պողոտա – Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկից եկող ուղղությամբ դեպի Արգիշտիի փողոց […] ...
18:33 09.06.2025
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Ford Transit»-ն ու «Subaru»-նԱյսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր»-ի հարևանությամբ՝ դեպի Երևան ընթանալիս, Երևանի բնակիչ 37-ամյա Գագիկ Հ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Պողոս Ղ.-ի վարած, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Subaru» մակնիշի ավտոմեքենային: «Subaru»-ն հարվածի հետևանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց […] ...
18:24 09.06.2025
Աթենքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային կոնֆերանսՀունիսի 2-ից 4-ը Հունաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 52-րդ կոնֆերանսը: Մասնակցում էին 50 անդամ երկրների շուրջ 150 բարձրաստիճան պատվիրակներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կոնֆերանսի աշխատանքները նվիրված էին հանցավորության ոլորտում տարածաշրջանային մարտահրավերներին: Քննարկվել են եվրոպական տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը, սպառնալիք հանդիսացող հանցավոր արարքներին արդյունավետ հակազդելուն վերաբերող հարցեր։ Այս համատեքստում քննարկման առարկա են դարձել նաև […] ...