Վերականգնվում է Արզնի-Շամիրամ ջրանցքի վթարված հատվածը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+27.09 oC

Վերականգնվում է Արզնի-Շամիրամ ջրանցքի վթարված հատվածը

15:46 17.05.2019

Մայիսի 16-ի լուսադեմին վթար է գրանցվել Արզնի-Շամիրամ ջրանցքի Բյուրականի ակվեդուկի հատվածում, որի հետևանքով արտահոսող ջուրը հեղեղել է մերձակա հողատարածքը։ Ջրի ճնշումից վնասվել է ակվեդուկի ներսի մետաղական հատվածը, ինչի արդյունքում էլ արտահոսք է սկսվել։ Այս մասին տեղեկացնում է Ջրային կոմիտեն:

Վթարի արձանագրման պահին անմիջապես դադարեցվել է ջրի մատակարարումը՝ շուրջ 100 կմ երկարություն ունեցող Արզնի-Շամիրամ ջրանցքով, իսկ ջրանցքի դատարկվելու համար, բնականաբար, լրացուցիչ ժամանակ էր պետք։ Ջրանցքի դատարկվելուն պես սկսվել են վերականգնման աշխատանքները, որոնք, ելնելով ծավալից, օրեր կտևեն։

Դեպքի վայր են մեկնել Ջրային կոմիտեի ներկայացուցիչները, «Ջրառ» ՓԲԸ մասնագետները, որոնք վստահեցնում են, որ հնարավոր ամեն ինչ կարվի՝ աշխատանքն արագ ավարտելու և ոռոգման ջրամատակարարումը ջրանցքով օր առաջ վերականգնելու համար։

Տեղեկացնենք նաև, որ Արզնի-Շամիրամ ջրանցքի 9 ակվեդուկները վթարային վիճակում են, հրատապ հիմնանորոգման կարիք ունեն, որոնցից մեկն էլ Բյուրականի հատվածում է։ Ակվեդուկները ներառված են Ոռոգման համակարգի արդիականացման ծրագրում /ՈՀԱԾ/, և ոռոգման շրջանի ավարտից հետո, համաձայն ժամանակացույցի, կսկսվեն հիմնանորոգման աշխատանքները։ Ընդ որում, 9-ից 2-ն ամբողջությամբ կփոխարինվեն նորերով, որոնցից մեկը Բյուրականինն է, մյուսը՝ Ուջանում, իսկ մնացած 7-ը հիմնավոր նորոգման կենթարկվեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Ford Transit»-ն ու «Subaru»-ն

18:33 09.06.2025

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Ford Transit»-ն ու «Subaru»-ն

Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր»-ի հարևանությամբ՝ դեպի Երևան ընթանալիս, Երևանի բնակիչ 37-ամյա Գագիկ Հ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Պողոս Ղ.-ի վարած, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Subaru» մակնիշի ավտոմեքենային: «Subaru»-ն հարվածի հետևանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց […] ...

Աթենքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային կոնֆերանս

18:24 09.06.2025

Աթենքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային կոնֆերանս

Հունիսի 2-ից 4-ը Հունաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 52-րդ կոնֆերանսը: Մասնակցում էին 50 անդամ երկրների շուրջ 150 բարձրաստիճան պատվիրակներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կոնֆերանսի աշխատանքները նվիրված էին հանցավորության ոլորտում տարածաշրջանային մարտահրավերներին: Քննարկվել են եվրոպական տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը, սպառնալիք հանդիսացող հանցավոր արարքներին արդյունավետ հակազդելուն վերաբերող հարցեր։ Այս համատեքստում քննարկման առարկա են դարձել նաև […] ...

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կինոոլորտի ներկայացուցիչների հետ

18:16 09.06.2025

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կինոոլորտի ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի կինոգործիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծմանը վերաբերող առաջարկներն ու հնարավոր ուղիները: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը: Նախարար ժաննա Անդրեասյանը ողջունել է […] ...

Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և զենք-զինամթերք

18:07 09.06.2025

Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և զենք-զինամթերք

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում հունիսի 6-ին մայրաքաղաքի Երկաթուղայինների փողոցում բնակվող մի տղամարդու ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ տեղեկություններ ստացան։ Ըստ տվյալների՝ հիշյալ տղամարդը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ, բացի այդ՝ ապօրինի կերպով պահում է զենք-զինամթերք։ Տեղեկությունները փաստաթղթավորվեցին ու փոխանցվեցին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մինչ տարածքային […] ...

SHANTNEWS

18:00 09.06.2025

SHANTNEWS

Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին

17:54 09.06.2025

Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին։ Զիդանը առանձնացրել է իր հայրենակից Թիերի Անրիին։ «Ռոնալդինյոն յուրահատուկ ֆուտբոլիստ է, բայց Թիերի Անրին, թերևս, տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստն է, ով երբևէ ներկայացրել է ֆուտբոլը»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը, փոխանցում է armsport.am-ը: Անրին հանդես է եկել «Արսենալում», «Բարսելոնայում», «Յուվենտուսում» և այլ ակումբներում։ […] ...

BACK_TO_TOP