Հայաստանում տեղի ունեցողին արձագանքում են Արցախից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+15.09 oC

Հայաստանում տեղի ունեցողին արձագանքում են Արցախից

11:49 20.05.2019

Պետք է շարունակել աջակցել ժողովրդի վստահությանն արժանացած Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ ողջունելով այն բարեփոխումները, որոնք տեղի են ունենում ՀՀ-ում:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Մեր կուսակցությունն ընտրել է համերաշխության և հանդուրժողականության գործելաոճ՝ կոչ անելով մյուս քաղաքական ուժերին ևս այդ հարցում լինել սկզբունքային: «Ազատ հայրենիք» կուսակցությունը պատրաստ է համագործակցելու Արցախում գործող բոլոր քաղաքական ուժերի հետ՝ անհրաժեշտության դեպքում դաշինքով մասնակցելով 2020 թվականին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին», – մասնավորապես ասել է Ա. Հարությունյանը:
Ըստ նրա՝ առավել քան երբևէ անհրաժեշտ է լինել միասնական:
«Ունենալով արտաքին վտանգ՝ այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են տարբեր գործոնների ազդեցությամբ փորձում ջլատել մեր ուժերը, պառակտելով ներքին միասնականությունը՝ փորձում վերջակետ դնել Ղարաբաղյան խնդրին: Մենք միայն միասնականությամբ կարող ենք պայքարել՝ համախմբվելով մեր ազգային գաղափարների շուրջ»,- ասել է «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավարը:
Կուսակցության Քաշաթաղի շրջանի պատասխանատու Արտուշ Մխիթարյանն իր ելույթում ասել է, որ Բերձորի տարածքային գրասենյակում կայացած կուսակցության կոնֆերանսի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև կուսակցության առաջիկա համագումարում կառույցի նոր նախագահի, և ըստ այդմ` 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածուի առաջադրման հարցը: Կոնֆերանսի անդամները միաձայն որոշել են թեկնածու առաջադրել «Ազատ հայրենիք» կուսակցության գործող նախագահ Արայիկ Հարությունյանին:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 30.04.2025

SHANTNEWS

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

19:56 30.04.2025

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

ԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

19:52 30.04.2025

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...

Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալ

19:46 30.04.2025

Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...

ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվել

19:39 30.04.2025

ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվել

ԼՂ-ից տեղահանված անձանց առաջնային կարիքների բավարարման, կեցության և այլ ծախսերի համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվել։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Հաշվի առնելով այն, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկման վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ՝ ընթացիկ ծրագրերում իրականացվել են որոշակի […] ...

«Care for children» կազմակերպության և ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել կլոր սեղան քննարկում

19:27 30.04.2025

«Care for children» կազմակերպության և ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել կլոր սեղան քննարկում

Խնամատարության ինստիտուտի զարգացման ու կայացման հեռանկարի վերաբերյալ համաժողովի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հարակից կլոր սեղան քննարկում՝ «Care for children» կազմակերպության և ՀՀ-ում գործունեություն իրականացնող դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպման շրջանակում դեսպաններին ներկայացվել է պետության խնամքին ապրող երեխաների համար որպես խնամքի այլընտրանքային ինստիտուտի՝ խնամատարության վերաբերյալ ՀՀ-ում այս պահին առկա պատկերը, ոլորտային […] ...

BACK_TO_TOP