13:43 20.05.2019
Չինական Huawei ընկերությունը, որ սմարթֆոնների արտադրության առաջատարներից է աշխարհում, այլևս չի կարողանա իր արտադրած հեռախոսները համալրել մյուս հսկայի՝ ամերիկյան Google ընկերության Android օպերացիոն համակարգով։ Ամերիկյան ընկերությունը ստիպված է եղել դադարեցնել համագործակցությունը չինականի հետ, քանի որ ԱՄՆ կառավարությունը չինական ընկերությանը «սև ցուցակի» մեջ է ներառել։
Չինական ընկերության արտադրած այն հեռախոսները, որ հիմա կրում են այդ օպերացիոն համակարգը, կշարունակեն աշխատել․ նրանց համար կգործեն նաև Google Play, ինչպես նաև Google Play Protect հավելվածները, սակայն ընդհանուր համակարգն այլևս թարմացումներ չի ստանա։ Իսկ նոր արտադրվելիք հեռախոսները կկարողանան օգտվել օպերացիոն համակարգի ոչ լիարժեք, բաց մատչելիությամբ դրված տարբերակներից։
Այս ամենը, ըստ էության, ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմի մի մասն է․ ամերիկյան կողմը փորձում է սահմանափակել չինական ընկերության ազդեցությունն իր շուկայում՝ նրան մեղադրելով չինական հետախուզության օգտին աշխատելու համար։ Չինաստանի պաշտոնական ամբիոններից արդեն արձագանքել են այս նոր արգելանքին։ Չինաստանի Կոմկուսի պաշտոնաթերթը գրել է, որ այս արհեստական խոչընդոտներով Միացյալ Նահանգները փորձում է արգելակել Չինաստանի զարգացման տեմպերը։
18:08 10.07.2025
Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիներըՄտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ/WIPO) Գլխավոր համաժողովների 66-րդ նստաշրջանի շրջանակում՝ հուլիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Կազմակերպության գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ «Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիները՝ ընդգծելով հատկապես ստեղծարար արդյունաբերության, մտավոր սեփականության պաշտպանության, նորարարական նախաձեռնությունների խթանման և Հայաստանի ազգային […] ...
17:51 10.07.2025
«Ուրարտուի» հայտացուցակը ԿԼ որակավորման առաջին փուլի համարՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է «Ուրարտուի» հայտացուցակը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի համար։ Դարպասապահներ. Գոռ Մատինյան, Անդրիյա Դրագոևիչ։ Պաշտպաններ. Էրիկ Փիլոյան, Արման Ղազարյան, Անտոն Բրատկով, Եվգենի Ցիմբալյուկ, Ժորա Դադամյան, Էրիկ Սիմոնյան, Ժիրայր Մարգարյան, Խարիտոն Այվազյան։ Կիսապաշտպաններ. Արտեմի Գունկո, Ալեֆ Սանթոս, Սերգեյ Մկրտչյան, Նարեկ Աղասարյան, Մաքսիմ Պալիենկո, Արտյոմ Պոլիարուս, Միքայել Միրզոյան, Բրունո Միշել, Արթուր Իսրայելյան, Օլեգ […] ...
17:44 10.07.2025
Տեղի է ունեցել Տիգրան Խաչատրյանի և գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումըԱյսօր տեղի է ունեցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի և գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրի, ինչպես նաև առանձին ոլորտների զարգացման տեսանկյունից կարևորություն ներկայացնող հարցերի և դրանց հասցեագրման հնարավորությունների վերաբերյալ։ Պայմանավորվածություն է ձեռք […] ...
17:35 10.07.2025
Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձԽոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով վերջինիս դատարան ներկայացնելու համար: Այս մասին 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: Ձերակալվածը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետի տեղակալն է: ...
17:30 10.07.2025
Հայտնի են «Ուիմբլդոնի» կիսաեզրափակչի բոլոր մասնակցներըՆովակ Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակչի վերջին մասնակիցն է։ Սերբ թենիսիստը քառորդ եզրափակիչում 6-7 (6-8), 6-2, 7-5, 6-4 հաշվով հաղթել է Ֆլավիո Կոբոլիին (Իտալիա, 24-րդ ռակետ)։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Ջոկովիչը կիսաեզրափակչում կմրցի աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիների (Իտալիա) հետ։ Մյուս կիսաեզրափակչում կհանդիպեն Կառլոս Ալկարասը (Իսպանիա, երկրորդ ռակետ) ու […] ...