21:58 26.05.2019
ADME.ru կայքը ներկայացրել է 9 պատճառ, թե ինչու են կանայք 30 տարեկանում ավելի լավ տեսք ունենում քան 20-ում:
Այժմ կանայք 30 տարեկանում այնքան հիասքանչ տեսք ունեն, ինչպիսին ունեին 20-ում: Խոսքը վերաբերում է ոչ միայն արտաքինին, այլև պահվածքին, ձայնին:
Ավելի հեշտ են վերաբերվում շատ բաների, նաև տարիքին
30 տարեկան կանայք ավելի քիչ են կարևորում հասարակության կարծիքը և չեն մտածում, թե ինչ տպավորություն կարող են թողնել ուրիշների վրա:
Հետևում են նորաձևության միտումներին
Թե՛ 20-ում, թե՛ 30-ում կանայք հետևում են նորաձևության միտումներին։ Խոսքը վերաբերում է թե՛ դիմահարդարմանը, թե՛ հագուստին։
Կարող են թույլ տալ իրենց թանկ զգեստներ և ծառայություններ
Բնականաբար, 30 տարեկանում ավելի հավանական է, որ կինը կարիերայում հաջողության հասած լինի. ուստի, այդ տարիքում նա իրեն կարող է թույլ տալ թանկ հագուստներ կրել և այցելել սպա-սրահներ, օգտվել թանկ ծառայություններից։
Գտել են իրենց ոճը և շարժվում են առաջ
30 տարեկանում կանայք արդեն տարբեր բաներ են փորձել և ինչ-որ չափով արդեն գտած են լինում իրենց համար հետաքրքրական ոճը և հանդես են գալիս դրանով: Կարևոր է, որ նրանք ունեն խիզախություն և բավականաչափ գումար, որպեսզի փորձեր կատարեն իրենց արտաքինի վրա:
Հարգում ենք իրենք իրենց
30 տարեկան կինն ավելի սթափ է նայում աշխարհին և ամեն մի չստացված զանգից և տապալված քննությունից լաց չի լինում: Տարիքի հետ, իսկապես, մարդն ավելի սթափ է գնահատում իր շուրջ կատարվողը:
Ավելի լավ են հասկանում, թե ինչ են ուզում
20 տարեկանում մարդիկ այլ հայացք ունեն աշխարհի հանդեպ և կարող են սիրահարվել առաջին պատահած մարդուն, իսկ 30 տարեկանում կինն ավելի լավ գիտի, թե ինչ է ուզում:
Հաղթահարել են բարդույթները և հոգեբանական տրավմաները
Կյանքի երրորդ տասնամյակում կինը կամ կարողանում է հաղթահարել բարդույթները, կամ էլ սովորում է դրանց հետ ապրել: Այդ իսկ պատճառով այդ ժամանակ կանայք ավելի ինքնավստահ են:
Ճիշտ են սնվում
30 տարեկանում կինն ավելի հասուն է լինում և գիտակից, այդ իսկ պատճառով արդեն գիտակցում է, թե ինչ է պետք ուտել, իսկ ինչը՝ ոչ:
Գնահատում են ժամանակը
20 տարեկանում կինը մտածում է, որ հավերժ երիտասարդ է լինելու, սակայն 30-ում արդեն հասկանում է, որ այդպես չէ և սկսում է իր մարմինը լավ միջոցներով խնամել:
13:07 11.07.2025
Աշնանացան ցորենի մոմային հասունացման կանխատեսում լեռնային շրջաններումՄասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ․ աշնանացան ցորենի մոմային հասունացումը Շիրակի մարզում սպասվում է 17․07-21․07-ը, մնացած լեռնային շրջաններում՝ 24 -28.07-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
12:55 11.07.2025
ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումըԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը: Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Անիտա Հիփերը։ «ԵՄ-ն վճռականորեն աջակցում է երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք կոչ ենք անում կողմերին հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը»,- ասել […] ...
12:48 11.07.2025
Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու ջանքերին․ Թեմի ԲրյուսՄիացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ Թեմի Բրյուսն պատասխանել է հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կոնկրետ պլան կամ առաջարկ ունի՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։ «Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու […] ...
12:40 11.07.2025
Հրայր Մկոյանը տեղափոխվել է «Վան»Գյումրիի «Շիրակի» պաշտպան Հրայր Մկոյանը պայմանագիր է կնքել «Վանի» հետ, հայտնում է Չարենցավանի ակումբի պաշտոնական էջը: 38-ամյա փորձառու կենտրոնական պաշտպանը, հարազատ «Շիրակից» բացի, խաղացել է նաև «Արարատում», «Ուլիսում», «Միկայում», «Գանձասարում», «Արարատ-Արմենիայում», «Ալաշկերտում», ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Չեխիայի առաջնություններում: Հրայր Մկոյանը Հայաստանի ազգային հավաքականում մասնակցել է 52 հանդիպման և խփել է 1 գոլ: Հիշեցնենք, որ […] ...
12:36 11.07.2025
Սիրանուշ Սահակյանը ՄԻԵԴ-ում փաստեր է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալՄարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը պարզաբանումներ է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ կոպտորեն խախտվել են արդար դատաքննության երաշխիքները, մասնավորապես՝ կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքը: Թե՛ նախաքննական մարմինները, թե’ դատարանն անտեսել են պաշտպանական կողմի ներկայացրած բոլոր միջնորդությունները՝ […] ...
12:28 11.07.2025
ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը կարծում է, որ Եվրոպան պետք է ստանձնի Ուկրաինայի համար ծախսերի առյուծի բաժինըԵվրոպացիները պետք է ստանձնեն Ուկրաինային աջակցելու ծախսերի զգալի մասը, հինգշաբթի Newsmax-ին ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ «Եվրոպացի դաշնակիցները պետք է ստանձնեն Ուկրաինային ցուցաբերվող աջակցության առյուծի բաժինը։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները մեծացրել են իրենց պատրաստակամությունը՝ ստանձնելու եվրոպական մայրցամաքի ավանդական պաշտպանությունը՝ միաժամանակ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելով Ուկրաինային զենքի մատակարարման համար», – ասել է մշտական ներկայացուցիչը։ ...