Գիտության զարգացումը տարկետման խնդրի հետ կապելն արդարացված չէ. ԵՊՀ ուսխորհուրդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+34.09 oC

Գիտության զարգացումը տարկետման խնդրի հետ կապելն արդարացված չէ. ԵՊՀ ուսխորհուրդ

19:27 10.11.2017

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահության 10.11.17թ. տեղի ունեցած ընդլայնված նիստում ձայների մեծամասնությամբ ընդունվեց «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասինե օրենքի նախագծի և վերջին օրերի ուսանողական ցույցերի մասին հետևյալ հայտարարությունը.

«Վերոնշյալ օրենքի նախագծով նախատեսված տարկետման ձևաչափի փոփոխության հետ առաջացած բողոքի խաղաղ ակցիաները, մենք համարում ենք հասարակական հարաբերությունների կարևոր գործընթացներ: Ժողովրդավարության զարգացման ճանապարհին մեր պետության յուրաքանչյուր քաղաքացի կամ քաղաքացիների խումբ իր կարծիքն արտահայտելու ազատության սահմանադրական իրավունք ունի, իսկ պետությունը պարտավոր է ապահովել այդ իրավունքը:

Ազատ կարծիք արտահայտելու, բողոքի խաղաղ ցույցեր և երթեր անցկացնելու մեր ուսանող ընկերների իրավունքները պաշտպանելու ենք օրենքով սահմանված բոլոր միջոցներով, ուստի պահանջում ենք հարգանքով վերաբերվել բողոքի ակցիաներին, դրանց մասնակիցներին և չտրվել տարատեսակ սադրանքների:

Հիմք ընդունելով բոլոր ֆակուլտետների ուսանողների շրջանում քանակական և որակական տեղեկատվությունը, կարծիքների և դիրքորոշումների ամբողջությունը՝ հայտարարում ենք, որ ԵՊՀ ուսանողական խորհրդը չի կիսում «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի շուրջ մեր ցուցարար ընկերների մոտեցումները: 

Մենք դեմ ենք գիտությունն ընդդեմ անվտանգության ձևաչափով բանավեճին, այս արժեքների ուղիղ հակադրմանը. բանակին վերաբերող խնդիրների քննարկումը չպետք է ամբողջովին միահյուսել գիտության հիմնախնդիրների հետ:

Հարց է առաջանում. մինչ այժմ որքանո՞վ է տարկետման առկայությունը լուծել գիտության խնդիրները և նպաստել Հայաստանում գիտության զարգացմանը, քանի՞ ասպիրանտ է, չանցնելով պարտադիր զինվորական ծառայություն ՀՀ Զինված Ուժերի շարքում, շարունակել գիտամանկավարժական գործունեությունը: Բավարար է, նույնիսկ, հպանցիկ աչքի անցկացնել վիճակագրությունը և ակնհայտ կդառնա, որ գիտության զարգացումը տարկետման խնդրի հետ կապելն արդարացված չէ:

Բոլորին հորդորում ենք հեռու մնալ 2016թ. ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած ուսանողների անունների շահարկումներից: ԵՊՀ Ուսանողական խորհրդի շարքերում կան 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների բազմաթիվ մասնակիցներ, ովքեր իրենց արիությամբ կանգնեցրել են թշնամու գրոհը, ում կողքին զոհվել են ծառայակից ընկերներ, և անընդունելի է նման բանավեճում մեր զոհված ընկերների հիշատակը շահարկելը:

Մենք շատ լավ գիտակցում ենք պատերազմի և խաղաղության գինը: Հասկանում ենք բանակում ծառայությունն անցնելուց հետո ուսումը շարունակելու նշանակությունն ու արդյունավետությունը, ինչպես նաև ծառայությունից հետո՝ համալսարանում սովորելու ընթացքում, հայրենիքի կանչով կամավոր ճակատ մեկնելու և հետո դա քաղաքական կարիերայի դրոշակ չդարձնելու գինը:

Կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, և խնդիրը լուծել հարգալից, միմյանց լսելու, առողջ բանավեճի, տարընթերցումներն ու տարըբռնումները քննարկելու միջավայրում: 

Կոչ ենք անում քաղաքական ուժերին զերծ մնալ ուսանողությանը քաղաքականացնելու, ուսանողական ցույցերն ու երթերը կուսակցական և նեղ խմբային շահերին ծառայացնելու ցանկացած դրսևորումներից:

Մենք հարգում ենք ուսանողական նույն աթոռներին նստող մեր ընկերների կարծիք հայտնելու ազատությունը և պատրաստ ենք պաշտպանել նրանց իրավունքները»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Պապուաշվիլի

15:16 20.08.2025

Ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Պապուաշվիլի

Եվրամիությունը պետք է դադարեցնի Վրաստանից պահանջել սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները, սոցիալական ցանցերում հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Զինված հակամարտության թեժ պահին, ինչպես Բրյուսելն արեց, ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը, որը երեք պատերազմ է անցել, սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ», – գրել է նա։ Ավելին, ինչպես նշել է Պապուաշվիլին, Եվրամիությունը «չպետք է նաև […] ...

«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքը

15:08 20.08.2025

«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքը

Եղիշե Մելիքյանը սեպտեմբերին կսկսի իր ճանապարհը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»,-Մելիքյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ն։ ...

SHANTNEWS

15:00 20.08.2025

SHANTNEWS

Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել

14:54 20.08.2025

Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի իր գնահատականները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր գնահատականն է տվել Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովին», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետին

14:41 20.08.2025

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հունգարիայի ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին ժամանակաշրջանում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ, որոնք հիմնված են փոխվստահության և […] ...

Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները

14:36 20.08.2025

Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները

Օգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։ Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և […] ...

BACK_TO_TOP